ՙՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՄԽԻԹԱՐԱՆՔԸ
Արխիվ 12-16![]()
ՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՄԽԻԹԱՐԱՆՔԸ
ՙՄարդիկ շատ են սուտ խոսում պատերազմից, որսորդությունից եւ Ազգային ժողովի ընտրություններից հետո՚
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, ի դեմս ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի, շարունակելու է մնալ որպես արմատական ընդդիմություն եւ նոր կազմավորվող իշխանությունների հետ ՙընկերություն՚ չի անելու: ԱԺ արդեն կայացած ընտրությունների եւ ՀԿԿ-ի հետագա քայլերի մասին ՙԻրավունք՚-ը զրուցեց Ռ.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ:-Ընկեր Թովմասյան, ըստ Ձեզ, պետք է արդյոք նոր խորհրդարանում կոալիցիա ձեւավորել:
- Ինձ համար արդեն նշանակություն չունի` կոալիցիա կլինի±, թե± ոչ, ով քանի մինիստրական պորտֆել կստանա, եւ ով չի ստանա: Ինձ համար նշանակություն ունի այն, որ այդ ընտրությունները կեղծվեցին, փողով առան: Դա է ինձ համար կարեւոր, իսկ թե հիմա ի±նչ է լինելու, ցույց կտա ապագան:
- Իսկ Դուք պատրաստվո±ւմ եք համագործակցել ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանության հետ:
- Երբեք դա լինել չի կարող: Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը միշտ եղել է արմատական ընդդիմություն եւ երբեք չի նահանջի արմատական ընդդիմության դիրքերից:
- Ի±նչն էր պատճառը, որ Կոմունիստական կուսակցությունը, ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանում կայացած ընտրությունների ժամանակ բավական մեծ թվով ձայներ հավաքեց:
- Որովհետեւ նախ Ռուսաստանը իր մեծություններով եւ իր չափերով դեռ Հայաստան չէ: Եվ երկրորդ` Ռուսաստանի բանվոր դասակարգը ավելի հզոր է ու ավելի հեղափոխական տրամադրված: Նրանք համոզված են, որ երկրի փրկությունը միայն ու միայն սոցիալիստական գաղափարախոսությունն է` Կոմունիստական կուսակցությունը, որովհետեւ դա ցույց է տվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի պատմությունը: Ինչպես նաեւ ես համոզված եմ, որ ոչ թե ստացել ենք մեկ միլիոն վեց հարյուր հազարին մոտ ձայներ, այլ մենք ավելի շատ ենք ստացել, որովհետեւ ժամանակներն այդպես էր: Ժամանակը ցույց է տվել, որ ժողովուրդը հիասթափված ու զզված է այս համակարգից եւ գտնում է, որ փրկությունը միայն ու միայն Կոմունիստական կուսակցությունն է: Այնպես որ նկարելով չէ Ազգային ժողովի ամբողջ արդյունքները:
- Շատ քաղաքական ուժեր արդեն պատրաստվում են նախագահական ընտրություններին, իսկ Դուք կառաջադրե±ք Ձեր թեկնածությունը:
- Գիտեք, ասում են մարդիկ շատ են սուտ խոսում պատերազմից ու որսորդությունից հետո, ես դրան կավելացնեի Ազգային ժողովի ընտրություններից հետո: Թե ով ինչ կառաջադրվի` դա ցույց կտա ժամանակը: Ժամանակն ամենամեծ դատավորն է, որը յուրաքանչյուրին նստեցնում է իր տեղը: Մենք դեռ չենք որոշել, որովհետեւ ես գտնում եմ, որ հայ ժողովուրդը դեռեւս չի մարսել Ազգային ժողովի այս խայտառակ ընտրությունները: Թող ժողովուրդը մի հատ այս շոկային վիճակից դուրս գա: Ում հետ խոսում ես` բոլորովին այլ հարցեր են տալիս, այնպես որ դեռ վաղ է դրա մասին խոսելը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

