ՙՙԵՎ ԱՍՏԾՈ ԱՄԵՆ ՕՐ ԼՍԵՆՔ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿՎՈՂ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ...

Արխիվ 12-16


ԵՎ ԱՍՏԾՈ ԱՄԵՆ ՕՐ ԼՍԵՆՔ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՐԱԿՎՈՂ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ...

Ինքնասպանության կամ ինքնասպանության փորձ կատարելու մասին որեւէ դեպք, հավանաբար, չի վրիպում աչալուրջ լրատվամիջոցներից: Ավելին. որոշ լրագրողների հաջողվում է դեպքի վայր ժամանել գրեթե իրավապահ մարմինների հետ միասին: Այս հանգամանքը փաստում է, որ Ոստիկանության եւ լրատվամիջոցների միջեւ այդպիսի դեպքերի լուսաբանման առնչությամբ համագործակցություն կա: Սակայն..
Ոստիկանության ինտերնետային կայքի ՙՕպերատիվ ամփոփագիր՚ բաժնում ՙհետաքրքրասեր՚ որոնողը կարող է գտնել լրատվություն ընդամենը… 6 դեպքի մասին, որոնք տեղի էին ունեցել 2011թ. հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում: Մինչդեռ հանրությունը տեղյակ է, որ ինքնասպանության դեպքերը ոչ միայն զգալիորեն ավելին են, այլ նաեւ կրում են աճողական բնույթ: Եվ որքան էլ դաժան չթվա այդպիսի վիճակագրությունը կամ, միգուցեւ հենց այդ պատճառով, ազգաբնակչությունը պետք է առավելագույնս տեղեկացվի ոչ միայն դեպքերի, այլեւ դրանց դրդապատճառների մասին…
Երբեւիցե հստակ չհնչեցված այս հարցը, ըստ իս, դարձել է արդիական` ելնելով 2 հանգամանքից: Առաջինի մասին արդեն գրեցինք` դեպքերի քանակական աճը: Երկրորդը կատարված ինքնասպանության ՙորակական՚ կերպափոխությունն է: Թեեւ ընդունված է համարել, որ մեր օրերում ինքնասպանությունների գերակշիռ մասը սոցիալական հողի վրա է: Բայց իրո±ք այդպես է. կյանքից ՙկամավոր՚ հեռանում է ծառայողական առաջընթացի արժանացած դատախազը, երիտասարդ ոստիկանը, նախկին դատախազն ու ներկայիս հաջողակ փաստաբանը, որդու առաջին զանգին սպասող երիտասարդ կինը, բարձրակարգ պրոֆեսիոնալ բժիշկը, երկու չափահաս երեխաների 48-ամյա հայրը, նոր կյանք մտնող հաջողակ թվացող դեռահասը… Հանգուցյալների հարազատները, ընկերները եւ գործընկերները, մտերիմներն ու ծանոթները, նրանք, ովքեր մշտապես, հաճախակի, անգամ դեպքից ժամեր ու րոպեներ առաջ շփումներ էին ունեցել ողբերգական քայլին դիմած անձի հետ, չեն ընդունում կամ չեն ցանկանում ընդունել ինքնասպանության վարկածները: Հանրությունը հիմնականում տեղյակ է լինում այդ փաստերի մասին, սակայն երբեք չի տեղեկացվում քրեական վարույթի այն արդյունքների մասին, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը կամ համոզիչ ներկայացնում են ինքնասպանություն գործելու դրդապատճառները… Ոչ ոք չի համարձակվի ժխտել, որ ծայրահեղ պահերի ազդեցության տակ մարդ-արարածն ունակ է դիմել իր շրջապատի, անգամ իր համար անսպասելի եւ անբացատրելի քայլերի: Միաժամանակ վիճարկելի չէ նաեւ այն իրողությունը, որ այդպիսի պահերի առաջացման պատճառներն ու նախադրյալները պարզելը կամ բացահայտելն այնքան էլ բարդ խնդիր չէ:
Կարծում եմ, որ անկենսունակ կներկայանա այն ՙփաստարկը՚, թե հասարակությանը չեն վերաբերում այն պատճառները, որոնք առեղծվածայնորեն նոսրացնում են նրա շարքերը: Հակառակ դեպքում` պետք է ցավով գիտակցենք, որ մենք անզոր ենք մեզանում վերացնել անտարբերությունը միմյանց նկատմամբ:
Գիտակցենք ու մերվենք դրա հետ: Եվ Աստծո յուրաքանչյուր օր տեղեկանանք ինքնասպանություն որակվող դեպքի մասին...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում