ԱՄԵՐԻԿԱՄԵՏ ՈՒԺԵՐԸ` ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ

Արխիվ 12-16

ԱՄԵՐԻԿԱՄԵՏ ՈՒԺԵՐԸ` ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ



Այժմ գործնականում բոլոր կուսակցությունները զբաղված են պատգամավորական մանդատ վերցնող-չվերցնողների ցուցակների ճշգրտումներով: Ճիշտ է, այդ ամենն ունի տարբեր դրդապատճառներ: ՀՀԿ-ում շարունակում են քննարկել, թե ովքեր են վայր դնում մանդատները, քանի որ վերադառնում են գործադիր աշխատանքի, ու ճշգրտումներ են հնարավոր` կախված կոալիցիա կազմել-չկազմելու հետ: ԲՀԿ-ում այդ նույն խնդիրը խոշոր տեղաշարժերի առիթ կարող է լինել: Դե, իսկ ընդդիմադիր ուժերի մոտ հնարավոր տեղաշարժերը եւ դրա շուրջ ներքին վեճերը պայմանավորված են խոր ճգնաժամային երեւույթով:

ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՃԱՄԲԱՐԻ ՖԻԱՍԿՈՆ

Եվ այսպես, ներքին գզվռտոցներ առկա են խորհրդարան մտած բոլոր ընդդիմադիր կուսակցություններում` ե°ւ ՙԺառանգությունում՚, ե°ւ ՀԱԿ-ում (որն արդեն գործնականում քիչ է տարբերվում ՀՀՇ-ից), ե°ւ ՀՅԴ-ում: ԲՀԿ-ի ներսում էլ առկա է նույն ներքին պայքարը` կապված ՙնարնջագույն՚ եւ ՙդասական՚ թեւերի առկայության հետ:
ՀԱԿ-ը, ինչպես կասեր ժողովուրդը, արդեն լրիվ ՙյուղ է վառում՚: Բոլորը գիտեն, որ մազից կախված է այն ունեցել իր 7 մանդատները, ու որոշ ռուս վերլուծաբաններ իրենց զարմանքն են հայտնում, թե ինչու է ընդհանրապես ՀԱԿ-ը մանդատներ ստացել եւ ինչու ընտրարշավի ընթացքում ժողովրդին չեն բացատրել, որ ԼՏՊ նշանակում է Արցախի ակնթարթային հանձնում: Նույնիսկ ռուսներն այսպիսի համեմատական են տանում` ԼՏՊ-ի մասնակցությունն ընտրություններին դա նույնն է, որ եթե, ասենք, Ելցինը ողջ լիներ, գար մասնակցեր ընտրությունների: Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ներսում կատարվող գործընթացներին, ապա օդում կախված մնաց այն խոստումը, որ Սարիբեկ Սուքիասյանը մանդատ կստանա, ինչպես նաեւ շրջանառվում է բլեֆ` իբր ի սկզբանե նախատեսված էր առավելություն տալ ՀԱԿ-ի ՙերկրապահական՚ թեւին` ի դեմս Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի, բայց չստացվեց: Այդ բոլոր խոսակցությունների նպատակը մեկն է` մի կերպ զսպել համատարած փախեփախը, որպեսզի չհեռանան նույն երկրապահները, ՀԺԿ-ն, հնչակներն ու գոնե ֆորմալ հիմք լինի շարունակել օգտագործելու ՀԱԿ անունը: Արտաքին գործողություններն էլ են լրիվ ՙյուղ վառելու՚ շրջանակում: Զորօրինակ` Գուրգեն Եղիազարյանը, չպատկերացնելով երեւի, թե ինչքան ծիծաղելի է դա հնչում, հայտարարում է, որ ՀՀԿ-ն ընդամենը մեկ տոկոս քվե ունի, իսկ մի շարք ձախողված մեծամասնական թեկնածուներ, հիմնականում` մինիմալ քվեներ ստացածները (զորօրինակ` Լեւոն Զուրաբյան, Դավիթ Մաթեւոսյան), դիմել են Սահմանադրական դատարան` կատարելապես անհույս հայցերով: Կարճ ասած` ՀԱԿ-ի թեման գործնականում արդեն երեկվա թեմա է, եւ նրանք զբաղվելու են ընդամենը ԱԺ-ում աղմկելով, եթե, իհարկե, հանկարծ չորոշեն արհամարհած լինել իրենց ընտրողներին ու ճիշտ այնպես, ինչպես վարվեցին Երեւանի ավագանու պարագայում, պարզապես չգան նիստերի:
Բավականին կռվարար իրավիճակ է ստեղծվել ՙԺառանգությունում՚: Դրա հիմքն այն է, որ ամենաակտիվ պատգամավորները` Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, դուրս են մնացել, գումարած դրան` կասկածի տակ է դրվում, թե ինչքանով էր նպատակահարմար միանալ ՙԱզատ դեմոկրատների՚ հետ: Ստյոպա Սաֆարյանի խնդիրը, ընդհանրապես, պարադոքսալ է` խորհրդարան չի անցնում խորհրդարանական խմբակցության ղեկավարը, իսկ մյուս ակտիվ պատգամավորներին գլխանց էին խցկել ցուցակի ակնհայտորեն ոչ անցողիկ մասում: Ընդ որում, Ստյոպիկը այնքան է հուզվել, որ որոշել է հեռանալ Հայաստանից: Որոշ բաներ պարզ արտահայտել է ԿԸՀ ինքնաբացարկ ներկայացրած ցուցակում 41-րդը` Լարիսա Ալավերդյանը: Դա, ըստ երեւույթին, ցուցադրական քայլ էր. ՙԱնցնելու խնդիր չէ, ինչպես ասացի, թիմի մեջ մնալու խնդիրն է: Այսինքն` այս որոշումս այսօրվա որոշում չէ՚: Ասել կուզե, որ Լարիսա Ալավերդյանը դեռ գլխանց անհամաձայնություն ուներ, պարզապես ՙԺառանգության՚ թիմը լքեց արդեն ընտրություններից հետո:
Լարիսա Ալավերդյանը շեշտում է, որ ՙԺառանգության՚ կերպարը, որ ձեւավորվել էր 2007-ից ի վեր, հակասության մեջ է մտել կազմած համամասնական ցուցակի հետ: Ըստ տիկին Ալավերդյանի` հանրության համար քայլն անսպասելի էր, եւ ինքը սկզբունքորեն դրան համաձայն չէր, իսկ այս ընտրություններին ՙԺառանգության՚ կիրառած քաղաքական տեխնոլոգիաներն ուղղակիորեն անվանել է ՙխորթ՚: Լարիսա Ալավերդյանի համոզմամբ` հենց ՙԱզատ դեմոկրատների՚ հետ դաշնակցելը եւ եղած ձեւով ցուցակը կազմելը նվազեցրել է կուսակցության հնարավորություններն ու, ընդհանրապես, Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացված տարբերակները կուսակցությունում խորը քննարկման չեն ենթարկվել:
Կարճ ասած` ՙԺառանգության՚ ՙձեռքբերումը՚ եղավ այն, որ մեկ պատգամավորական տեղ պակաս ստացավ, ու այն էլ` այդ 5 տեղից 2-ը բաժին հասան երեկվա ՀՀՇ-ականներին, մեկն էլ` նորաթուխ ՙժառանգական՚ Ռուբիկ Հակոբյանին: Ճիշտ է, ամերիկամետ ուղեգիծը փոփոխության չի ենթարկվել, սակայն թիմը դարձավ առավել խայտաբղետ, քան եղել է 2007-ին, ու դա արդեն դժվար էլ է թիմ կոչել, քանզի առաջնորդին հասնում են մեծաքանակ կշտամբանքներ, ու հերթական անգամ սասանված է նրա նկատմամբ վստահությունը:
ՀՅԴ-ի ներսում էլ նույն կռիվներն անպակաս են, կրկին շարքերի կողմից հնչում է կոշտ քննադատություն ղեկավար կազմի մասին, ու հնարավոր են տեղաշարժեր ու փոփոխություններ ղեկավար կազմում: Գումարած դրան, կարծես թե, չկա նաեւ միասնական դիրքորոշում այն առնչությամբ, որ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը իրենց երաշխավորությամբ լուծել են խայտառակ ՙգոմիկանոցը՚ հրկիզած երիտասարդների գրավով ազատ արձակման հարցը: Կարծես թե, բոլորը հակված են դա մեկնաբանել զուտ որպես այդ երկու դաշնակցականների անձնական նախաձեռնություն, իսկ Լոս Անջելեսի դաշնակցական երիտասարդական կառույցներից մեկը նույնիսկ դատապարտում է Արծվիկ Մինասյանին եւ Հրայր Կարապետյանին: Եվ ընդհանրապես, ԱՄՆ-ից ՀՅԴ-ի ուղղությամբ գալիս են գարշելի ազդակներ, զորօրինակ` Նյու Յորքում հայկական ազգանուններ կրող որոշ թափթփուկներ նախաձեռնել են ստորագրահավաք` ուղղված Սոցինտերնին, որպեսզի Մինասյանի ու Կարապետյանի քայլի համար ՀՅԴ-ն ճանաչվի ահաբեկչությունը խրախուսող կազմակերպություն եւ վտարվի Սոցինտերնից:
Կարճ ասած` ամերիկամետ հակումներ ունեցող ամբողջ դաշտը ինչ-ինչ տվայտանքների մեջ է: Ու դա արտահայտվում է նաեւ ԲՀԿ-ի օսկանյանական թեւում:

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՉԱՐՉՐԿՎԱԾ ՀԱՐՑԸ

Նույնիսկ այն պահին, երբ ընթանում էին բանակցություններ ՀՀԿ եւ ԲՀԿ ղեկավարների միջեւ, Վարդան Օսկանյանը կրկին փորձում էր անել ամեն ինչ, որպեսզի խանգարի կոալիցիայի հնարավոր ձեւավորմանը: Նա ջախջախիչ քննադատության ենթարկեց կառավարության եւ վարչապետի գործունեությունը: Էլ չենք խոսում իր այն պնդումների մասին, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում հանրության իրական կարծիքը: Բնական է, որ այսպիսի ելույթների առկայության պարագայում Ս. Սարգսյան-Գ. Ծառուկյան հանդիպումը չէր կարող լինել շատ արդյունավետ:
Ինչեւէ, Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, ուր սպասվում էր, որ կվճռվեն այդ բոլոր հարցերը, ժամանեց բարձր տրամադրությամբ եւ նաեւ կատակեց անհամբեր սպասող լրագրողների հետ, որ լավ էլ ամեն ինչ վերլուծում են: Ինչ վերաբերում է կոալիցիա ձեւավորելուն, ապա այդ հարցը հում լինելու պատճառով հետաձգվեց: Ընդհանրապես կոալիցիա ձեւավորվում է երկու դեպքում` կամ եթե որեւէ կուսակցություն չի կարող միայնակ ձեւավորել կառավարություն (իսկ տվյալ դեպքում ՀՀԿ-ն միայնակ կարող է դա անել), կամ եթե համատեղ ջանքերով լուծվելիք խնդիր կա:
Տվյալ դեպքում, բնականաբար, խոսքը միայն երկրորդ տարբերակի մասին է, իսկ համատեղ լուծվելիք խնդիրը 2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հենց առաջին փուլով վերընտրվելն է: Ե°վ ՀՀ նախագահը, ե°ւ ՀՀԿ-ն ունեն այն մտավախությունը, որպեսզի վերոհիշյալ խնդիրը լուծելիս Սերժ Սարգսյանը կաշկանդված չլինի ինչ-ինչ պայմանավորվածություններով եւ փոխզիջումային ոչ այնքան հաճելի տարբերակներով, ու կարողանա ազատորեն շարունակել իրականացնել նախատեսված փոփոխությունները: ԲՀԿ-ն այստեղ կարող է տարբեր խնդիրներ ունենալ: Մեկը` ստանալ առավելագույն հնարավորը, եթե կոալիցիա կազմվում է, իսկ մյուսը` նաեւ կողմնորոշվել, թե ինչ խաղ է խաղում այնպիսի ստվերային մասնակիցներով, ինչպիսիք են Ռոբերտ Քոչարյանը եւ ամերիկացիները: Իզուր չէր, որ Գալուստ Սահակյանն ասում էր, որ կոալիցիա կազմել-չկազմելը կախված է ԲՀԿ-ի ՙծանր՚ կամ ՙթեթեւ՚ առաջարկներից: Ու ԲՀԿ-ի չափազանց շատ ուզելու դեպքում, բնականաբար, կոալիցիա չի կազմվի: Բայց չպետք է բացառել նաեւ այն տարբերակը (ինչը, սակայն, քիչ հավանական է), որ ԲՀԿ-ն կոալիցիա չի կազմի ՀՀԿ-ի հետ, սակայն կհայտարարի, որ հավատարիմ է հուշագրի այն դրույթին, որով պարտավորվել է պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Բավականին հավանական է նաեւ այն, որ կոալիցիա կազմելու ընթացքում ԲՀԿ-ից հեռանան կամ հեռացվեն այնպիսի կադրերը, ինչպիսիք են Վարդան Օսկանյանը, Հմայակ Հովհաննիսյանը եւ Ռոբերտ Քոչարյանի այլ անմիջական թիմակիցները, սակայն նույնիսկ այդ դեպքում չկա ոչ մի երաշխիք, որ ԲՀԿ-ն կունենա հստակ դիրքորոշում: Հանրապետականները այժմ ասում են, որ վաղուց են սովորել, որ ԲՀԿ-ն կարող է միաժամանակ ունենալ մի քանի տեսակետ:
Ինչեւէ, կոալիցիա չկազմելու դեպքում ԲՀԿ-ն կարող է ընտրությունների մասնակցել սեփական ինչ-ինչ թեկնածուով (բայց ոչ Ռոբերտ Քոչարյանով), ու, մոտավորապես կրկնելով ԱԺ ընտրությունների իրենց ցուցանիշը, հասնել նախագահական ընտրությունները երկու փուլով անցկացնելուն, ինչը սակարկելու հրաշալի հնարավորություն կտա իրենց, ու նաեւ ակնհայտորեն ձեռնտու կլինի ամերիկյան շրջանակներում: Միայն այդ դեպքում հնարավորություն կգոյանա սակարկելու 2018-ի նախագահական ընտրությունների համար նախատեսված իրավահաջորդի հարցի շուրջ, եւ կրկին ասպարեզում կկարողանա հայտնվել Ռոբերտ Քոչարյանը, ինչը, անշուշտ, կաշկանդիչ հանգամանք կլինի:
Սակայն նույնիսկ հարթ ու հանգիստ ամեն ինչ անցնելու դեպքում դեռ չկա երաշխիք, որ հենց նախագահական ընտրությունների նախաշեմին օսկանյանական ՙնարնջագույն՚ թեւը չի վերադառնա ԲՀԿ ու ԲՀԿ-ն ինչ-ինչ նոր ոչ հաճելի անակնկալներ չի մատուցի: Իսկ որ երկու լարի վրա խաղալու քաղաքականությունը շարունակվում է, երեւում է ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության վարքագծից: Եթե մինչ այդ` նախընտրական շրջանում այդտեղ հայտնվել էին ՙնարնջագույն՚ երանգներ, ու քվեարկության օրը ուղիղ եթերում Լեւոն Զուրաբյանին ՀՀԿ-ի դեմ հակաքարոզչություն իրականացնելու հնարավորություն տալու համար ՙԿենտրոնը՚ տուգանվեց, ապա հիմա էլ հայտնի գեյ-ակումբի հրկիզման կապակցությամբ այդ հեռուստաընկերության եթերում սկսեցին հայտնվել տարբեր թափթփուկներ, որոնք եթերին հաղորդում են արդեն ՙվարդագույն՚ եւ ՙերկնագույն՚ երանգներ: Ու բավականին մտահոգիչ է հենց այդ ՙեռագույն՚ երանգավորումը, եւ հարց է ծագում` իսկ արդյոք դա չի± վկայում ԲՀԿ-ի` դեպի լիբերալ ամերիկամետ դաշտի զգալի տեղաշարժի մասին, թե± հեռուստաընկերության սեփականատերը այդ պահին պարզապես հնարավորություն կամ ժամանակ չունի կասեցնելու այդպիսի շեղումները:
Ինչեւէ, սպասենք, բոլոր հարցերի պատասխանը շատ մոտ է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում