ՙՙՎՐԱՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ` ՓԼՈՒԶՎԵԼ, ՔԱՆԴՎԵԼ, ՓԱԿՎԵԼ, ԱՎԵՐՎԵԼ...՚

Արխիվ 12-16

ՙՎՐԱՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ` ՓԼՈՒԶՎԵԼ, ՔԱՆԴՎԵԼ, ՓԱԿՎԵԼ, ԱՎԵՐՎԵԼ...՚

Թիֆլիսը շարունակում է իր հայատյացությամբ մրցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այս անգամ Վրաստանի նման քաղաքականությանը նպաստեց նաեւ եղանակը: Երեկ  հորդառատ անձրեւի եւ ջրահեռացման կոլեկտորների խցանման պատճառով փլուզվել է քաղաքի հայկական Սուրբ Նշան եկեղեցու պատերից մեկը:
Վրաստանում հերթական հայկական եկեղեցու փլուզման մասին զրուցեցինք ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ. ՙՆախ պետք է ճշտենք, թե փլուզման պատճառը որն է: Ասում են` իբր ջրհեղեղի արդյունք է, բայց ես հիմա փորձում եմ պարզել եւ տեղեկանալ, թե այդ փլուզումը կարելի± էր կանխել, եթե ժամանակին անհրաժեշտ վերականգնման աշխատանքներ արված լիներ: Այնուհետեւ գնահատականներ կտամ հարցի վերաբերյալ, որպեսզի մերկապարանոց չհնչի իմ ասածները: Բայց նաեւ գիտեմ, որ եթե  ժամանակին արված լինեին վերականգնողական աշխատանքներ, գուցեեւ կանխվեր փլուզումը, դեռ դժվարանում եմ ասել: Այժմ Թիֆլիսից մասնագետներին խնդրել եմ, որպեսզի պարզաբանեն, որովհետեւ այնտեղ ուրիշ շենքեր էլ են քանդվել, բավականին մեծ վնասներ են եղել, նույնիսկ մինչեւ հինգ զոհերի մասին է խոսք գնում՚: Իսկ արդյոք Վրաստանի կառավարությո±ւնն է մեղավոր եկեղեցու վատթար վիճակի համար, թե± մերոնք` հարցին, ԱԺ պատգամավորը դժվարացավ պատասխանել. ՙՉգիտեմ, թե որին պետք է մեղադրենք, որովհետեւ մեր կառավարությունը չէր կարող Թիֆլիսում եկեղեցի վերանորոգել, քանի որ Վրաստանում բոլոր հոգեւոր կառույցները գտնվում են վրաց ուղղափառ եկեղեցու հսկողության տակ՚: Այստեղից հետեւում է հաջորդ հարցը` բայց չէ± որ վերջերս մեր եկեղեցին Վրաստանում իրավաբանական կարգավիճակ է ստացել. ՙԱյո, ստացել ենք, բայց իրավաբանական կարգավիճակը մեզ իրավունք չի տալիս եկեղեցական շենքերին, շինություններին տիրապետելու: Մենք ժամանակին անընդհատ բողոքում էինք եւ իրավաբանական կարգավիճակ էինք պահանջում, որպեսզի կարողանանք տնօրինել Վրաստանում հայ հոգեւոր ժառանգությունը, բայց հենց որ այն ձեռք բերեցինք, կարծես թե հանգստացանք: Իրականում իրավաբանական կարգավիճակը մեզ անհրաժեշտ էր հենց տիրապետելու, շենքերը տնօրինելու համար, մինչդեռ մենք այսօր չենք տնօրինում, քանի որ Վրաստանի օրենքներով այդ բոլոր շենք-շինությունները գտնվում են վրաց ուղղափառ եկեղեցու եւ վրացական պետության հովանավորության ներքո:  Իսկ նրանց հովանավորությունը մեզ համար արդեն պարզ է` փլուզվել, քանդվել, փակվել, ավերվել...՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում