ՙՙԱՂԱՆԴ-ՊԱՇՏԱՄՈՒՆՔ՚ ՀՅԴ-Ի ՆԵՐՍՈՒՄ

Արխիվ 12-16

ՙԱՂԱՆԴ-ՊԱՇՏԱՄՈՒՆՔ՚ ՀՅԴ-Ի ՆԵՐՍՈՒՄ

Դեռեւս շարունակում ենք քաղել տխրահռչակ գեյլեսբիական DIY ակումբի պայթեցման արդյունքում ստեղծված նողկանք առաջացնող հետեւանքները: Հիմա էլ բանը հասել է Լոս-Անջելես, որտեղ համասեռամոլներին պաշտպանող հայտարարությամբ հանդես է եկել ՀՅԴ ՙՇանթ՚ ուսանողական միությունը:
Ինչպես ասում են` ՙդուշմանը տնից կլինի՚, վերը նշված միությունը իր հայտարարությամբ դատապարտում է անհանդուրժողականության դրդումով կատարված հանցագործ արարքը եւ իբր պաշտպանելով ՀՅԴ-ին` ավելի մեղադրող երանգ տալիս ստեղծված իրավիճակին: Երբ այս հայտարարության վերաբերյալ լռում էին ՀՅԴ հայաստանյան ներկայացուցիչները, ֆեյսբուքյան ակտիվիստները չլռեցին եւ ստեղծվեց ՙՊահանջում ենք ՀՅԴ-ից կարգի հրավիրել ՙՇանթ՚ ուս. ասոցիացիային՚ խումբը: Իսկ թե ինչ են մտածում իրենց կոլեգաների մասին ՀՅԴ ՙՆիկոլ Աղբալյան՚ ուսանողական միությունը, պարզեցինք միության ղեկավար ՎԱԶԳԵՆ ՄԱՆԱՍՅԱՆԻՑ. ՙՔանի որ հարցն արդեն քաղաքականացվել է, այդ պատճառով մենք որեւէ մեկնաբանություն չենք տալիս, բայց եկեք իրերն իրենց անուններով կոչենք, նրանք պարզապես մեղադրում են հրդեհն իրականացնողներին՚: Մինչ մենք կգտնեիք ՀՅԴ մեկ այլ ներկայացուցչի, կրկին օգնության եկավ ֆեյսբուք սոցիալական ցանցը, որտեղ մեր հարցին, թե` ՙԱրդյոք երիտՀՅԴ-ականների արարքը որպես հարված թիկունքից չի ընկալվո±ւմ՚,- պատասխանեց ՀՅԴ ԱԺ պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ. ՙՈչ մի հարված, մեկ անգամ եւս հաստատում են, որ չի կարելի կուսակցականացնել, հատկապես շեշտելով` Հայ Յեղափոխական Դաշնակցության ծրագրային սկզբունքները եւ գաղափարները, որոնք միայն ու միայն կջատագովեն անհատի ազատությունները եւ կդատապարտեն ու կմերժեն ամեն տեսակի խտրականություն, չարաշահում, ցեղապաշտական կամ անհանդուրժողական ամեն տեսակի վերաբերմունք՚: Չնայած ՀՅԴ-ականները ոչ մի վատ բան չեն տեսնում վերը նշված հայտարարության մեջ, մինչդեռ զգուշավոր ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերից ոմանք հայտարարում են. ՙՙՇանթ՚ ուսանողական ասոցիացիայի հայտարարությունը մարդկանց ստիպում է մտածել, որ ՙՇանթ՚-ը հանդիսանում է ՙաղանդ-պաշտամունք՚ ՀՅԴ-ի ներսում՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում