ԲՈԼՈՐՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ՆԱՐԵԿՆ ԱՌԱՋԻՆՆ Է, ԲԱՅՑ...

Արխիվ 12-16


ԲՈԼՈՐՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ, ՈՐ ՆԱՐԵԿՆ ԱՌԱՋԻՆՆ Է, ԲԱՅՑ...

Խոսելով Բաքվում կայանալիք ՙԵվրատեսիլ՚ մրցույթի մասին` մեր վերջին հրապարակումներից մեկում մասնավորապես նշել էինք, որ նման քաղաքականացված, գեյ-շքերթներով ուղեկցվող մրցույթներին ընդհանրապես չարժե մասնակցել: Էլ չենք ասում Բաքվի մասին, որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն:  Մենք նաեւ ուրախությամբ արձանագրել էինք, որ մեր երկրի ներկայացուցիչն առաջին անգամ մասնակցելու է մայիսի 5-ին Վիեննայում կայանալիք ՙՊատանի երաժիշտների Եվրատեսիլ-2012՚-ին:
Այն անցկացվում է երկու տարին մեկ: Դրան կարող են մասնակցել 15-19-ը տարեկան պատանի երաժիշտներ, ովքեր պետք է ներկայացնեն սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կատարվող ստեղծագործություններ: Երաժշտական գործիքի սահմանափակում չկա: Հաղթողին որոշելու է 5 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ ժյուրին: Եվ ահա, մեր երկիրը մրցույթում ներկայացնող 15-ամյա վանաձորցի քանոնահար ՆԱՐԵԿ ԿԱԶԱԶՅԱՆԸ, եզրափակչում ներկայացնելով Խաչատուր Ավետիսյանի երկրորդ կոնցերտը, զբաղեցրեց երրորդ մրցանակային տեղը: Մրցույթին մասնակցել էր 14 երկիր, որոնցից եզրափակիչ էին անցել 7-ը` Հայաստան, Բելառուս, Ավստրիա, Չեխիա, Գերմանիա, Նորվեգիա եւ Լեհաստան:
Առաջին տեղն զբաղեցրեց Նորվեգիայի ներկայացուցիչը, իսկ երկրորդը` Ավստրիան ներկայացնող ջութակահար Էմանուել Ճգնավորյանը` հայտնի դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին:
Դասական երաժշտության ՙEurovision Young Musicians՚ առաջին անգամ անցկացվել է 1982 թվականին` Մեծ Բրիտանիայում:
Ինչպես նշել է հայկական պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ. ՙՇատ գոհ ենք, շատ ուրախ ենք, Նարեկը շատ լավ տպավորություն է թողել բոլորի վրա, կարող եմ ասել, որ, եթե լիներ հանդիսատեսի համակրանքի մրցանակը, ապա դա միանշանակ մերը կլիներ. բոլորը գալիս էին եւ ասում էին, որ այս տղան առաջինն է, հիացած էին մեր գործիքով, մեր նվագելով: Այն տպավորությունները, որ ստացել էինք մրցույթից հետո եւ ընթացքում, ավելի մեծ հաղթանակ էր, քան երրորդ տեղը՚:
Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով`  երեք տեղերն էլ մրցանակային էին, եւ հաղթողներին շնորհվեցին մրցանակներ: Հայաստանը ներկայացնող Նարեկ Կազազյանին տվեցին Վիեննայի միջազգային երաժշտական դպրոցում master class-ի հնարավորություն` քանոնի որեւէ լավ մասնագետի մոտ: Դրանից բացի` նա ստացավ ժյուրիի անդամներից մեկի օրկեստրի հետ նվագելու հնարավորություն, ով հայտնի դիրիժոր է, ինչպես նաեւ 2000 եվրոյի չափով մրցանակ:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ
Հ.Գ.
Մենք զրուցեցինք Նարեկի մոր` Մարիամ Օհանյանի հետ, իսկ հարցազրույցը կներկայացնենք վաղվա ՙՀետաքննություն՚ հավելվածում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում