ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍՆԱՅԱՆԸ ՀՐԱՎԵՐ-ՆԱՄԱԿ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հրավեր-նամակում թիվ 7 ընտրատարածքում Սամվել Ալեքսանյանը մրցակիցը հրավիրվում է նշելու խորհրդարանական ժողովրդավարական, ազատ ու մրցակցային ընտրությունների կայացումը.
ՙՀարգելի պարոն Փաշինյան, Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ եւ որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ եւ, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաեւ ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության եւ ազնիվ մրցակցության շնորհիվ: Այս առումով անգնահատելի է նաեւ Ձեր գործունեությունը` որպես ԱԺ պատգամավորի թեկնածու թիվ 7 ընտրատարածքում: Կարծում եմ, որ Ձեր մասնակցությունը վերոհիշյալ միջոցառմանը մի կողմից կնպաստի Ձեր եւ թիվ 7 ընտրատարածքի ընտրողների միջեւ հետագա մերձեցմանը, մյուս կողմից լավ հիմք կհանդիսանա հայոց խորհրդարանում մեր հետագա արդյունավետ համագործակցության համար: Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մայիսի 21-ին` ժամը 19:00, ՙՓարվանա՚ ռեստորանային համալիրում: Թիվ 7 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան՚: