ՙՊԱՐԶ ԿԼԻՆԻ ՄԱՅԻՍԻ 25-26-Ը՚
Արխիվ 12-16![]()
Երեկ երեկոյան, ժամը 20:00-ին տեղի ունեցավ ՀՀԿ-ի գործադիրի նիստ, որտեղ, ըստ նախնական տվյալների, պետք է քննարկվեին կոալիցիա կազմել-չկազմելու, ինչպես նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակի վերջնական արդյունքները: Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի պատասխանատու եւ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ մեզ փոխանցեց հետեւյալը. ՙԿոալիցիայի հարցը չի քննարկվել եւ ամեն բան ավելի պարզ կլինի ամսի 25-ից 26-ը: Նիստի ժամանակ քննարկել ենք հետագա զարգացումների մասին, եւ այն, թե ով է մնում ցուցակում եւ ով չի մնում, պարզապես դա եւս վերջնական որոշում չէ, եւ ավելի պարզ կլինի նույն ժամանակավատվածում՚:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
ՕԶՈՒՄ ՉԻ ԽՈՍԵԼ
Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ, ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հաշվի առնելով միասնական ընտրական շտաբի անգործության մատնված լինելը եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գովասանքներն այդ ՙաննման՚ շտաբի մասին, եկել է այն եզրակացության, որ ՀԱԿ-ի նպատակներն այլ են, այսինքն` ընտրախախտումների դեմ պայքարը չէր:
Իսկ երբ մենք կապ հաստատեցինք ՀԱԿ համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հետ եւ փորձեցինք պարզել, թե արդյոք զրպարտո±ւմ է Ռ.Թորոսյանը, թե± իրականությունը ներկայացնում, վերջինս կրկին իր հին երգը երգեց. ՙԱռանց որեւէ մեկնաբանության, no coment, nooo co-ment....՚:
Դե պարզ է, էլ ինչ coment, տղերքը հազիվ տեղավորվել են ԱԺ-ում, մնում է պինդ կառչած մնան իրենց աթոռներից, թե չէ շատ կեղտեր ջրի երես դուրս կգան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՙԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԼՈՒԾՎԻ ՆՈՐ...՚
Հետընտրական խժդժությունները դեռ չեն ավարտվել եւ գրեթե բոլոր կուսակցությունների ներսում ու դրսում դեռ շարունակվում են տալ-առնելիքները, խժդժությունները եւ իրար չհասկանալը: Ըստ որոշ լրատվամիջոցների` ԱԺ ԲՀԿ անդամ Արամ Սաֆարյանը ինքնաբացարկ է հայտարարել հույս ունենալով, որ էլ ավելի լավ պաշտոնի է առաջադրվելու, հանձինս` Ուկրաինայում ՀՀ-ի դեսպանի հեռավոր ու անշառ աթոռը: Իսկ թե որքանո±վ են լուրերը համապատասխանում իրականությանը, որոշեցինք դիմել պարոն Սաֆարյանին, ով մեզ հետ զրույցում ասաց, որ շատ է շտապում. ՙԵս բավական զբաղված եմ եւ շտապում եմ, ինչ վերաբերվում է հարցերին պատասխանելուն, ապա մինչեւ կուսակցության ներսում որոշակի հարցեր պարզ չլինեն չեմ խոսելու՚:
Ուստի նկատենք, որ պարոն Սաֆարյանի տրամադրությունը վատ չէր եւ, հավանաբար, շտապում էր լավ նորություն իմանալու: Չնայած դեսպանացուի տրամադրությանը, նա պնդում էր, որ Հայաստանում կա քաղաքական լարվածություն: Սակայն մշտազբաղ Ա. Սաֆարյանը չնշեց, թե հատկապես որտեղ է տեսնում քաղաքական լարվածություն, գուցե հենց իր կուսակցության ներսո±ւմ... Հավանաբար, քանի որ Սաֆարյանը կոչ էր անում գտնել ՀՀԿ-ի հետ համագործակցության այնպիսի ՙճկուն՚ ձեւեր, որպեսզի ԲՀԿ-ն ստիպված չլինի ՙդավաճանել՚ նախընտրական փուլում իր կիսաընդդիմադիր կեցվածքին: Մի խոսքով, ԲՀԿ-ն ցանկանում է պաշտոններ ունենալ եւ իշխանություններին իբր քննադատել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

