ՙԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՄ, ԵՍ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՄ՚
Արխիվ 12-16![]()
ՙԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՄ, ԵՍ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԵՄ՚
ՀՅԴ-ում տիրում է թախծոտ տրամադրություն, կուսակցության ներսի խմորումները շարունակվում են, որի կապակցությամբ նշանակվել է արտահերթ բյուրոյի նիստ, հավանաբար որոշելու, թե տղերքից ում ճակատագիրը ոնց է լինելու: Դե ախր անարդար է էլի, մարդիկ հինգ տարի տանջվեցին-չարչարվեցին ու եկավ ընտրության օրը` երեք անգամ քիչ ձայն հավաքեցին: ՙՈ±վ կմտածեր, որ այսպես կլիներ՚ տարբերակով ընկեր դաշնակները շարունակում են նիստեր գումարել ու ձեռի հետ էլ համասեռամոլների հարցրով են զբաղվում: Ինչպես հայտնի է վերջերս DIY համասեռամոլների ակումբի պայթեցման փաստը ինչ-որ կերպ կապում էին նաեւ դաշնակցականների հետ, իսկ հիմա էլ Արծվիկ Մինասյանի ու Հրայր Կարապետյանի պատճառով որոշ ազատասերներ ցանկանում են ՀՅԴ-ին զրկել Սոցինտերնից այն բանի համար, որ վերջիններս գումար են վճարել նախնական կալանքից ազատելու այն երիտասարդներին, ովքեր կազմակերպել էին ակումբի հրկիզումը:
Այս եւ այլ հարցերով երեկ փորձեցինք դիմել ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, ով սկզբում հայտարարեց, որ պետական քննությունների մեջ է եւ պետք է նրան զանգահարենք երեք ժամ հետո: Իսկ ահա երեք ժամ անց պարոն Մինասյանը ասաց հետեւյալը.-Եթե դժվար չի զանգեք ուրիշներին ես հիմա էլ եմ զբաղված, հետո լավ կլինի, որ բոլոր հարցերը իրենց ուղղեք, ինչի± եք ինձ ուղղում:
- Իսկ կա± որեւէ տարբերություն, թե ում կուղղենք հարցերը, չէ± որ Դուք եւս ՀՅԴ-ից եք:
- Ես կուսակցությունից չեմ, ես կուսակցական եմ, բայց դիմեք իրա ներկայացուցիչներին` ի դեմս ԳՄ-ի, բյուրոյի, մամուլի պատասխանատուի:
- Այսինքն այն ինչ վերաբերվում է կուսակցությանը, մի±թե Ձեզ չի վերաբերվում:
- Դա որեւէ առնչություն չունի իմ ասածի հետ, կներեք ես հիմա էլի քննությունների մեջ եմ:
Դե արի ու գլուխ հանի ընկեր դաշնակներից, այ մարդ մի հատ կողմնորոշվեք կուսակցակա±ն եք, թե± կուսակցությունից եք, հետո ասեք. ՙԲա ո±նց եղավ, որ էսքան քիչ ձայներ հավաքեցինք՚:
Սակայն պարոն Մինասյանի պատասխանից պարզ է, որ նա նեղված է իր կուսակցության ՙուրիշների՚ վրա: Իսկ ո±րն է պատճառը: Ըստ մեր լուրերի` Ա. Մինասյանին, որը ՀՅԴ-ի 5-րդ համարն է, փորձում են համոզել, որ հրաժարվի մանդատից` հօգուտ որոշ ՙբարձրաստիճան՚ դաշնակների: Բացի այդ` Ա. Մինասյանին իր կուսակցության շեֆերը ՙճնշում՚ են ակումբի գործով` ասելով, որ` ՙՔո ի±նչ գործն է, որ խառնվում ես էս շառ պատմության մեջ՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

