ՉԵՄ ՀԻՇՈՒՄ ՄԻ ԴԵՊՔ, ՈՐ ԲՌՆՎԱԾ ԼԻՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԹԱԼԱՆՈՂ

Արխիվ 12-16

ՉԵՄ ՀԻՇՈՒՄ ՄԻ ԴԵՊՔ, ՈՐ ԲՌՆՎԱԾ ԼԻՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԹԱԼԱՆՈՂ

Վերջին շրջանում հաճախակի Է դարձել հուշակոթողների, հուշարձանների եւ քանդակների թալանը: Երկու տարի առաջ էլ այս հարցն անհանգստացնում էր քանդակագործ ԴԱՎԻԹ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, ով նույնիսկ իր կենդանության օրոք չկարողացավ հանցագործներից պաշտպանել Երեւան-Սեւան մայրուղու վրա գտնվող, 1975 թվականին պատրաստված եւ տեղադրված, ճանապարհաշինարարներին նվիրված, այժմ կողոպտված մոնումենտալ հուշարձանը: Երկու տարի անց  արձանը կրկին կանգնած է վերացման եզրին:
ՙԱրձանի հետեւի մասն ամբողջությամբ թալանված է: Ամոթ է արձանն այս վիճակում թողնել. կա°մ ընդհանրապես հանենք, կա°մ էլ խելքի բերենք՚,- այսպես վրդովված ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասում էր քանդակագործը երկու տարի առաջ: Ապա նա շարունակեց.
- Երբ հեռուստատեսությամբ նայում ենք, թե ինչպես են Ջուղայում գտնվող մեր հուշարձանները ջարդում, բարկանում ենք: Դա թաքուն նկարում ենք սահմանագծից, իսկ մեր երկրում թալանվող հուշարձանները տեսնում ենք ամեն օր: Ես ոչ միայն այս քանդակի, այլեւ ուրիշ թալանված արձանների մասին եմ ասում: Այս արձանի պատվիրատուն ԽՍՀՄ-ի օրոք եղել է ճանապարհաշինարարության նախարարութունը, որն այսօր գոյություն չունի: Երբ դիմում եմ համապատասխան ատյաններ, ասում են` չկան արխիվային փաստաթղթերը, քանի որ այդ նախարարությունը գոյություն չունի: Օպերայի շենքն էլ է կառուցվել ԽՍՀՄ տարիներին, ինչո±ւ այդ շենքին տիրություն անող կա, բայց չկա մի հիմնարկություն, որը տեր կկանգնի նման արձաններին, կոթողներին: Կարծում եմ` մեխանիկորեն այդ նախարարության գործառույթներն անցել են կապի եւ տրանսպորտի նախարարությանը: Ստիպված դիմում-նամակով դիմեցի ՀՀ նախագահին` կից ներկայացնելով հուշակոթողի վերակառուցման էսքիզը, ու ստացա պատասխան, որ  փաստաթղթերը ուղարկվել են մշակույթի նախարարություն: Հետո տեղեկացա, որ նախարարությունից ուղարկվել են հուշարձանների պահպանության վարչություն, որից հետո` տրանսպորտի եւ կապի նախարարություն: Իսկ երբ մի քանի օր առաջ փորձեցի գնալ նամակի հետքերով, պարզվեց, որ նախարարությունը հրաժարվել է խոսել հարցի շուրջ: Փորձեցի դիմել մարզպետին, իսկ նա ասաց, որ իրեն չի վերաբերում:
- Հուշարձանների պահպանության վարչությունն ի±նչ պատճառաբանեց:
- Ասաց, որ չունի այդ ֆինանսները, դրա համար ստիպված դիմել է տրանսպորտի նախարարություն: Մոտ ինն ամիս է` իմ նամակ-դիմումը գնում է նախարարությունից նախարարություն, գերատեսչությունից գերատեսչություն: Վերականգնելու համար ներկայացրել եմ իմ կազմած նոր էսքիզը, որն իրականացնելու համար կպահանջվի ընդամենը 60-70 հազար ամերիկյան դոլար: Ընդամենը մեկ Ջիպի գին:
- Որքան գիտեմ, արձանը ժամանակին վերանորոգվել է:
- Վերանորոգվել է չգիտեմ Չարենցավանի քաղաքապետարանի±, թե± մարզպետարանի կողմից: Շնորհակալ եմ, բայց գողացված հատվածը վերանորոգվել է սովորական տանիքի  թիթեղով, շուտով դա կքայքայվի: Ոչ մի երկրում տանիքի թիթեղով արձան գոյություն չունի: Կարծեմ այն հանրապետության` ամենամեծ չափերով արձանն է: Շատ մեծ ջանքերով ենք այդ արձանը կառուցել ու տեղադրել, եւ այդքան հեշտ կորցնելը ցավ է պատճառում: Ես չեմ հիշում մի դեպք, որ բռնված լինի հուշարձան թալանող եւ պատիժ կրի: Վերջերս ընկերներս մի դեպք պատմեցին, որ դատարանը հանցագործին ասել Է` բե°ր, վերականգնի°ր արձանը քո միջոցներով եւ բանտ չես նստի: Եթե հանցագործը կարող է դառնալ քանդակագործ, դա շատ գովելի է:
- Իսկ ինչ լուծում եք տեսնում:
- Լուծումը գտել եմ այսպես. մետաղական մաս մնա արձանի այն հատվածը, որը խորհրդանշում է ճանապարհներ, կյանք: Իսկ այդ հատվածի տակ դրված հայտնի մաթեմատիկոս Մյուբյուսի պտտվող ժապավենը, որը, ինչպես պտտում ես, էլի վերին հարթությունը մնում է անփոփոխ, որոշել եմ բետոնածածկ անել, որը գեղեցիկ է, եւ հանգիստ կլինենք, որ էլ չեն թալանի:
Երբ հետաքրքրվեցինք թե այսօր ի±նչ է պատրաստվում անել Բեջանյանների ընտանիքը քանդակը կործանումից փրկելու համար, Դ. Բեջանյանի կինը` երգչուհի ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ասաց, որ պատրաստվում է դիմել մշակույթի նախարարություն, իսկ թալանի համար դեռւես չեն դիմել ոստիկանություն:
Զանգահարեցինք նաեւ մշակույթի նախարարություն, որտեղից մեզ տեղեկացրին, որ հուշարձանների պահպանության խնդրով զբաղվող փոխնախարար Արեւ Սամուելյանն այժմ քաղաքում չէ եւ վերադառնալուն պես կպատասխանի մեր բոլոր հարցերին:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում