ՙՈՎ Է ՍՏԱԽՈՍԸ

Արխիվ 12-16

ՈՎ Է ՍՏԱԽՈՍԸ

ՀԱԿ-ի պատգամավորական յոթնյակի մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ստանում է նորանոր զարգացումներ: Ինչպես հայտնի է, Պետրոս Մակեյանը հայտարարել էր, որ, ըստ քաղխորհրդի նախապես ընդունած որոշման, ընտրություններից հետո ՀԱԿ-ի քաղխորհուրդը պետք է քննարկեր ընտրությունների արդյունքները եւ մանդատների վերաբերյալ հարցը:
Դրան ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. ՙԽորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշումը կայացել է ՀԱԿ ընտրական դաշինքին մաս կազմող բոլոր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների միահամուռ համաձայնությամբ: Որեւէ այլ որոշում կապված ընտրությունների արդյունքներից, կամ Կոնգրեսի պատգամավորական խմբակցության թվաքանակից բխող գործողությունների վերաբերյալ, չի ընդունվել: Առավել եւս, երբեւէ չի դրվել, որեւէ պարագայում, պատգամավորական մանդատից հրաժարվելու հարցը՚: Այսպիսով, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Մակեյանը պարզապես սուտ է խոսում:
Սակայն իր հերթին Լեւոն Տեր-Պետրոսյանին ՙսուտ է հանում՚ ՀԱԿ-ի անդամ Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որը խոսելով ՀԱԿ-ի խորհրդարան մտնել-չմտնելու հարցի շուրջ, տեղեկացնում է, որ որեւէ նման քննարկման չի մասնակցել եւ ԱԺ մտնելու մասին որոշումը լսել է ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում: ՙԻնձ նման քննարկման չեն հրավիրել: Ինչ վերաբերում  է հետագայում պարզաբանումներ ինձ տվել են, թե ոչ` չէ°, չեն տվել՚: Այսինքն, Հ. Հովհաննիսյանը ոչ միայն ակնկալում էր, որ պետք է լինի ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստ խնդրո առարկա հարցի շուրջ, այլ նաեւ ակնկալում էր պարզաբանումներ, թե ինչու է Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հայտնել, որ ՀԱԿ-ը գնալու է խորհրդարան: Այսպիսով, այն հարցը, թե ով է ստախոսը Լեւոն Տեր-Պետրոսյանը թե Պետրոս Մակեյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը, առայժմ մնում է բաց:

Ա. Օ.

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում