ՄՐՑԱՆԱԿՆԵՐ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈՒՄ, ԲԱՅՑ...

Արխիվ 12-16


ՄՐՑԱՆԱԿՆԵՐ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈՒՄ, ԲԱՅՑ...



Մոսկվայում ավարտված օլիմպիական չեմպիոն Վալերի Պոպենչենկոյի հիշատակը հավերժացնող բռնցքամարտի միջազգային ավանդական մրցաշարում ՀՀ վաստակավոր մարզիչ, հավաքականի երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի ուղեկցությամբ ռինգ ելած Հայաստանի բոլոր հինգ պատվիրակները դարձան մրցանակակիր:
Արարատի մարզի ներկայացուցիչ Տիգրան Արմենակյանը (81 կգ) նախնական փուլերում հաղթանակներ տարավ եւ մտավ եզրափակիչ: Բայց վճռական մենամարտը նա տանուլ տվեց ու բավարարվեց երկրորդ տեղով:
Նրա թիմակիցներ, արարատցի Բարեղամ Հարությունյանը (52 կգ), վանաձորցի Գագիկ Գեւորգյանը, երեւանցի Կարեն Տոնականյանը (երկուսն էլ` 60 կգ) եւ էջմիածինցի գերծանրքաշային Հակոբ Մելքումյանը տեղ գտան պատվանդանի երրորդ աստիճանին:
Իսկ մայիսի 13-ին Հայաստանի հավաքականի վեց մարզիկներ, գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մեկնեցին Մինսկ: Այնտեղ հայ բռնցքամարտիկները կմասնակցեն միջազգային խոշոր մրցաշարի, որտեղ ավանդաբար հանդես են գալիս կաշվե ձեռնոցի բազմաթիվ հեղինակավոր վարպետներ:
Նրանց հետ պայքարի կբռնվեն երեւանցիներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հրանտ Սարգսյանը (56 կգ), Արթուր Քիրաջյանը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), գյումրեցի Հովհաննես Բաչկովը (60 կգ) եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի, ցավոք, մեր միակ մասնակից, էջմիածինցի Անդրանիկ Հակոբյանը (75 կգ):
Հաղթողները հայտնի կդառնան մայիսի  20-ին:
Իհարկե, առջեւում միջազգային մրցաշարեր են, Եվրոպայի, աշխարհի առաջնություններ, սակայն ամեն դեպքում ցավալի է, որ Հայաստանից 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերին կմասնակցի միայն մեկ բռնցքամարտիկ: Եվ ստացվում է, որ չորսամյա փուլը ձախողվել է, եւ այսօրվանից արդեն սկսվել է 2016 թվականի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու փուլը:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում