ՙՍԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ, ԱՅԼ ԿԼԱՆԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՚
Չնայած բազմաթիվ հերքումների, այնուամենայնիվ շատ աղբյուրներ փաստում են, որ Գյումրիի քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ մոտ իշխանությունից հեռացողի տրամադրություն է տիրում:
Սակայն, երբ զանգահարեցինք պարոն Ղուկասյանին, վերջինս հին ավանդույթի համաձայն փակեց աչքերն ու բացեց բերանը. ՙԵս ուղղակի զարմանում եմ լրատվական կառույցների հոգեկան հիվանդ բնավորության վրա: Էդ սատանայությունը ո±վ է ձեր մեջ գցել, էդ ոչխարը ո±վ է, որ ձեզ տվել է այդ ինֆորմացիան: Դրանց ասեքª ա°յ դավադիր սատանա, քաղաքապետին ազատում է ժողովուրդը, եւ էս քաղաքապետը այնքան համարձակ քաղաքապետ է, որ ժողովրդի վստահությունը չի կորցնի ու երբեք Լեւոն Տեր-Պետրոսյանի պես չի ասիª ես փախա ժողովուրդ: Մեժդու պրոչեմ փախնելու բան չեմ արել, փախնողները թող փախնեն: Հետո էս ընտրությունների վերաբերյալ ասեմ, որ սա ժողովրդի ընտրությունը չէր, այլ կլանային ընտրություն էր: Ժողովրդի ընտրությունը կգա, կտեսնեք իմ քաշը՚: