ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՏՀԱՃ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Արխիվ 12-16ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՏՀԱՃ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ
Մայիսի 12-ին իր բնակարանում կախված հայտնաբերված 39-ամյա Լուսինեի ինքնասպանության հավանական վարկածի առնչությամբ Գորիսի մեր աղբյուրը հայտնել է, որ երիտասարդ կինը դիմել էր այդ քայլին` իր աշխատավայր հանդիսացող ՙօբյեկտում՚ տեղի ունեցած տհաճ խոսակցություններից հետո:
Նույն աղբյուրը միաժամանակ հայտնեց, որ ՙօբյեկտը՚ պատկանում է հանգուցյալի ազգականներից մեկին, ով Լուսինեի համար բնակարան էր գնել այն բանից հետո, երբ կուտակված պարտքերը մարելու նպատակով` կնոջ ընտանիքը վաճառել էր իրենց տունը: Լուսինեն ունի 2 երեխա, եւ առաջիկայում պետք է տեղի ունենար մեծ որդու վերջին զանգը:

