Հետընտրական դեպրեսիան շարունակվում է ՙԺառանգություն՚ կուսակցությունում: Հնարավորինս լուռ ու աննկատ մնալով` նրանք փորձում են խուսափել շատ հարցերի պատասխաններից:
Դե պարզ է, եթե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սուպերլիբերալական գաղափարներով տոգորված աջակցում է գեյլեսբիական աղբ դարձած DIY ակումբին, ապա կուսակցության մնացյալ անդամներին մնում է վարել ջայլամի քաղաքականություն կամ պարզապես հեռանալ: Հենց այդպես էլ վարվեց ՙԺառանգության՚ համամասնական ցուցակում չերեւացող 41-րդ համարը` հինգ տարի շարունակ պատգամավորական մանդատ կրող, ԱԺ-ում շատ ակտիվ Լարիսա Ալավերդյանը: Թեեւ իր հեռանալը կուսակցության համամասնական ցուցակից այդպես էլ չի ցանկանում հիմնավորել, բայց արդեն նոր աշխատանք է գտել Սլավոնական համալսարանում: ՙԺառանգությունում՚ մի կողմ քաշվողներին հիշելով` անդրադառնանք Անահիտ Բախշյանին, ում համար թեպետ, ճիշտ թե սուտ, կուսակից ընկերները իրենց տեղը զիջելով` հրաժարվում էին մանդատներից, բայց արի ու տես, որ վերջինիս մոտ անհավեսության սինդրոմ է սկսվել: Զանգահարելով Ա.Բախշյանին` մենք ստացանք տարօրինակ պատասխան. ՙՉեմ ուզում խոսել, որովհետեւ հավես չունեմ: Հարց ինձ մի տվեք, հետո կասեք հարցս դուրը չեկավ` չպատասխանեց՚: Դե ինչ չխանգարենք ՙԺառանգությանը՚ մանդատներ մեջ-մեջ անելու գործընթացին եւ ասենք` ողբամ զքեզ, ՙԺառանգություն՚, հույսդ ո±ւմ վրա ես դրել: