ՍԻՆԼՔՈՐՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԻ ԱՎԱՐՏԸ
Արխիվ 12-16![]()
Ետեւում մնացին ԱԺ ընտրությունների թոհն ու բոհը, ու հիմա հետադարձ հայացք ձգելով նախընտրական գործընթացներին ` ավելի ես գնահատում ընտրությունների արդյունքները եւ հասկանում ես, որ այսօր ավելի օպտիմալ եւ ազգանպաստ ընտրություն հնարավոր էլ չէ պատկերացնել: Այո, ըստ իս, Հանրապետական կուսակցության եւ նրա հետ ընդհանուր ճակատ կազմած ուժերի հաղթանակը բնականոն էր եւ տրամաբանական:
Ի հեճուկս նախընտրական մեջլիս մտած մնացյալ բախտախնդիրների, երկիրը խուրդել պատրաստվող եւ ՙընդդիմադիր՚ հորջորջվող նախկին և նորաթուխ տարատեսակ այլ պետություններից ֆինանսավորվող տարադրամածիծ կուսակցությունների, նրանց պահվածքն ազնվորեն եւ շահեկանորեն տարբերվում էր: Նրանք ՀՀ նախագահի գլխավորությամբ տեր էին ինչպես իրենց արածների, այնպես էլ` չարածների համար: Հետեւելով քարոզարշավին` մի պահ սարսափում էիր ժողովրդին մատուցած ծրագրերի, գաղափարախոսությունների եւ աբսուրդի հասնող խոստուներով խաբել ցանկացող մյուս կուսակցությունների պրիմիտիվ գործելաոճից: Նրանց խոստումներում գրեթե ամեն ինչ կար, սակայն միշտ թվում էր, թե նրանցից հայրենիքն օտարված է, ու ժողովուրդը, ում մեջ միշտ անմեռ է իքնապաշտպանական գենը, այդ պայմաններում պիտի, իհարկե, կատարեր միակ ճիշտ, թեկուզ եւ ոչ այդքան կատարյալ ընտրությունը:
Այս ամենում համոզվում ես` հետեւելով նաեւ հետընտրական գործընթացներին: Ի±նչ է կատարվում. ովքեր երեկ ճոռոմաբանում էին վեհ գաղափարներից եւ հեղափոխություններից, այսօր ԱԺ մանդատի համար իրար կոկորդ են կրծում` պրիմիտիվ մորթապաշտի նման ուրանալով թե° գաղափարախուսություն, թե° ընկերություն եւ թե° անցած ճանապարհ, էլ չենք խոսում ՙազգափրկիչ՚ ծրագրերի մասին: Եւ այդպես էլ պիտի լիներ. ի±նչ ենք պահանջում տարատեսակ սինլքորներից, ովքեր, սեփական ամբիցիաներից ելնելով, իշխանատենչության մոլուցքով կուրացած, ժողովրդի համար մոգոնեցին ՙմարտի մեկ՚, եւ պետության վարկը ոչնչի հասցնելով` նրան այնպիսի վնաս հասցրեցին, որի մասին կերազեր միայն թուրքը: Կամ լինելով իշխանական կոալիցիայում, օգտվելով նրա կերակրատաշտից, այսօր մինչեւ ուղն ու ծուծը թաթախված լինելով կեղտում` ցանկանում են ժողովրդին երեւալ սրբի լուսապսակով, էլ չենք խոսում զառամյալների մասին, ում համար իրենց գաղափարախոսները դեռ անցյալ դարասկզբին են ասել, որ իրենք այլեւ անելիք չունեն: Նրանցից հետ չմնալով տարատեսակ աղանդամերձ նորաթուխ կուսակցությունները, ում համար Հայաստանի շահն ավելի նսեմ է, քան, ասենք, կոմայգու մոտ կանգնած պիղծերի իրավունքները, փորձում են իրենց վերադրել սրբի լուսապսակը: Չ°ի հաջողվի, ժողովուրդն իմաստուն է եւ զանազանում է երկրի պահապանին, տիրոջը եւ մի քանի լումայով նրան ծախողին: Իսկ որ երկիրը պահապան եւ տեր ունի, դա վերահաստատվեց մայիսի իննին` Արցախում: Այնտեղ եւս մեկ անգամ ապացուցվեց Հայոց ոգու անմեռությունն ու Հայ բազկի հզորությունը, որի ֆոնին տարատեսակ դավաճանական ձգտումները կործանման են դատապարտված: Եւ եթե երեսուն արծաթի տեսությունն անմեռ է ու դասական, այն միշտ էլ անիծյալ է լնելու: Եվ հիրավի, նայելով պատմության խորքերը` պիտի որ գոնե մի քիչ մտածելու կարողություն ունեցողները` դավաճանի խարան չկրելու համար, խուսափեին երեսպաշտությունից եւ նեղ անձնականից: Պատմությունը միշտ էլ հիշում եւ վերապրում է Վասակների եւ Վարդանների ժամանակահատվածը, ու մենք էլ, բացառություն չլինելով, այսօր նույնպես ապրում ենք այդ արժեհամակարգը: Սակայն ես, ինչպես եվ շատերը, համոզված եմ, որ այսօր, չնայած Վասակների ըմբոստությանը, եկել է հավատի մեջ հաստատ լինելու եւ Վարդանի ժամամակը:
ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԻՄ փոխնախագահ

