ՙՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՔՐ ՄԱՍՆ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՔՐ ՄԱՍՆ ԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ՚



ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՆ ուղղված հարցերն առնչվում էին միգրացիոն խնդիրներին, արտագաղթին:

ՙՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՎԵԼ ԱՆԱՊԱՀՈՎ, ԱՌԱՎԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԽԱՎԵՐԻՑ ԵՆ՚


( - Ես փախստական եմ` Ադրբեջանից: Ձեր ջանքերի շնորհիվ ստացա բնակարան Ֆուչիկի փողոցում, որի համար երախտապարտ եմ: Ինչպե±ս են ընթանում Ադրբեջանում թողած գույքի դիմաց փոխհատուցման եւ ԽՍՀՄ խնայդրամարկղում ներդրած գումարների վերադարձի աշխատանքները (Սվետլանա Պողոսովա):   
-Դրանք շատ բարդ հարցեր են: Ունեցվածքի փոխհատուցման հարցով միջազգային որեւէ փաստաթուղթ չկա, որ եթե փախստականներ են առաջանում, այդ փաստաթուղթը պարտավորեցնի փախստականություն առաջացնող, դրա պատճառը դարձած երկրների իշխանություններին` փոխհատուցել այդ գումարը: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Ադրբեջանին: Քանի որ չկա այդպիսի փաստաթուղթ, մենք սրանից չորս տարի առաջ օգնեցինք հազարից ավելի փախստական ընտանիքների, որպեսզի պատրաստեն անհատական հայցեր, որոնք ներկայացվեցին Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարան: Հայց` ուղղված Ադրբեջանի կառավարության դեմ` իրենց թողած ունեցվածքի փոխհատուցման հարցով: Մենք գիտենք, որ այդ գործերն արդեն վերցվել են քննարկման, բայց դա շատ երկար գործընթաց է: Եթե լինի հարցի դրական լուծում, նախադեպ, մենք կօգնենք նաեւ մնացած բոլոր փախստականներին` նման հայցեր կազմելու գործում:
Ինչ վերաբերում է խնայդրամարկղերի գումարների վերադարձմանը, ապա դա առանձին կարգ ուներ: Այսօրվա կարգը ասում է, որ այն ընտանիքները, որոնք ընտանեկան նպաստի համակարգում են ընդգրկված, եւ 80 տարեկանից բարձր տարիքի են, նրանց է փոխհատուցում տրամադրվում: Սա ընդհանուր մոտեցում է, եւ տարբերակում չկա` Ադրբեջանից բռնագաղթվա±ծ է, թե± տեղացի է: Այսինքն` եթե փախստականի մոտ համապատասխան տվյալները կան, նա էլի այդ փոխհատուցվող ցուցակների մեջ կլինի: Բայց դրա հետ մեկտեղ` անցած տարի կառավարությունը հաստատեց ՙՄիգրացիայի կարգավորման գործողությունների ազգային ծրագիրը՚, որտեղ հարյուր քառասունից ավելի գործողություն կա հինգ տարվա համար, եւ ուղղություններից մեկը վերաբերում է Ադրբեջանից եկած փախստականներին: Մասնավորապես նշված է, որ պետք է քննության առնել պետության մեջ եղած սոցիալական աջակցության ծրագրերում փախստականներին` որպես առանձին կատեգորիայի, ընդգրկելու հարցը: Այդ թվում նաեւ խնայբանկի գումարների փոխհատուցման հարցն է: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ փախստականներն առավել անապահով, առավել կարիքավոր խավերից են եւ ունեզրկված վիճակում եկան այստեղ...
ՙ
ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ԶԻՆՈՒԺ՚

( - Մոտավորապես որքան բնակչություն պետք է բնակվի մեր երկրում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը համաչափ զարգանա (Անահիտ):
-Շատ բարդ հարց եք տալիս: Այսինքն` բնակչության այնպիսի թվաքանակ, որպեսզի ապահովվի ազգային անվտանգությունը, որը ներառում է ոչ միայն պաշտպանական խնդիրներ, այլ նաեւ սպառման շուկա, աշխատանքային ռեսուրսներ... Դժվար է ասել, թե որ թվաքանակը օպտիմալը կան նվազագույնը կարող է լինել: Առաջինը կարելի է նայել, ասենք թե, պաշտպանության տեսանկյունից, քանի որ, ցավոք, այնպիսի աշխարհաքաղաքական պայմաններում ենք ապրում, որ պետք է ունենանք, այսպես ասենք, հզոր բանակ, զինուժ: Սա արդեն նշանակում է բնակչության մի քանակ, որը պայմանավորված է ծնելիությամբ, համապատասխան զորակոչային տարիքի քանակի երիտասարդների առկայությամբ... Երկրորդ հանգամանքն այն է, թե տնտեսության զարգացման տեսանկյունից աշխատուժի ինչ քանակություն կարող է լինել: Ես ընդամենը տեսական դատողություններ եմ անում, քանի որ կոնկրետ բաներ դժվար է ընդհանրապես միանգամից ասել: Դա կախված է նրանից, թե տնտեսության որ ճյուղերը կհամարենք մեզ համար գերակա զարգացման հնարավորություն ունեցող ճյուղեր: Այդ տեսանկյունից ընդհանուր պետք է գնահատել, թե որտեղ կա առաջանցիկ աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն: Իհարկե, նաեւ կարեւոր է գիտենալ, թե քո ունեցած ռեսուրսներն ինչ բնակչության քանակ կարող են ապահովել` սկսած ջրային, հողային եւ այլ ռեսուրսներից, վերջացրած ենթակառուցվածքներով եւ այլն... Այս տեսանկյունից կարելի է ասել` մենք առնվազն հնարավորությունների փոքր մասն ենք օգտագործում, այսինքն` որ բազմակի անգամ ավելի բնակեցված լինի, էլի չի խանգարի: 60-ականներից ի վեր մեր տարածաշրջանում արդեն 3 միլիոնի շրջակայքում բնակչության թվաքանակ է եղել, եւ, կարծես թե, դա որոշակի  համաչափություն արդեն ինչ-որ ձեւով առաջացրել էր` նշածս տարբեր ասպեկտների առումով: Բայց, իհարկե, եթե 4 միլիոն էլ բնակչություն լինի, դա կբերի մեր տնտեսական ներուժի բարելավմանը: Այդ 4 միլիոնը նշանակում է առնվազն վերադարձի գործոն` մեկ: Դա առնվազն նշանակում է ծնելիության աճ, նաեւ առողջ ապրելակերպ եւ մահացության կրճատում: Որպես լավ նպատակ, տեսլական` կարելի է նման բան ֆիքսել:

ՙՄԱՐԴ ԻՆՔՆ Է ՈՐՈՇՈՒՄ, ԹԵ ՈՒՐ ԳՆԱ՚

( - Նման հետազոտություն եղել է, թե հիմնականում ինչի± համար են դուրս գալիս երկրից (Սամվել):
-Ընդհանրապես միգրացիայի առաջացման պատճառները, ծավալները, երկրները գնահատելու համար պետք է սոցիոլոգիական հետազոտություն կատարես, այսինքն` չկա մի վարչական համակարգ, որ այդ վարչական համակարգով, ռեգիստրով նայես` ինչ պատճառով գնացին, քանի հոգի գնացին: Այդպես է, քանի որ դա վարչարարության չենթարկվող հարց է. մարդ երբ գնում է ինչ-որ մի տեղ, ինքն է որոշում, թե ուր գնա: Իսկ որպեսզի իմանաս` ինչքան է, դա պետք է սոցիոլոգիական հետազոտություն կատարես: Ինչո±ւ եմ սա ասում: Սա շատ կարեւոր է, որովհետեւ երեւի այնպիսի օր չկա, որ զանգվածային լրատվության միջոցներում կամ միջոցառումների ժամանակ չխոսվի արտագաղթի ահագնացող ծավալների, չափերի մասին: Նախ, որպեսզի երեւույթը, այդ զարգացումը կոչեն նոր ալիք կամ ահագնացող չափեր, պետք է դրանց ծավալներն իմանան: Ապա այդ ծավալները համեմատեն նախորդ տարիների ծավալների հետ եւ տեսնեն, թե կտրուկ փոփոխություններ կա±ն, եւ միայն այդ դեպքում ասեն` այո, ահագնացող, նոր ալիք կամ` չգիտեմ ինչ: Քանի որ այս երեւույթի ծավալների մասին գնահատականների աղբյուրը սոցիոլոգիական հարցումներն են, բնականաբար, այն մարդիկ, որ այդպիսի գնահատականներ են տալիս, առնվազն պիտի այդպիսի աղբյուրներին տիրապետեն, իրենց արդեն պետք է հայտնի լինի, բայց չկան այդպիսի հետազոտություններ:2008 թվականից ի վեր հատուկ թիրախավորված արտագաղթի ծավալների, պատճառների որոշման հետազոտություններ չեն կատարվել, արտագաղթի հետ կապված այլ հետազոտություններ են կատարվել, ասենք` աշխատանքային միգրացիայի կամ թրաֆիքինգի հետ կապված խնդիրներ: Հետազոտությունը, բնականաբար, ամենօրյա իրականացվելիք գործառույթ չէ, հետազոտությունը նշանակում է իր կանոններին համապատասխան ընտրանքի ձեւավորում, հարցաթերթ, դաշտային աշխատանքներ եւ այլն եւ այլն, որը նաեւ որոշակի միջոցներ է պահանջում: Մինչեւ հիմա միգրացիայի ծավալների որոշման հետազոտությունները կատարվել են միջազգային կազմակերպությունների պատվերով: Շատ ակտիվ է այստեղ եղել ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը, որը երեք հատ նման հետազոտություն է պատվիրել: Իրենք իրենց միջոցներով պատվիրում են, պատվերը կատարում են որպես անկախ փորձագիտական կազմակերպություններ:
- Իսկ դուք նման հնարավորություն չունեք:
- Պետական բյուջեի միջոցներով դեռեւս նման հետազոտություն չի կատարվել: Քանի որ իրենց կողմից կատարվել է, առանձնակի կարիք չի եղել, որ մեր կողմից էլ կատարվի: Հետազոտություններ կազմակերպել են նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը: 2008 թվականից արդեն ուրիշ հետազոտություններ են եղել` միգրացիայի: Երբ որ չկան այդպիսի հետազոտություններ, ապա առնվազն պետք է կասկածանքի տակ վերցնես այդ մարդկանց տված այն գնահատականները, թե արտագաղթի ծավալները կտրուկ աճել են: Որովհետեւ դրա գնահատող գործիքը, մեխանիզմը հետազոտությունն է, որը չկա: Ես ինքս էլ երբեմն մտածում եմ` ինչի±ց են ծնվում նման գնահատականները, ինչի± հիման վրա են առաջանում...

ՙԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՏԱՐԲԵՐ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ՚

( - Դուք սոցիալական ծառայության բնագավառը, իհարկե, նաեւ ՙՓարոս՚ համակարգը հրաշալի գիտեք: Այսօրվա գործող օրենքը հետեւյալն է, որ եթե քաղաքացին մեկ ամսվա ընթացքում տեղյակ չի պահում իր ընտանիքում տեղի ունեցած փոփոխության մասին, ապա կարելի է եւ պետք է դադարեցնել նրա նպաստի վճարումը: Այսօր որեւէ օրենքով չի կարգավորվում` նա ինչպես է գնում Ռուսաստան կամ Վրաստան, երբ է վերադառնում, ինչ եկամուտներ ունի, ինչով է զբաղվում: Այդ եկամուտներն անվերահսկելի են: Դեռ ԽՍՀՄ տարիներից խոպանչին բարեկեցիկ էր. ամենալավ տները, ավտոմեքենաները գյուղերում նրանցն էին: Այսօր անհնար է այդ խավի եկամուտները կարգավորել: Ոմանք իսկապես աշխատանք էլ չեն ճարում դրսում, մեծ դժվարություններ են կրում, ոմանք էլ այնքան փող են ուղարկում, որ այստեղ նույնիսկ իրենց կանայք կամ հարազատները տոկոսով գումար են տալիս: Եվ դա հարեւանը, գյուղացին, բոլորը տեսնում են, իսկ զուգահեռաբար էլ մենք նպաստ ենք վճարում: Օրենքով ե±րբ է դա կարգավորվելու. գնալը, գալը, եկամուտների հաշվարկը... (Սամվել Բեգլարյան, Նոյեմբերյան):
-Այսինքն` Դուք ցանկանում եք, որպեսզի իմանանք, թե ո±վ գնաց եւ նույնիսկ որքա±ն վաստակեց: Միանգամից ասեմ, որ այսօրվա օրենսդրությունը նման հնարավորություն չի տալիս, որովհետեւ ազատ տեղաշարժի հանգամանքը կա:
- Թող տեղաշարժվեն, բայց դա ստեղծում է սոցիալական անարդարություն:
- Անարդարության խնդիր չկա: Որքան ես եմ հիշում ընտանեկան նպաստի համակարգը, այդ համակարգի մեջ կարեւոր դերակատարում ունեն ընտանիքի բնակ-կենցաղային պայմանների ուսումնասիրությունը, սոցիալական աշխատողների այցելությունները: Եվ այնտեղ նաեւ ընտանիքի անդամների բացակա լինելու հետ կապված որոշակի կետեր կան: 12-13 տարի առաջ, երբ մշակում էինք այդ համակարգը, բացակա լինելը գործոն էր, որովհետեւ բացակայությունը կարող է տարբեր դրդապատճառներ ու տարբեր հետեւանքներ ունենալ:
- Հիմա նույնիսկ ներքին միգրացիան չի կարգավորվում: Քաղաքացին կարող է իր տան գրանցումից դուրս գալ, որպեսզի իր` ավտոմեքենա ունենալը չխանգարի ընտանիքի մյուս անդամների նպաստ ստանալուն: Եվ գյուղում նա համարվում է բացակա:
- Ենթադրում եմ, որ հարցը պիտի քննարկված լինի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում:
- Երեւի անհրաժեշտ է տեղեկատվություն տալ հարակից բազայով, թե երբ են գնում, երբ են գալիս:
- Ո°չ, դրա վրա հույս դնելն իրատեսական չէ, որովհետեւ, եթե որոշ մարդիկ նույնիսկ ինչ-որ տեղ հաշվառվեն, դա չի կարող գնացող-եկողների ամբողջական պատկերը տալ: Եվ երկրորդը` վաստակած եկամուտներն էլ հնարավոր չէ որեւիցե ձեւով ֆիքսել: Այստեղ միայն կարող են դեր խաղալ այդ հանգամանքը բացահայտելու առնչությամբ տնային այցելություններն ու ուսումնասիրությունները: Այլ բան է, որ դա պետք է խաղի կանոնների մեջ մտցվի: Սոցիալական աշխատանքի յուրահատկություններից է, որ սոցիալական այդ աշխատողի անձնական տպավորություններով նաեւ որոշում կայացվի: Դրա համար պատահական չէ, որ հանձնախմբեր ստեղծվեցին, որոնք արդեն կոլեկտիվ պատասխանատվության շրջանակներում կարող են հարց բարձրացնել:

ՙՈւղիղ կապը՚ վարեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում