ԱՐԴՅՈՔ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈՔ ԻՐ ՏԵՂՈՒՄ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

Դեռ մինչեւ ընտրությունները, Արթուր Բաղդասարյանը հայտարարում էր, որ նպատակ չունի տեղափոխվել Ազգային ժողով եւ իրեն ամբողջությամբ բավարարում է իր աշխատանքը` ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Իր այդ կարծիքը նա կրկնեց նաեւ ընտրություններից հետո: Սակայն...Ընտրություններից հետո իշխանության միջանցքներում հնչում են այն հարցադրումները, թե արդյոք իր տեղո±ւմ է Ազգային  անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Բանն այն է, որ Ա. Բաղդասարյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունն ունի 170 հազար անդամ, սակայն ընտրությունների արդյունքում ստացել էր 82690 ձայն: Սա նշանակում է, որ իր կուսակիցների թիվը չի գերազանցում 15 հազարը: Հետեւաբար հարց է ծագում, արդյոք հիմա մեկը որ 10 անգամ սխալ է գնահատում իր կուսակիցների թիվը կարո±ղ է ճիշտ գնահատել երկրի անվտանգությանը սպառնացող վտանգները: Ավելին, Ա. Բաղդասարյանը իր կուսակիցներին մեղադրեց, որ նրանք տրվել էին ընտրակաշառքի գայթակղությանը: Ստացվում է, որ նախ Ա. Բաղդասարյանն իր կուսակցության մեջ անդամագրել էր կաշառքի հանդեպ զգայուն շուրջ 100 հազար մարդ: Եվ եթե ՙՕրինաց երկրի՚ անդամների գերակշիռ մասը այդքան հեշտությամբ տրվում է ընտրակաշառքի 5-10 հազարին, ապա ինչ կլիներ, եթե ՕԵԿ-ականները վերցնեին  իշխանությունը, երբ այդ 100 հազարները ներթափանցեին իշխանության բոլոր մարմինները: Հետեւաբար Ա. Բաղդասարյանը բացարձակ սխալ էր կառուցում կուսակցական կադրային քաղաքականությունը: Հարց է ծագում. արդյոք մեկը, ով չի կարողանում ապահովել սեփական կուսակցության անվտանգությունը, կարո±ղ է նույնը կատարել ամբողջ երկրի մասշտաբով:
Եվ վերջապես, Արթուր Բաղդասարյանը անուն առ անուն գիտի, ըստ իրեն մոտ 100 հազար ՕԵԿ-ականների, որոնք ընտրակաշառք են ստացել, դրանով իսկ խախտել են օրենքը: Արդյոք Ա. Բաղդասարյանը, որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որեւէ քայլ  ձեռնարկել է իր կուսակից կաշառակերներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: Չէ± որ 100 հազար կաշառակեր ՕԵԿ-ականներ ինքնին վտանգ են երկրի անվտանգությանը:

Ա. Հ.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում