ՉՆԱՅԱԾ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻՆ, ՍԱԿԱՅՆ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԳՆԱՑՈՂ Է

Արխիվ 12-16

ՉՆԱՅԱԾ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻՆ,
ՍԱԿԱՅՆ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԳՆԱՑՈՂ Է


Այն ինտրիգը, թե անցած ԱԺ ընտրությունների վատ արդյունքների պատճառով Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն է հրաժեշտ տալու իր պաշտոնին, թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, մտնում է եզրափակիչ փուլ: Ընդ որում, այս մինի պայքարը կարծես թե Գյումրվա շատ բան տեսած քաղաքապետի օգտին չի ընթանում:
Ամեն դեպքում, երեկ շրջանառության մեջ հայտնվեցին տեղեկություններ, թե Վարդան Ղուկասյանը հեռանում է իր պաշտոնից, եւ, ամենայն հավանականությամբ, նրան կփոխարինի Գյումրիում ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին պարտված ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Ճիշտ է, Գյումրիի քաղաքապետարանից չհապաղեցին հերքել այդ լուրերը, դրանք համարել ծիծաղելի եւ նույնիսկ հավաստիացնել, թե պարոն Ղուկասյանը պատրաստվում է հաջորդ քաղաքապետական ընտրություններին, սակայն մեր աղբյուրները բոլորովին այլ իրավիճակ են ներկայացնում: Ըստ այդմ, կան բավականին համառ տվյալներ, որ Հայաստանի իշխանական վերնախավում այս ԱԺ ընտրություններից հետո արդեն առասպել են համարում ՙմիշտ հաղթող եւ մեծ ձայներ բերող Վարդան Ղուկասյան՚ թեզը: Իսկ ահա Գյումրիի մեր աղբյուրներն էլ իրենց հերթին են փոխանցում, որ քաղաքում պրն Ղուկասյանը ռեալ տիրապետում է 3-4 հազար ձայնի, իսկ այն  ձայները, որ ժամանակին նա տարբեր ընտրություններում հավաքել է, հիմնականում վարչական ռեսուրսների հաշվին է: Եվ ահա մեր տվյալներով, այս իրողությունն ակնհայտ է դարձել նաեւ երկրի բարձրաստիճան ղեկավարության համար: Վիճակն էլ ավելի է թեժացել այն պատճառով, որ Վ. Ղուկասյանի մեծ-մեծ խոստումների չիրականացման արդյունքում պարտված Ա. Սահակյանը վերեւներում ունի իր բավականին լուրջ աջակիցները, ովքեր արդեն իրենց համարում են Վ. Ղուկասյանի կողմից խաբված: Եվ, բնականաբար, դա բավական բուռն զայրույթ է առաջացրել:
Այս պատմության տակից դուրս գալու համար պրն Ղուկասյանը մի թույլ փորձ արեց` պարտության մեղքը, գոնե մասամբ, ուղղորդել դեպի մարզպետարան: Սակայն մարզպետարանն էլ ներկայացրեց տվյալներ այն մասին, որ եթե մարզի 118 համայնքներում (չհաշված Գյումրին), ՀՀԿ-ն ԲՀԿ-ին հաղթել է մոտ 16,5 հազար ձայնով, ապա Գյումրիում պարտվել է 14 հազարով: Այսինքն, որ մարզային ընդհանուր ցուցանիշների մեղավորը հենց Գյումրին է, ասել է թե Վ. Ղուկասյանը: Եվ այս ամենի արդյունքում էլ, ամենայն հավանականությամբ, ողջ պատասխանատվությունը հենց մնացել է Վ. Ղուկասյանի ուսերին: Ու թեեւ այս պահին Գյումրու քաղաքապետարանից ծիծաղելի են համարում Վ. Ղուկասյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները, սակայն, ըստ մեր քաջատեղյակ աղբյուրների, նա ներկայումս, բառիս բուն իմաստով, ճամպրուկային տրամադրությունների մեջ է, եթե, իհարկե, սեփական նախաձեռնությամբ արդեն իսկ չի լքել քաղաքապետարանը:
Ճիշտ է, ունենք նաեւ տվյալներ, որ այս օրերին պրն Ղուկասյանը համառ ջանքեր է գործադրում ինչ-որ կերպ այս պատմությունից դուրս գալու համար: Եվ հաշվի առնելով ինտրիգային հարցերում նա ինչ փայլուն ընդունակություններ ունի, չբացառենք որ ինչ-որ ճար միգուցեեւ կգտնի: Առավել եւս, որ եթե չհաջողվի, ապա կարող է շատ ավելի լուրջ փորձանքների հետ բախվել, քանի որ, ըստ մեր հիշատակած տվյալների կարող է եւ պաշտոնանկությունից զատ սկսվի նաեւ պրն Ղուկասյանի երկարամյա գործունեության ուսումնասիրությունները: Իսկ դրա արդյունքում, բոլորն են հասկանում, որ շատ ու շատ ուշագրավ փաստեր կարող են ջրի երես դուրս գալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում