ԱՂԱՆԴՆԵՐ, ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐ... ՈՎ Է ՀԱՋՈՐԴԸ

Արխիվ 12-16


ԱՂԱՆԴՆԵՐ, ԳՐԱՆՏԱԾԻԾՆԵՐ... ՈՎ Է ՀԱՋՈՐԴԸ



ՙOրերս ՙՎիտամին՚ ակումբի հյուրերի թվում էր ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ հասարակական կազմակերպության մի ներկայացուցիչ, ով այդպես էլ չկարողացավ բացատրել իրենց գործունեության ոլորտները: Սակայն հիշեցինք նրանց կազմակերպած մի միջոցառում, որը հաստատ չի տեղավորվում ՙավանդական ընտանիք՚ հասկացողության մեջ. անցյալ տարի այդ կազմակերպությունն անցկացրեց ՙՀեշտոցի մենախոսությունները՚ վերնագրով, այսպես կոչված, թատերական միջոցառում: Ահա այսպես: Վերջում ուզում ենք դիմել հետեւյալ կոչով` գրանտածիծներ բոլոր տեսակի, միավորվե°ք՚՚:
Մարտ ամսվա մեր հրապարակման այս հատվածը դուր չի եկել վերոնշյալ կազմակերպությանը, նրանք դիմել են դատարան, ու վերջերս ստացանք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` հայցադիմումը վարույթ ընդունելու եւ գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշումը: Չխորանանք իրավական մանրամասների մեջ` դա թողնելով մասնագետներին եւ ընդամենը ներկայացնենք այս ամենից ստացած մեր տպավորությունները:
Ըստ կազմակերպության, ՙհրապարակումը պարունակում է ապատեղեկատվություն հայցվորի գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ հայցվորի գործարար համբավն արատավորելու նպատակ հետապնդող վիրավորական խոսքեր` ՙընտանիք քանդող՚, ՙգրանտածիծ՚՚: Նրանք հղում են անում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին մասին, որտեղ ասված է. ՙԱնձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ՚: Ուզում ենք միանգամից ասել, որ մենք որեւէ ՙանձի՚ անուն չենք տվել եւ որեւէ մեկին չենք վիրավորել:
Եթե վիրավորվել են մեր այն նախադասությունից, որ իրենց ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՙՎիտամին՚ ակումբում, ապա բնական հարց է ծագում` մի±թե սարսափելի, անպատվաբեր բան է այդ ակումբում ելույթ ունենալը: Իսկ ինչ վերաբերում է նրանց ներկայացուցչի ելույթին, ապա դա եղել է ոչ թե ՙՎիտամին՚, այլ մեկ այլ` ՙ32 ատամ՚ ակումբում: Իսկ այն հանգամանքը, որ տղաները մի ժամանակ միասին են աշխատել, շփոթության մեջ է գցել մեզ այդ տեղեկատվությունը տրամադրողին: Բայց մի±թե դա ինչ-որ բան փոխում է:  
Եվ ահա մոտենում է այն պահը, երբ պետք է հայցենք ընթերցողի ներողամտությունը, քանի որ ստիպված ենք լինելու մեջբերումներ կատարել մեղադրանքից ու նաեւ մեկնաբանել, պատասխանել դրան: Ահավասիկ. ՙԻնչ վերաբերում է ՙՀեշտոցի մենախոսությունները նեկայացումը՚, որը, հեղինակի կարծիքով, չի տեղավորվում ՙավանդական ընտանիք՚ հասկացողության մեջ, ապա պետք է նշել, որ հայկական ավանդական ընտանիքը միասեռականների ընտանիք չէ եւ կազմված է կնոջից եւ տղամարդուց (շնորհակալություն հիշեցման համար-Ռ.Թ.): Կարծում եմ` այս փաստարկի վերաբերյալ ոչ մի կասկած չի կարող լինել: Ինչպես բոլոր կանայք, այնպես էլ հայ ավանդական ընտանիքի կանայք ունեն իրենց սեռական օրգանը` հեշտոցը: Այնպես որ` հեշտոցն ինքնին չի կարող համարվել ավանդական ընտանիքի մեջ չտեղավորվող՚: Այսինքն` այն տեղավորվում է ավանդական ընտանիքի մեջ: Հասկացանք: Նրանք շարունակում են փիլիսոփայել այդ օրգանի շուրջ. ՙԳուցե հեղինակը կարծում է, որ ՙհեշտոց՚ բառի օգտագործմամբ ցանկացած ստեղծագործություն պետք է հեռու պահել հայկական ավանդական ընտանիքից: Դա նրա իրավունքն է, սակայն միայն այդ հիմքով կազմակերպությանն ընտանիք քանդող անվանելը, մեղմ ասած, իրավաչափ չէ: Այդ դեպքում կարող է որպես ՙընտանիք քանդող՚ անվանարկվել նաեւ կենսաբանության դասագրքերն ու Միսաք Մեծարենցի ստեղծագործությունները, օրինակ` այս բանաստեղծությունը.
Համբոյրիդ, գիշեր, պատուհանս է բաց,
Թո°ղ որ լիառատ ծըծեմ` հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին`
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց՚:
Այդ գեղեցիկ մեջբերումից հետո, որին մի քիչ անց նորից կանդրադառնանք, նրանք անցում են կատարում ՙՀեշտոցի մենախոսություններ՚-ին եւ նշում. ՙԱյդ ներկայացման մեջ ՙհեշտոց՚ բառն օգտագործվում է որպես կնոջ եւ նրա խնդիրների սիմվոլ, իսկ այդ խնդիրներն առկա են աշխարհի բոլոր կանանց, այդ թվում` նաեւ հայ կանանց մոտ՚: Իսկ մեզ` միամիտներիս, թվում էր, թե կնոջ համար որպես սիմվոլ կարող են լինել, օրինակ, գեղեցկությունը, ընտանիքին նվիրվածությունը, հավատարմությունը, ինչու չէ, ինտելեկտը, հումորի զգացումը: Իսկ եթե ամեն ինչի կենտրոնում այդ օրգանն է (Ֆրեյդի ու նրա ՙսեռական հակումների՚ ականջը կանչի), ապա մեզ մնում է մեկ այլ բան էլ առաջարկել. թող մի օր էլ կազմակերպեն ոչ թե ՙմենախոսություններ՚, այլ ՙերկխոսություններ՚... Իհարկե, այդ դեպքում հեշտոցը չի կարող միայնակ երկխոսել, ուստի...
Մի բան էլ է մեզ զարմացնում. հայցը ստորագրած հայցվոր կազմակերպության տնօրեն Լ. Ահարոնյանն ինքն իրեն է գովում. ՙՆման հաջողված համատեղության (ավանդականի ու ժամանակակիցի-Ռ.Թ.) վառ օրինակ է ՙԿանանց ռեսուրսային կենտրոն՚ ՀԿ տնօրեն Լարա Ահարոնյանի ընտանիքը, ով իր հասարակական գործունեությունը համատեղում է սիրող ու հոգատար մոր, հավատարիմ ու նվիրված կնոջ կենսակերպի հետ եւ օրինակ ծառայում կազմակերպության բոլոր աշխատակիցների, կամավորների ու շահառուների համար՚: Բայց, սիրելիներս, որեւէ թթու խոսք ասե±լ ենք տնօրենի հասցեին:
Ինչպես խոստացել էինք, այժմ անդրադառնանք Մ. Մեծարենցի բանաստեղծությանը, քանի որ մեզ մեղադրում են նաեւ ՙգրանտածիծ՚ բառն օգտագործելու համար: Այդ ինչպե±ս է ստացվում, որ ՙթո°ղ որ լիառատ ծըծեմ` հեշտագին կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՚ տողերի ՙծըծեմ՚ բառը համարում են վայելուչ, իսկ մեր ՙգրանտածիծ՚ բառը` վիրավորական: Իհարկե, Մեծարենց չենք, բայց այդ բառի իմաստը շատ լավ գիտենք: Մեզ համար դա ընդամենը գրանտ կամ, իրենց ասած, դրամաշնորհ ստանալ, ուտել, ինչու չէ, ծծել է նշանակում... Նրանք մեջբերումներ են անում իրենց կազմակերպության կանոնադրությունից` համոզելու համար, որ իրենց նպատակները վեհ են ու համամարդկային, բայց երբեւէ տեսե±լ եք մի կազմակերպություն, որի կանոնադրությունում ՙքըխ՚ բաներ գրված լինեն: Համոզված ենք, որ իրենք էլ լավ գիտեն այդ բառի իմաստը: Չնայած, ինչպես ասում են, ամեն մարդ մտածում է... Եվ, ի վերջո, այն, այսպես ասած, արժեքները, ավանդույթները, որոնք ընդունվում են եվրոպական մի շարք երկրներում, պարտադիր չէ, որ ընդունվեն նաեւ մեզ մոտ...
Միայն հավելենք, որ պատահական չենք համարում, որ ՙԿյանքի խոսքի՚` մեզ դատի տալուց հետո հիմա էլ դատի է տալիս ՙԿանանց ռեսուրսային կենտրոնը՚, բայց դա առանձին խոսակցության թեմա է:

Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում