ԻՆՉ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԵՎԱՑԻՆ DIY ԱԿՈՒՄԲԻ ՀՐԴԵՀԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ
Արխիվ 12-16![]()
DIY ԱԿՈՒՄԲԻ ՀՐԴԵՀԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ
Մեծ աղմուկ է բարձրացել այն բանից հետո, երբ համասեռամոլների հավաքատեղիի համբավ ունեցող DIY ակումբում մայիսի 8-ի գիշերով տեղի ունեցավ հրդեհ: Ամբողջ համացանցով շրջել են կողքի խանութի տեսախցիկի կադրերը, թե ինչպես 2 երիտասարդ հրկիզում են այդ կասկածելի որջը: Ու սկսվեց...
Լույս աշխարհ եկան գրանտածիծ իրավապաշտպանների հայտարարությունները, թե դա ֆաշիզմ է, ակումբի տիրուհի տխրահռչակ Ծոմակը, որը անցյալ տարի իր, այսպես կոչված, ռոք խմբով մասնակցել է Ստամբուլի գեյ շքերթին ու այնտեղ էլ վատաբանել է Հայաստանն ու գովաբանել Թուրքիայի ՙժողովրդավարական կարգերը՚, սկսեց աջ ու ձախ մեղադրանքներ տեղալ ու աչքին ամեն տեղ երեւում են նմանատիպ ակումբների ոչնչացման համար ստեղծված 30-40 հոգիանոց խմբեր: Դե ձեռի հետ էլ դաշնակներին մեղադրեց հրկիզումը կազմակերպելու մեջ, քանի որ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի երաշխավորությամբ երիտասարդները կալանքից գրավով ազատ արձակվեցին, եւ գումարած դրան երիտասարդներից մեկը` Արամեն դաշնակցական պապ ունի:
Այժմ կարծես նույն կենտրոնի հրահանգով (երեւի այդպես էլ կա) ծակուծուկերից դուրս եկան համասեռամոլների պաշտպանները, որպեսզի ֆաշիզմ որակեն այդ որջը հրկիզելը եւ, առհասարակ, համասեռամոլներին գլխի վրա դրած ման չածելը: Ու դա վերաբերում է բոլոր ոլորտներին` ե°ւ հասարակական կազմակերպություններին, ե°ւ քաղաքական գործիչներին, ե°ւ լրատվական դաշտին: Չնայած մի կողմից չկա չարիք առանց բարիքի, քանզի բացահայտվեցին այդ աղտեղության բոլոր, այդ թվում եւ մինչ այդ թաքնված պաշտպանները, որ այժմ նույն Ծոմակին ամբիոն են տալիս, համերաշխության ակցիաների են մասնակցում, հույժ ՙժողովրդավար՚ դատապարտող հայտարարություններ անում... Նույնիսկ տարօրինակ ձեւով սույն կերպարը ՙԿենտրոնի՚ եթերում հայտնվեց, եւ հարց է ծագում` ԲՀԿ-ն է դարձել ՙսուպերլիբերալ՚, թե հեռուստաալիքի սեփականատերն անտեղյակ է, թե ինչ է այդտեղ կատարվում... Դե ինչ, քաղաքական գործիչներից էլ Րաֆֆին ՙվառվեց՚, այսպես կոչված համերաշխության ակցիային մասնակցելով:
Ամենայն հավանականությամբ, անգլո-ամերիկյան հայտնի ուժերը հերթական անգամ փորձում են ավանդապահ հայ հանրության վզին փաթաթել, այսպես կոչված, հանդուրժողականությունը տարատեսակ թափոնների նկատմամբ:Եվ դրա համար մոբիլիզացվել են բոլորը, որոնք այս կամ այն ձեւով առնչվել են հոմոսեքսուալիզմի տարածման համար նախատեսված դրամաշնորհներին: Ի դեպ, ՙԿոմսոմոլսկայա պրավդան՚ նաեւ թվեր էր ներկայացրել, թե հոմոսեքսուալիզմի տարածման նպատակով ինչպիսի գումարներ է հատկացնում Բրիտանիան:
Այո, այդ աղտեղության մինչ այդ թաքնված պաշտպանները լույս աշխարհ դուրս եկան ու դարձան տեսանելի: Սակայն նաեւ պարզ երեւաց, որ մեր հանրությունը կատարելապես մերժում է համասեռամոլությունը որպես այդպիսին, ու մերժում է նաեւ դրա պաշտպաններին: Անգամ տարատեսակ ՙնարնջագույն՚ լիբեռիստական գաղափարների գերիշխանության տիրույթ համարվող ՙֆեյսբուքում՚ գերիշխում են հույժ բացասական կարծիքները համասեռամոլների, դրանց որջերի եւ դրանց պաշտպանների վերաբերյալ, ու, ընդհանուր առմամբ, դրական վերաբերմունքը DIY ակումբը հրկիզած երիտասարդների նկատմամբ:
Անշուշտ, բենզինն ու լուցկին պայքարի լավագույն միջոցը չեն, քանի որ, ի վերջո, դա հակաօրինական է: Սակայն հրկիզման է հասել այն պատճառով, որ իշխանությունները տարատեսակ ՙԵվրախորհուրդներ՚ խաղացնելով, մատների արանքով են նայել այն արգահատելի երեւույթի վրա, որ մեր երկրում տեղի է ունենում համասեռամոլության լպիրշ քարոզչություն: Օրինակ, ինչո±ւ Սանկտ Պետերբուրգի քաղաքային իշխանությունը քաղաքի մակարդակով կարող է արգելել համասեռամոլության քարոզչությունը (պաշտոնական կամ ոչ պաշտոնական գեյ-ակումբների գոյությունը քարոզչության ձեւերից մեկն է), իսկ մերոնք չեն կարողանում դա արգելել: Ինչո±ւ պետք է հենց օրենքով արգելված չլիներ այնպիսի, մեղմ ասած, գարշելի օբյեկտների գործունեությունը, ինչպիսին է DIY ակումբը: Եթե անբարոյականություն տարածող հաստատությունների նկատմամբ պետական արգելք լիներ, ապա, բնականաբար, որեւէ երիտասարդի մտքով չէր անցնի հրկիզման միջոցով դրա դեմ պայքարելը: Այսօր համապատասխան մարմինների անգործության հետեւանքով հասնում է նրան, որ որոշ երիտասարդներ արդեն դիմում են հուսահատ քայլերի` փորձելով ազգին ու մայրաքաղաքին հասցրած անպատվությունը հրի միջոցով մաքրել: Բա որ հետագայում ավելի մեծ ծայրահեղությունների հասնի... Ու նաեւ պետական մակարդակի անգործության հետեւանքն է, որ ինչ-որ թափթփուկներ օսկանյանական ՙՍիվիլիթասի՚ ինտերնետային հեռուստատեսության եթերում (իզուր չէ, որ բլոգերները դա կնքել են ՙԶիբիլիթաս՚) համարձակվում են ամբողջ ազգին մեղադրել ֆաշիզմի մեջ, ինչ է որ ազգը չի ցանկանում հանդուրժել անբարոյականությունը, այլասերվածությունն ու պղծագործությունը:
Հուսանք, որ ե°ւ պետությունը, ե°ւ հանրությունը ճիշտ եզրահանգումների կգան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

