Կատարվեց ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ երազանքը...

Արխիվ 12-16


Կատարվեց ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ երազանքը: Արամ Զ. Սարգսյանը մանդատը վայր դրեց եւ հերթականությամբ մանդատը հասավ նախկին զինդատախազ, ընտրակեղծարարության համահիմնադիր Գագիկ Ջհանգիրյանին: Եվ ահա ինչպես է արտահայտվում ինքը` Ջհանգիրյանը, Արամ Սարգսյանի քայլի վեաբերյալ. ՙԱյսպես ասեմ` շատ հիացմունքի մեջ չեմ, բայց ես մանդատը վայր չեմ դնի՚: Դե իհարկե, եթե Ջհանգիրյանը հանկարծ մանդատը վայր դներ, մեզ այլ բան չէր մնա, քան այնքան զարմանալ, որ գնայինք ստուգելու տեսողությունը, լսողությունը եւ այլ զգայարանները, քանի որ այդպիսի բան չի կարող լինել երբեք: Դե, իսկ ինչ վերաբերում է շատ հիացմունքի մեջ չլինելուն, ապա հիշեցնենք, որ ինքը` Ջհանգիրյանն էր ժամանակին հեղինակել այս թեւավոր խոսքը. ՙԵվ կույս մնալ, եւ հաճույք ստանալ՚:
Ինչ վերաբերում է հետընտրական տարատեսակ չեմուչումներին, ապա ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՙՖեյսբուքում՚ զարմանալիորեն պարզ բանաձեւել է դա. ՙՊարզ քաղաքական ճշմարտություն: Դժգոհ լինելով ընտրություններից, սակայն վերցնելով պատգամավորական մանդատները` քաղաքական ուժերը ե°ւ դե-ֆակտո, ե°ւ դե-յուրե ճանաչում են ԱԺ ընտրությունների արդյունքները՚: Դե ինչ, մնում է զարմանքով արձանագրել, որ նույնիսկ ՙավազակապետության՚ դեմ թունդ ՙպայքարիստ՚ ՀԱԿ-ը, ըստ էության, ճանաչել է ընտրությունների արդյունքները եւ հիմա պարզապես պատրաստ են իրար կոկորդ կրծել հանուն մի կտոր մանդատի:
Ընտրությունների հետ կապված մի զարմանալի իրողություն էլ արձանագրել է դատախազ ԿՈՐՅՈՒՆ ՓԻԼՈՅԱՆԸ. ՙՈւզում եմ հատկապես շեշտել մի հանգամանք, որ վերաբերում է քարոզարշավի անցկացման մեթոդներին: Ի տարբերություն մի շարք այլ ընտրությունների` այստեղ որոշ կուսակցություններ իրենց աշխատանքների մեջ նորարարություն էին մտցրել` քարոզչություն իրականացնելով մարդկանց բնակարաններում, որոնց հետեւանքով ունեցանք մի շարք իրավախախտումներ` ընդհուպ նյութեր, որոնք այժմ ընթացքի մեջ են՚: Եթե դատախազի խոսքը կենցաղային լեզվով թարգմանենք, ապա կստացվի հետեւյալը` մեր քաղաքացիների մի մասը որոշ, հատկապես` ՙնարնջագույն՚ քարոզիչներին աքացիներով նույն ձեւով են իրենց տներից դուրս շպրտել, ինչպես սովորաբար վարվում են ՙԵհովայի վկաների՚ հետ: Զի, օրինակ, առանձնապես մեծ տարբերություն չկա Լեւոնի վկաների եւ Եհովայի վկաների միջեւ, երկու տեսակն էլ հավասարաչափ կպչուն են, անտանելի եւ տհաճ:
Նախընտրական շրջանում այնպիսի քանակությամբ ախմախություններ են հնչել, որ ակամա մտածում ես, որ հանրապետությունում ԳԺԵՐԻ քանակը շատացել է: Եվ ահա զարմանալիորեն այդ իրողությունը հաստատում է Ազգային վիճակագրական ծառայությունը: Եվ ըստ ամեն ինչ իմացող այդ ծառայության` հանրապետության յուրաքանչյուր 100-րդ բնակիչ ունի այս կամ այն հոգեկան խանգարումը, եւ այդ ցուցանիշը մեկ երրորդով ավելին է, քան եղել է 5 տարի առաջ: Ինչեւէ, հուսանք, որ գոնե մինչեւ հաջորդ ընտրությունները հոգեկանների քանակը չի աճի, թե չէ սրանք, հեռուստաեթեր ստանալով, նորմալ մարդկանց էլ ի զորու են գժության հասցնել:
Եվ վերջապես մեզ անսպասելիորեն զարմացրեց Գերմանիայի Գեթթինգեն քաղաքի ԴԱՏԱՐԱՆԸ: Նրանք մերժեցին ազերի ներգաղթյալների ընտանիքին` փոխելու իրենց անուն-ազգանունները, որպեսզի գոնե անձնագրային տվյալներով չտարբերվեն գերմանացիներից: Դե ինչ, զարմանալիորեն դատարանը ճիշտ կողմնորոշվեց, որ թուրքին հասնում է հենց թուրքական անուն ունենալ, թե չէ թուրքական տեսակը արդեն վաղուց կերել է նույն Գերմանիան: Դե, իսկ գոնե անուններով երկրի բնիկները կտարբերվեն այդ քոչվոր արյունարբու տեսակի ներկայացուցիչներից:

 

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում