ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. ՙԵՍ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ ՉԵՄ, ԴԱ ԹՅՈՒՐ ԿԱՐԾԻՔ Է՚
Պարզվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի պատասխանատու չունի, որի մասին մեզ հետ զրույցում ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Եվ այսպես, երեկ, երբ փորձեցինք հարց ուղղել, մեր կարծիքով ՀՀ 2-րդ նախագահի մամուլի պատասխանատուին եւ ներկայացանք վերջինս ասաց. -Բարեւ Ձեզ Արմինե, ինչպե±ս եք, լա±վ եք: - Լավ ենք շնորհակալություն Դո±ւք ինչպես եք: - Ես էլ եմ լավ, բայց չեմ ուզում հարցազրույց տամ, բա ո±նց անենք: - Իսկ հիմա± ինչու չեք ցանկանում պարոն Սողոմոնյան: - Բա տեսնում եք, այ տենց, անընդհատ չեմ ուզում հարցազրույց տալ: - Բա էդպես ո±նց կլինի, չէ± որ Դուք մամուլի խոսնակ եք: - Չէ, գիտեք, խոսնակ չեմ, դա թյուր կարծիք է, ես պաշտոնաթող նախագահի գրասենյակի պատասխանատուն են: - Բայց ոչինչ, այդքան էլ չեն տարբերվում այդ պաշտոնները: - Վա¯յ, հաստա±տ, ես չէի պատկերացնում: - Լավ, մի±թե չեք կարող նույնիսկ մեկ հարցի պատասխանել: - Չէ° գիտեք, չեմ ուզում եւ հետո պարտավոր չեմ չէ±: - Իսկ ո±ւմ դիմենք մեր հարցերով, եթե Դուք խոսնակ չեք: - Դե, ինձ դիմում եք ես էլ չեմ խոսում ու ստացվում է, որ էլ դիմելու տեղ չկա: - Փաստորեն շանս չեք տալիս եւ անգամ ջենտլմենություն չեք ցուցաբերում: - Դե° հա, իհարկե, ինչի± չարչարվենք: Բայց կարող եք ամեն օր ինձ զանգել, ամեն դեպքում հաճելի զրուցեցինք, շնորհակալություն եւ ցտեսություն Ձեզ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՅԴ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ԾՈՄԱԿԻՆ
Տեղական համասեռամոլների որջ դարձած ՙDIY՚ (դի այ ՎԱՅ) ակումբի վայ-ղեկավար ոմն Ծոմակը ՀՅԴ-ին մեղադրում է իր ակումբում հրդեհ կազմակերպելու մեջª հիմք ընդունելով այն, որ ՀՅԴ անդամներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը գրավ են վճարել հրդեհը կազմակերպելու մեջ մեղադրվող երկու տղաներին ազատելու համար: Օրերս, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՙDIY՚ ակումբի նման քաղաքականացված գործունեությունը դատապարտել է իր հայտարարությամբ, որին միացել է նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Աղաբեկյանը: Իսկ թե ինչո±ւ են փորձում Ծոմակ-ծմակները ցեխ շպրտել ՀՅԴ-ի վրա պարզեցինք հենց ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՑ. - Դե, Դաշնակցությունը ծանոթ է նման ՙցեխշպրտումներին՚: Միշտ էլ մեր ժողովրդի մեջ գտնվել են մարդիկ, ովքեր մերժելով իրենց մեջ ազգայինը, փորձել են ցեխ շպրտել ազգային արժեհամակարգը ներկայացնող ցանկացած կառույցի, այդ թվում նաեւ ՀՅԴ-ի վրա: Ինձ թվում է հասարակությունը պետք է գնահատի, թե այդ ցեխ շպրտողներին ինչպիսի± ցեխ պետք է շպրտել կամ ո±վ պետք է շպրտի, կամ, ընդհանրապես, ո±վ իրավունք ունի այս հասարակության մեջ ցեխ շպրտելու մասին խոսելու կամ անգամ մտածելու: Մնացածը թող մեր ժողովուրդը դատի: