Մայիսի 12-ին, Էրեբունի վարչական շրջանում դաժան ծեծի է ենթարկվել ՙՌեգնում՚ գործակալության խմբագիր` Ռուբեն Գրդզելյանը:
Վերջինիս ծեծի են ենթարկել ինչ-որ մարդիկ, այդ թվում նաեւ Կոտայքի մարզի կալանավայրերի հսկիչ դատախազ Մովսես Մանրիկյանը: Նշենք, որ վեճը տեղի է ունեցել այն պատճառով, որ խմբագրի որդին ինչ-որ մի պահ խանգարել է, որպեսզի դատախազի մեքենան դուրս գա բակից: Դրանից բավականին նյարդայնացել է հսկիչ-դատախազը եւ դրսում լեզվակռվի բռնվելով, այնուհետ խմբակային ծեծի ենթարկել Ռ. Գրդզելյանին իր մոր, անչափահաս երեխաների, ազգակցուհու եւ 9-րդ ամսում գտնվող հղի կնոջ ներկայությամբ: Ծեծին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաեւ դատախազի տղաները եւ այլոք, եւ երբ նկատել են, որ ծեծվողը արդեն անգիտակից է, նոր հեռացել են: Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Էրեբունու ոստիկանությունում, սակայն երեկ պարզ դարձավ, որ գործը գտնվում է հատուկ քննչականում: ՙԻ±նչ է պարզել նախաքննությունը եւ ի±նչ գնահատական է տալիս գլխավոր դատախազությունը իր աշխատակցի գործողություններին, եւ արդյոք դադարեցվե±լ է վերջինիս լիազորությունները մինչ նախաքննության ավարտը՚,- հարցով դիմեցինք գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՆ. ՙԿենցաղային հողի վրա առաջացած այդ միջադեպի նյութերը գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն, հանձնարարությամբ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, ապահովելով գործի քննության բազմակողմանիությունը: Ինչպես նաեւ դեպքին մասնակից բոլոր անձանց գործողություններին կտրվեն համարժեք քրեաիրավական գնահատականներ: Եվ քանի որ միջադեպը տեղի չի ունեցել` որպես դատախազի եւ լրագրողի, այլ կենցաղային հողի վրա, հետեւաբար ոչ մի առնչություն չունի նրանց աշխատանքային եւ մասնագիտական գործողության հետ եւ առանց պարզելու բոլոր հանգամանքները, բնականաբար չենք կարող հնչեցնել որեւէ գնահատական կամ կարծիք՚: