ՙՙՕՍՅԱՆ՚ ԵՎ ՙԿԻՍԱՆ՚ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՎԵԼ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՎԵԼ

Արխիվ 12-16

ՙՕՍՅԱՆ՚ ԵՎ ՙԿԻՍԱՆ՚ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՎԵԼ ԵՎ ՀԵՏ ՎԵՐՑՎԵԼ



Հիմա լրատվամիջոցները եւ քաղաքականացված շրջանակները փորձում են գուշակել, թե ինչպիսի կառուցվածքային փոփոխություններ կլինեն կառավարությունում (ՆԳՆ-ն կվերականգնվի, հարկայինը եւ մաքսայինը կտարանջատվեն) եւ ով որ նախարարի պաշտոնը կզբաղեցնի: Շրջանառվում են ամենատարբեր, նույնիսկ` ֆանտաստիկ վարկածներ, սակայն ամենակարեւոր խնդիրը էլի հանգում է կոալիցիա ստեղծել-չստեղծելուն:

ՙՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ՚ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ` ՀԱԿմեջ

Սակայն մինչ կոալիցիայի լինել-չլինելու խնդիրներին անդրադառնալը ավելորդ չէ դիտարկել, թե ինչ է կատարվում խորհրդարան անցած ուժերում ու դրանցից դուրս: Սկսենք, բնականաբար, ՀԱԿ-ից, որի գործերը լրիվ ՀԱԿմեջ են եւ փաստացի այն` որպես քաղաքական միավորում գոյություն չունի: Արամ Զ. Սարգսյանը մանդատից հրաժարվելուց հետո, անկասկած, հրաժարվելու է նաեւ ՀԱԿ-ից, առավել եւս, որ ՙՀանրապետություն՚ կուսակցության կադրերը արդեն երկրով մեկ են լքում ՀԱԿ-ը եւ, զորօրինակ` Աշոտ Զաքարյանը դա ուղղակիորեն բացատրեց ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ համագործակցելու հանգամանքով, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար աշխատել չցանկանալով:
Սակայն գործնականում բոլորն են բռնել ՀԱԿ-ից թռնելու ճանապարհը: Նախկին 18 կուսակցություններից գործնականում տակը բան չի մնացել` ՀՀՇ, Բագրատյանի ՙկուսակցությունը՚, ՀԺԿ եւ Լյուդմիլա Սարգսյանով ներկայացրած, սակայն պետական գրանցումից զրկված հնչակները: Եվ ԼՏՊ-ն հարկ համարեց խոսել Լյուդմիլա Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի անունից, եւ նրանց մոտալուտ հեռացման մասին լուրերը համարեց իշխանական քարոզչամեքենայի սատանայություն, ՀԱԿ-ն էլ իր խոսքում կուսակցությունների քաղաքական դաշինքից սահուն ձեւով վերածեց նախընտրական դաշինքի. ՙՈրեւէ այլ որոշում` կապված ընտրությունների արդյունքներից կամ Կոնգրեսի պատգամավորական խմբակցության թվաքանակից բխող գործողությունների վերաբերյալ չի ընդունվել: Առավել եւս` երբեւէ չի դրվել որեւէ պարագայում պատգամավորական մանդատից հրաժարվելու հարցը: Ուստի Ստեփան Դեմիրճյանի ու Լյուդմիլա Սարգսյանի` իբր թե հնարավոր հրաժարականի մասին տարածվող խոսակցությունը բացարձակապես հիմք չունեն՚:
Դե, պարզ է ԼՏՊ-ի գլխացավանքը. եթե Ստեփան Դեմիրճյանն ու Լյուդմիլա Սարգսյանը հրաժեշտ տվեցին ՀԱԿ կոչեցյալի մնացորդներին, ապա տակը կմնա մաքուր ՀՀՇ (բնականաբար, Բագրատյանի արհեստական կուսակցությունը ՀՀՇ-ից ոչնչով չտարբերվող եւ ՀՀՇ-ածին միավոր է): Ուստի հիմա նույն ԼՏՊ-ն ձգտում է նրան, որ հանկարծ չկորցնի այդ կադրերին, եւ նրա համար, թերեւս, վատագույն տարբերակը այն կլինի, որ այդ երկուսն էլ վերցնեն մանդատները, սակայն դուրս գան ՀԱԿ խմբակցությունից: Եվ ՀԱԿ-ի սրընթաց փլուզումն ու շատ-շատերի փախուստն այդտեղից կապվում է հենց ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ միասին ՙմիասնական շտաբ՚ խաղալու հետ:
Վերադառնանք, սակայն, ՙփողոցային ընդդիմության՚ կարգավիճակը նախընտրած, Արամ Սարգսյանին: Նա համոզմունք է հայտնում, որ ԲՀԿ-ն խլել է ՀԱԿ-ի ձայները, ու միաժամանակ նշում է. ՙԿոնգրեսի ստացած արդյունքների վրա միանշանակ ազդեց թե° ԲՀԿ-ի, թե° ՀՅԴ-ի նկատմամբ ունեցած իր պահվածքը՚: Միաժամանակ նա հայտ է ներկայացնում` գլխավորելու փողոցային ՙնարնջագույն՚ հեղափոխությունը. ՙԵս գտնում եմ, որ այս կարգի երկրներում խնդիրները լուծվում են դեմոկրատական հեղափոխության ճանապարհով... Որպես ժողովրդավարության զարգացման մոդել ես տեսնում եմ արեւմտյան մոդելը: Ռուսաստանը, դժբախտաբար, նույն վիճակում է, ինչպիսին Հայաստանն է... Այնտեղից ժողովրդավարության առումով սովորելու բան չեմ տեսնում: Ու եթե դրա համար ինձ արեւմտամետ են համարում, ես չեմ հրաժարվում` թող համարեն՚: Դե ինչ, պարզ, հասարակ ՙէստի համեցեք՚ է, ճիշտ է, փոքր-ինչ հակառակ տարբերակով, զի ենթադրում է ՙնարնջագույն՚ առատ ֆինանսավորում:
Ի դեպ, չպետք է բացառել, որ Արամ Զ.-ի ՙփողոցային՚ տարբերակին միանա նաեւ անբեղ ու անբախտ Րաֆֆի Հովհաննիսյանը: ՙԺառանգության՚ գործերն էլ են լրիվ ՀԱԿմեջ, այնտեղից արդեն հնչել են խոստովանություններ, որ ՙկան տարաձայնություններ՚, ՙԺառանգության՚ մամլո խոսնակը չբացառեց, որ մանդատ վերցնողների ցանկում տեղաշարժեր լինեն, սակայն օրերս, լարվածությանը չդիմանալով, ցնցումների մեջ ընկած Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է լռության ուխտ պահպանել` մինչեւ հունիսի 2-ը կայանալիք համագումարը: Եվ ամենեւին բացառված չէ, որ նույն Րաֆֆին հանկարծ մանդատ վայր դնի, առավել եւս, որ նա արդեն քանիցս խորհրդարանում դրա ՙգլխավոր փորձն՚ արել էր նախորդ տարիներին:
Նույն անմխիթար վիճակն է եւ ՀՅԴ-ում: Շարքերն այնքան են գազազած ՀՅԴ-ի երբեւէ արձանագրած վատագույն արդյունքով, որ Հրանտ Մարգարյանը ստիպված հայտարարեց, թե ընտրությունները կեղծված են եւ իրենք առանձին մասնակցելու են նախագահական ընտրություններին: Սակայն, քանի որ դժգոհությունը վերաբերում է հենց ղեկավար կազմին, ապա չպետք է բացառել եւ ՀՅԴ մանդատների հարցում հրաժարականների առկայությունը, քանզի նույն ՀՅԴ-ում դժգոհում են գաղափարական թշնամի ՀՀՇ-ականների եւ իշխանության մաս կազմող ԲՀԿ-ի հետ շտաբ խաղացնելուց: Դե պարզ է, որ, եթե ՀՅԴ-ի վերնախավում փոփոխություններ չեղան, ՀՅԴ թեկնածուն 2013-ին կստանա ընդամենը 1 տոկոս եւ կընկնի Վազգեն Մանուկյանի օրը:
Բայց ՙմիասնական շտաբի՚ երրորդ` խոշորագույն մասնակիցը` ԲՀԿ-ն, նույնպես փայլուն վիճակում չէ: Ճիշտ է, չնայած, ՙ12 աթոռի՚ հերոսների օրինակով, ՙՕսյայի՚ եւ ՙԿիսայի՚ (Օսկանյանի եւ Հմայակ Հովհաննիսյանի) եփած ՙմիասնական շտաբի՚ ավանտյուրան դարձավ ՙձայների փոշեկուլ՚, որը քաշեց ՀԱԿ-ի քվեների մեծ մասը եւ ՀԱԿմեջ արեց ՀՅԴ-ի գործերը, այնուամենայնիվ, նույն ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի, թե ինչպես շարունակի. վերադառնա կոալիցիա±, թե± դառնա ընդդիմություն: Երկու դեպքում էլ ԲՀԿ-ն ունենում է մեծ կորուստներ: Կոալիցիա մտնելու դեպքում ԲՀԿ-ն կորցնում է ՀԱԿ-ից տարած քվեները եւ արժանանում բողոքավոր քվեատուների ջերմ ՙմաղթանքներին՚, իսկ ընդդիմություն դառնալու դեպքում կորցնում է իշխանական քվեները` իշխանական լծակներով մեկտեղ: Երկու դեպքում էլ ԲՀԿ-ն ունենում է իր ընտրողների կեսի կորուստ: Համ էլ այդ դեպքում խնդիր է ծագում, թե ո±ր թեկնածուով մասնակցի նախագահական ընտրություններին, եթե նախընտրի ընդդիմադիր տարբերակը: Հո Քոչարյանով չի± մասնակցելու, իսկ Օսկանյանը ակնհայտորեն դրա համար պիտանացու չէ:

ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼ-ՉԿԱԶՄԵԼՈՒ ԹՆՋՈՒԿԸ

Ե°վ ՀՀԿ-ում, ե°ւ ԲՀԿ-ում կան կոալիցիա կազմելու ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ: Մանդատների մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ում կոալիցիայի կողմնակիցները համարում են առավել ապահով տարբերակ շարունակել այն հունով, որը նախանշված է կոալիցիոն հուշագրում, իսկ հակառակորդները մատնանշում են, որ ԲՀԿ-ն տարատեսակ խաղերի մեջ մտնելով կարող է տհաճ անակնկալներ մատուցել, առավել եւս` իր հիմիկվա ունեցած 30 տոկոս քվեներով, եւ անգամ նախագահական ընտրություններից անմիջապես առաջ ՙգուդբայ՚ ասել կոալիցիային, ուստի ավելի ապահով է ԲՀԿ-ի հետ գործ չբռնել: ԲՀԿ-ում էլ կոալիցիայի կողմնակիցները կոնկրետ լծակներ ունեցող հին կորիզն է, իսկ կոալիցիայի հակառակորդների շրջանակն էլ մոտավորապես պարզ է` Վարդան Օսկանյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Հովհաննիսյան, Գուրգեն Արսենյան: Այսինքն` խոսքը հիմնականում այն կադրերի մասին է, որոնք կողմնորոշված են կա°մ դեպի Ռոբերտ Քոչարյան, կա°մ Արեւմուտք, կա°մ էլ երկուսը միաժամանակ: Գլխավոր հեղաշրջումաշտաբիստ ՙԿիսան՚` Հմայակ Հովհաննիսյանը, առայժմ վերջնական կողմ կամ դեմ կողմնորոշում չի արտահայտել. ՙՀիմա իրենք (ԲՀԿ-ի ղեկավարները-խմբ.) գուցե ունենան ինչ-որ հավելյալ պատճառաբանություններ, թե ինչու է երկրին անհրաժեշտ կոալիցիա: Ավելին` ես ասեմ, որ այսօր գնդակը ՀՀԿ-ի դաշտում է՚:
Այսինքն` ՙԿիսան՚, փաստորեն, ՙծակվեց՚, որ ԲՀԿ-ում նախընտրել են կոալիցիա կազմելու տարբերակը եւ, ավելին` հենց իրենք են դիմել ՀՀԿ-ին այդ հարցով: Սակայն Հմայակի մյուս խոստովանությունն էլ ավելի կարեւոր է, եւ այն վերաբերում է պատգամավորական մանդատին. ՙԱստված վերեւից իջնի` ես չեմ հրաժարվի` ի հեճուկս Սերժ Սարգսյանի: Գագիկ Ծառուկյանը Աստծուց բարձր չէ: Ես այդ գողական մեթոդները չեմ ընդունում՚: Այսինքն` պարզ է դառնում, որ արդեն իսկ գոյություն ունի նախապայման, որ ՙՕսյան՚ եւ ՙԿիսան՚ չեն կարող լինել ԲՀԿ-ում, եթե ԲՀԿ-ն մտնում է կոալիցիա: Եվ եթե Հմայակը ցուցադրում է առյուծի սիրտ կերած լինելու հանգամանքը եւ փաստացի ասում է, թե ո±վ է Ծառուկյանը, որ իրեն մանդատից զրկի (երեւի առյուծի սիրտ կերցնողն էլ ՀՀ երկրորդ նախագահն է), ապա Օսկանյանը պարզ ասում է, որ չի կարող լինել մի տեղ, որը կոալիցիայում է:
Հնարավոր է, որ, իրոք, ԲՀԿ-ն անկեղծ ցանկություն ունի այդ երկուսին հրաժեշտ տալու: Սակայն չպետք է բացառել եւ այս տարբերակը` ո°չ Օսկանյանը, ո°չ Հմայակը, ո°չ էլ, առավել եւս, քոչարյանական թիմի մյուս անդամները մանդատները վայր չեն դնում, պարզապես դուրս են գալիս կամ վռնդվում են ԲՀԿ-ից, որպեսզի ԱԺ ամբիոնից մշտապես հնչեցնեն Ռոբերտ Քոչարյանի, մեկ էլ Ամերիկայի շահերն արտահայտող տեսակետներ: Ըստ էության, ի դեմս Արամ Զ.-ի, յանկիները իրենց ձայնն են փորձելու ունենալ փողոցում, իսկ ի դեմս ԲՀԿ-ի ՙընդդիմականների՚` խորհրդարանում, դե, ՙԺառանգությունն՚ էլ կա ու կա, իսկ Րաֆֆու ձայնը որտեղ է հնչելու` ԱԺ դահլիճում, թե փողոցում, արդեն այդքան էլ կարեւոր չէ: Չպետք է բացառել, որ նրանց կարող է միանալ ե°ւ ՀՅԴ-ն, ե°ւ անգամ Ստեփան Դեմիրճյանը, թեեւ նա ՙցեղական՚ ռուսամետ է համարվում, ՀՀՇ-ականների միանալն էլ ամենեւին բացառված չէ:
Կստացվի, որ ոմանք, մասնավորապես` ՙՕսյան՚ եւ ՙԿիսան՚, ցուցադրաբար, նույնիսկ` աղմուկով հեռանում կամ հեռացվում են ԲՀԿ-ից, սակայն պահպանելով պատգամավորական մանդատները (պատճառաբանությամբ, թե ՙգողական մեթոդները՚ չեն անցնում), նախագահական ընտրություններից առաջ կրկին միանան ԲՀԿ-ին կամ առնվազն սերտորեն գործակցեն ԲՀԿ-ի հետ: Այսինքն` չպետք է բացառել եւ հենց այդպիսի ինտրիգային տարբերակը: Չնայած, խոշոր հաշվով, այժմ այնպիսի արագությամբ են բացահայտվում տարբեր թաքուն պլանները, որ ինտրիգային մեթոդները պարզապես չեն աշխատի: Ինչեւէ, սպասենք ընդամենը մի քանի օր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում