Պարզվում է, որ, ի տարբերություն բոլոր մարզպետների, Վայոց ձորի մարզպետ ԲՀԿ-ական ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԸª մասնակցելով ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավին, բոլորովին էլ արձակուրդ չի գնացել, ինչը հակասում է սահմանված օրենքին:
Սակայն, կապ հաստատելով Վայոց ձորի մարզպետի հետ, վերջինս բոլորովին էլ տարօրինակ չհամարեց իր մասնակցությունը քարոզարշավին. ՙԴե ես ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածու չեմ եղել՚: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք մարզպետը կարո±ղ է աշխատանքի ժամանակ մասնակցել քարոզարշավին, Ս. Բագրատյանը պատասխանեց. ՙՈչ, քարոզարշավին կարող ես մասնակցել միայն աշխատանքից հետո եւ հանգստյան օրերին՚: Այնուամենայնիվ, թե ինչպե±ս է ստացվում, որ Ս. Բագրատյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Վայոց ձորում քարոզարշավի ժամանակ ներկա է լինում, մարզպետը դրա պատասխանը եւս ուներ. ՙԲոլոր կուսակցություններն էլ եկել են մեզ մոտ, մենք էլ որպես մարզպետ պարտավոր էինք բոլոր կուսակցությունների ղեկավարներին դիմավորելու: Իսկ քարոզարշավին մասնակցելը աշխատանքի ընթացքում չի եղել, այլ ժամը 13:00-14:00-ինª ընդմիջման ժամին՚: Սակայն այս պատմության ամենաուշագրավ դրվագը պետք է պարոն Բագրատյանի մեկ այլ հայտարարության մեջ փնտրել: Այսպես, օրերս հարգարժան մարզպետը պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ի±նչն է պատճառը, որ Հանրապետական կուսակցությունը Վայոց ձորում քիչ ձայն է հավաքել, նման պատասխան էր տվել. ՙԲնական է, որ Հանրապետականը պետք է քիչ ձայն հավաքեր, ես ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության մարզպետն եմ՚: Ապա մարզպետը հավելել էր. ՙՊարզապես լավ ենք աշխատել եւ շահել ենք մարդկանց վստահությունը՚: Եվ տեսնես այդ ինչպե±ս է պարոն Բագրատյանին հաջողվել մեկժամանոց ընդմիջումների ընթացքում այդքան փայլուն աշխատել ու դրանից անմիջապես հետո էլ գնալ իր մարզպետական համապազօրյա գործերն անելուն: Մի տեսակ տարօրինակ չէ± եւ դրանից ելնելով էլ կառավարությունը չպե±տք է մտահոգվի եւ պարզի, թե արդյոք հարգարժան մարզպետը մեկ-մեկ աշխատանքի ժամերին էլ չի± լծվել երկիրը բարգավաճեցնելու նախընտրական գործին ու դրանով խախտել գործող օրենքը: