Հետընտրական տրամադրությունները տարբեր քաղաքական գործիչների մոտ տարբեր կերպ են արտահայտվում:
ՀԱԿ ցուցակում երրորդ հորիզոնականը ներկայացնող եւ իր տեղը համեստաբար զիջող ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, պարզվում է բավական համեստ մարդ է, չնայած իր` նախագահ դառնալու ցանկությանը: Երբ երեկ փորձեցինք պարոն Սարգսյանին մի քանի հարցեր ուղղել ՀԱԿ-ում վերջին զարգացումների եւ նախագահ դառնալու ցանկությունների մասին, վերջինս հպարտորեն պատասխանեց, որ արդեն հինգերորդ լրատվամիջոցն է, որ իրեն մեկ օրվա մեջ հարցեր է ուղղում. ՙԴե արդեն այնքան եմ խոսել, որ էլ ասելու բան չի մնացել, մի քանի օրից զանգեք կհանդիպենք եւ սիրով կպատասխանեմ: Մարդը ո±նց կարա մի օրվա մեջ հինգ հարցազրույց իրար վրա տալ, հո Հայաստանի վաղվա բոլոր թերթերում մենակ ես չեմ լինելու՚: ՙԻսկ միթե լավ չի, որ բոլոր թերթերը գրեն Ձեր մասին՚,- հարցին պարոն Սարգսյանը համեստորեն պատասխանեց. ՙՉէ, չէ, ես համեստ մարդ եմ, տենց լավ չի՚: