Անժելա Սարգսյանի ՙտղամարդու՚ քրեական գործի դատաքննությունը շարունակում է ՙճռճռալ՚ հիմնականում վկաների չներկայանալու պատճառով: Ճիշտ է` վերջին նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ ամբաստանյալ Կարեն Արայանը փոխել էր իր պաշտպանին:
Սակայն այդ նիստին, հերթական անգամ, չէին բերվել գործով ընդգրկված վկաները: Այդ մասին մենք տեղեկացանք Կարենի մորից` Մարինա Արայանից: Հիշեցնենք, որ` հայտնի դերասանուհու պոռնոլուսանկարները եւ նրա ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ տարածելուն առնչվող քրեական այդ գործի դեռ նախաքննության փուլում արդեն իսկ հարցաքննված Մարինա Արայանին առ այսօր չի հաջողվում ներգրավվել որպես վկա: Կարենի մայրը համոզված է, որ իր ցուցմունքները կապացուցեն որդու անմեղությունը: Հիշեցնենք նաեւ, որ մեղադրող կողմը այդ դատաքննությանը ներկայացված է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Պե±տք է, արդյոք, եզրակացնել, թե գլխավոր դատախազությունը անզոր է միջոցներ ձեռնարկել գործով վկաներին դատական նիստին բերման ենթարկելու ուղղությամբ: Հավանաբար այդպես էլ կա, եթե, իհարկե, ոստիկանության քթների տակ ՙֆռֆռացող՚ եւ բերման ենթակա վկաներին վարույթներից հեռու պահելը ձեռնտու չէ ե°ւ դատախազին, ե°ւ ոստիկանին: Հնարավոր է եւս մեկ տարբերակ. թաղային ոստիկանները խաբում են… ՀՀ գլխավոր դատախազությանը: Ընտրությունն` ըստ ճաշակի: