ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՍԱԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԾԸ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԻՆԵԼ ՉԷՐ ԿԱՐՈՂ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՍԱԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԾԸ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԻՆԵԼ ՉԷՐ ԿԱՐՈՂ

Ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, եւ բավականին երկար` 20 տարի տեւած վայրիվերումներից հետո կարելի է հանգիստ շունչ քաշել, քանի որ ազատ, արդար ընտրություններ  ունենալն այն էր, ինչին ձգտում էին մեր քաղաքացիներն արդեն 20 տարի: Մինչեւ վերջին պահը` մայիսի 7-ի առավոտը, դեռ անհանգստություն ունեի, թե ինչ-որ չկանխատեսված հանգամանք չխանգարի գործընթացի օրինականությունը, եւ, բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Երկրի քաղաքական ղեկավարությունը կարողացավ ապահովել ընտրությունների օրինականությունը, եւ դժվար էր չնկատել պետական կառույցների կողմից գործադրվող ջանքերն ու ցուցաբերած հետեւողականությունը օրինականության պահպանման գործում:
Այլ հարց է, որ ընտրությունների արդյունքները ոչ բոլորին են գոհացնում: Դա տրամաբանական է, մրցակցության տրամաբանությունը ենթադրում է նաեւ դժգոհություն ստացված արդյունքներից: Բայց մի բան է` դժգոհել սեփական արդյունքներից եւ մտածել դրանց պատճառների մասին, բոլորովին այլ բան է` սեփական անհաջողությունները պատճառաբանել ընտրություններում տեղ գտած մանր-մունր թերություններով: Դա օգուտ չի բերի ոչ մեկին:
Այո, տրամաբանական չէ, որ սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող հասարակությունում արդար ընտրությունների արդյունքում հաղթում են իշխող կոալիցիոն երկու ուժերը, իսկ ընդդիմադիր ուժերը ետ են մնում եւ` մեծ տարբերությամբ: Բայց սա բացատրել միայն ընտրակաշառքի գործոնով, մեղմ ասած, կնշանակի` չուզենալ տեսնել իրականությունը: Իմ կարծիքով` ընդդիմադիր ուժերը, նախ եւ առաջ, շատերիս պես, մինչեւ վերջին պահը չէին հավատում, որ ունենալու են ազնիվ մրցապայքար: Նախկինում յուրաքանչյուր ընտրությունից առաջ խոստացվում էր ապահովել օրինականությունը, բայց տեղի էր ունենում հակառակը: Այս պատճառով ընդդիմության նախատրամադրվածությունը միանգամայն հիմնավոր էր: Եվ, ցավոք, սա խանգարեց, որ ընդդիմությունն իսկական մրցակցության նախապատրաստվեր: Ի նկատի ունեմ, որ նրանք պետք է իրենց գործողությունները նախանշելիս հիմնվեին արդար, մրցակցային ասպարեզի առկայության փաստի վրա: Կարեւոր վերարժեւորման կարիք կար բոլոր առումներով` գաղափարախոսականից մինչեւ գործնական քայլերի իրականություն: Այնինչ, նախկինի պես, ընդդիմությունը կենտրոնացել էր հիմնականում ընտրությունների օրինականության ապահովման հարցի վրա եւ զգալի ջանքեր ու ժամանակ վատնեց այդ ուղղությամբ:
Անցյալի բեռը միանգամից դեն նետել հնարավոր չէ, չնայած նկատելի էր իշխանությունների վճռականությունն ընտրությունների օրինականության ապահովման հարցում: Ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու գաղափարը կարելի է հասկանալ, բայց տարօրինակ էր այդ շտաբի շրջանակներում  կոալիցիայի մաս կազմող ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության (ԲՀԿ) հետ համագործակցելը: Տարօրինակ էր, որովհետեւ, եթե ընտրությունները կեղծվելու լինեին, ապա պետք է կեղծվեին  իշխանության, այդ թվում` նաեւ կոալիցիոն ԲՀԿ-ի օգտին: Ստացվում էր, որ ԲՀԿ-ն պետք է ընդդիմադիրների հետ վերահսկեր, որ իր օգտին կեղծիքներ չլինեին: Ավելին, ԲՀԿ-ն միշտ աչքի է ընկել ՙքաղաքական բարեգործություններով՚: Փոխանակ, ընդհանրապես, բոլոր տեսակի  ՙքաղաքական բարեգործությունների՚ նկատմամբ կոշտ դիրքորոշում ձեւավորվեր, այս համագործակցությամբ մի տեսակ մեղմացվեց վերաբերմունքը ՙքաղաքական բարեգործությունների՚ եւ ընտրակաշառքի նկատմամբ` որպես այդպիսին: Իսկ, երբ ՙԺառանգություն՚ կուսակցությունը հստակության պահանջներ ներկայացրեց իշխանության մաս կազմող կուսակցության հետ համագործակցելու հարցում, հարվածներ եւ պիտակներ ստացավ հենց  ընդդիմադիր ներկայացող մյուս ուժերի կողմից:
Այնպիսի տպավորություն էր, որ ընդդիմության մեծ մասը իշխանության մի թեւին աջակցելու նպատակ էր հետապնդում, եւ, մի տեսակ,  կիսաընդդիմադիր պատկեր էր ձեւավորվել: Իսկ քաղաքացու համար կիսաընդդիմություն ասածը հասկանալի լինել չէր կարող: Կուսակցությունները բաց թողեցին քաղաքական պայքարի մի կարեւոր գործիքի կիրառման հնարավորությունը եւս: Խոսքը հրապարակային ուղղակի բանավեճերի մասին է: Այսպիսի բանավեճերից խուսափելը միգուցե ձեռնտու էր իշխող կուսակցությունների համար, բայց ընդդիմադիր ուժերն ինչպե±ս կարող էին դրանից չօգտվելու ճոխություն թույլ տալ իրենց: Մանավանդ, որ հեռուստաընկերությունները լայն կերպով աջակցում էին նրանց: Ընդդիմադիրները կարող էին թեկուզ միմյանց հետ բանավիճելով` կայացնել հեռուստաբանավեճի ամբիոնը, որից  խուսափելը  հետագայում արդեն դժվար կլիներ: Այս բացթողումը որեւէ քաղաքական ուժի համար ներելի չէ: Ընդհանրացնելով` կարելի է ասել, որ ընդդիմադիր ուժերը իրենց վրիպումների պատճառով հաղթելու իրական հնարավորություններ նվիրեցին իշխող Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ): Բայց այս ամենի պատճառն ընտրությունների նկատմամբ անցյալի անվստահության բեռն է: Մայիսի 7-ից սկսած` այդ բեռը անցյալում էլ կմնա: Եվ թող այս ընտրություններում  ՀՀԿ-ի հարաբերական հաղթանակը լինի ընդդիմության կողմից նրան մատուցված նվեր ազատ ու օրինական ընտրություններ նախաձեռնելու եւ իրականացնելու համար: Բայց չշնորհավորել ՀՀԿ-ի հարաբերական, բայց առաքելական հաղթանակը` փոքրոգություն կլինի: Ուստի, շնորհավորում եմ Հանրապետական կուսակցությանը հաղթանակի առիթով, շնորհավորում եմ քաղաքական ուժերին ստեղծագործական մրցակցության հնարավորություն ստանալու համար, շնորհավորում եմ Հայաստանի քաղաքացիներին նոր քաղաքական իրողության առիթով: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում ընտրական հանձնաժողովների անձնակազմին ընտրությունները, գոնե ինձ համար, անսպասելի բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հատուկ շնորհակալություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` դրոշմակնիքների թանաքի վերաբերյալ հարցում եւ խիզախ որոշում ընդունելու համար: Քվեարկության գաղտնիության մասնակի խախտման գնով թույլ չտրվեց, որ կասկած առաջանա ընտրությունների արդյունքների նկատմամբ, որը մեր դեպքում չափազանց կարեւոր է: Հուսով եմ, անձնագրերում չջնջվող կնիքի առկայության հարցում մեր քաղաքացիները լայնախոհություն կցուցաբերեն: Հակառակ դեպքում, այդ հարցը կարելի է լուծել անձնագրերի փոխանակման միջոցով: Իսկ եթե ընտրությունների արդյունքները կասկած հարուցեին, ապա դա շատ ավելի ծանր ազդեցություն կունենար մեր քաղաքացիների վրա:
Այս խորհրդարանական ընտրությունները լուրջ նվաճում են մեզ համար: Ժողովրդի ինքնավստահության բարձրացման եւս մեկ մայիսյան նվաճում է, որն արժանիորեն ամրագրում է Շուշիի հաղթանակի 20-ամյակը: Շնորհավորում եմ բոլորիս:

ԳԱՅԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում