ՙՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԻ ԵՂԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԻ ԵՂԵԼ՚

Շարունակում ենք ներկայացնել կարծիքներն այն մասին, թե արդյոք կոալիցիա անհրաժե±շտ է, թե± ոչ նորընտիր Ազգային ժողովում:
ԱԺ պատգամավոր ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ՙՀՀ-ի համար ներկայումս թիվ մեկ խնդիրը, ըստ իս, դա ազգի միաբանության ապահովումն է: Դրանից հետո, այո, անհրաժեշտ է, որ լինի կոալիցիա: Սակայն առանձին քաղաքական ուժեր, ոչ թե այդ գիտակցումով են ցանկանում կոալիցիա կազմել, այլ այն, որ այս կամ այն նախարարական պորտֆելին տիրեն: Եվ եթե նման կերպ են ցանկանում կոալիցիա ստեղծել, անշուշտ, դա պահանջված չէ: ՀՀԿ-ն ինչպես ամբողջ ընտրապայքարում, այնպես էլ հիմա իրեն դրսեւորում է խիստ պետականամետ ուժերի դիրքերից, եւ պետականամետ ուժերը 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում սատարելու են գործող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ պարագայում Հայաստանի եւ Արցախի նկատմամբ թշնամաբար տրամադրված բոլոր ուժերը կհասկանան, որ ՀՀ-ի քաղաքական ընտրանին միաձույլ եւ համախմբված է գերագույն գլխավոր հրամանատարի շուրջը, եւ արդեն զերծ կմնան Հայաստանը ներսից ՙնարնջագույններով՚ եւ ՙհինգերորդ շարասյուներով՚ քայքայելուց՚:
Ո±ւմ հետ եք կոալիցիա տեսնում հարցին ի պատասխան պարոն Գեղամյանը նկատեց. ՙԱյդ հարցը ճիշտ կլինի ուղղեք ՀՀԿ-ի ղեկավարությանը, քանի որ իրենք են լիարժեք տիրապետում այն տեղեկատվություններին, որն իմանալով միայն կկարողանաս ճիշտ պատասխանել այդ հարցին: Բացի այդ` իմ կողմից շատ անհամեստ կլինի, որ տվյալ պարագայում, բանակցային գործընթացներում ինչ-որ տեսակետ հայտնեմ: Կարեւորն այն է, որ ռազմավարական խնդիրները ճիշտ ներկայացվի հանրությանը եւ հանրությունը հասկանա, որ կոալիցիա կազմելը ՀՀԿ-ի համար երբեւէ ինքնանպատակ չի եղել, եւ կուսակցությունը հանդես գալով բացարձակ հաղթողի դիրքերից, էլի կարեւորում է ոչ թե սեփական իշխանավարության շարունակությունը, այլ ազգի կոնսոլիդացիայի խնդիրը, քանզի դա է պահանջված Հայաստանի պետականության պահպանման համար՚:
ԱԺ պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՙԱյս ընտրություններում ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն եւ ֆորմալ առումով կոալիցիայի անհրաժեշտություն չկա: Մինչդեռ այս ընտրությունների ամբողջ ընտրապայքարի մրցապայքարը փաստեց մի կարեւոր իրողություն: Դա այն է, որ հանրությունը սպասում էր շատ լուրջ եւ էական փոփոխությունների: Լուրջ փոփոխություն ասելով կարելի է հասկանալ ոչ միայն սոցիալական իրավիճակի բարելավում, թոշակի կամ աշխատավարձի բարձրացում, որոնց մասին հատկապես շատ են խոսում ընդդիմադիր ուժերը, այլ, որ նախ եւ առաջ մեր իրականությանը որակական փոփոխություններ են հարկավոր: Այսինքն քայլեր, որ կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունը, անարդարությունը, որից հանրային օրգանիզմը բարոյապես կառողջանա: Այս բարեփոխումները շատ ժամանակ կարող են ընթանալ նաեւ ցավագին: Ինչպես, ասենք, երբ բժիշկը վիրահատական միջամտությամբ ցավ է պատճառում վիրահատվողին: Այսօր մենք կանգնած ենք նման վիրահատական միջամտության խնդրի առջեւ, որը կարող է լինել նաեւ շատ ցավոտ: Նման կարգի բարեփոխում իրականացնելու համար իշխող կուսակցությանն ու ղեկավարությանը հարկավոր է ունենալ ԱԺ-ում կայուն, մնայուն քաղաքական մեծամասնություն, իսկ երկու-երեք մանդատի գերակայությունը դեռեւս նման կայուն երաշխիքներ չի կարող ապահովել: Կոալիցիայի անհրաժեշտությունը բխում է հանրության շահերից, քաղաքական զարգացումների անհրաժեշտությունից՚:
Իսկ թե պարոն Հարությունյանն ո±ւմ հետ է տեսնում կոալիցիան, ապա. ՙՆախ եւ առաջ կոալիցիոն գործընկերներն իրար պետք է վստահեն: Բացի այդ, նրանց ընդհանուր տեսլականը պետք է համընկնի: Եվ եթե նայում ենք այս կոնտեքստում, ապա երկու առաջատար ուժերն էլ` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, մրցապայքարի ժամանակ խոսում էին հանրային կյանքի որակական փոփոխությունների մասին: Իմ գնահատականով այս երկու կուսակցությունների լիդերների ելույթները տարբերվում էին մնացածներից: Ապագա բարեփոխումների տեսլականից, այս կուսակցությունների ընկալումները բավականին մոտ են եւ դա պատահական չէ, քանի որ, ի վերջո, համատեղ լուրջ ճանապարհ են անցել: Ընդ որում` բավականին դժվար պայմաններում, մարտի մեկ, ֆինանսատնտեսական ճգնաժամ եւ այլն: Հանրությունը այս կուսակցություններին պատրաստ է վստահել: Այս պարագայում կարող է ակտիվ մասնակցություն ունենալ նաեւ ՕԵԿ-ը՚:
Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ՙԻմ կարծիքով, եթե կոալիցիան պետք է գործի եւ ամբողջությամբ պատասխանատվություն կրի բացթողումների համար, ապա նման կոալիցիան օգտակար կլինի եւ կապահովի կառավարության մեջ բազմակարծությունը: Սակայն դրանից բացի, անցած կոալիցիայի փորձը այդքան դրական չէր` հաշվի առնելով ԲՀԿ-ի դիրքորոշումը, որը ընտրություններում կարծես ընդունել էր ընդդիմադիր կեցվածք ու փորձում էր վաստակել ընդդիմադիր դաշտի քվեները: Այս պարագայում ինձ մի քիչ դժվար է հասկանալը, թե ԲՀԿ-ն, որը փաստացի ընտրությունների ժամանակ շահել է նաեւ ՀԱԿ-ի նախկին կողմնակիցների քվեները, ինչպե±ս կարող է համատեղվել նոր կոալիցիայում հայտնվելու հեռանկարի հետ: Եթե ԲՀԿ-ն կարողանա հասկանալ այդ դիլեման, ապա կարծում եմ, որ կոալիցիան բավական օգտակար կարող է լինել եւ նպաստել երկրի բնակայուն զարգացմանը: Ավելի խելամիտ կլինի, որ ՀՀԿ-ն համագործակցեր, թե° ԲՀԿ-ի, եւ թե° ՙԺառանգության՚ հետ: Իսկ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի համար բավական կանխատեսելի գործընկեր է, շատ հարցերում համագործակցել են, սակայն ներկայումս ՕԵԿ-ի ռեսուրսային պոտենցիալը, կարծում եմ, բավարար չէ իշխանական կոալիցիայում լինելու համար՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում