ՙՀՀԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ, ԻՍԿ ՀՅԴ-Ն ՈՒ ՕԵԿ-Ը` ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Արխիվ 12-16

ՀՀԿ-Ն ՈՒ ԲՀԿ-Ն ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ,
ԻՍԿ ՀՅԴ-Ն ՈՒ ՕԵԿ-Ը` ՎԱՏԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ



Եվ այսպես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները: Հանրապետական կուսակցությունը գրանցեց իր լավագույն արդյունքը, սկսած 1990 թվականից, ստանալով 44 տոկոս եւ ձեռք բերելով 69 մանդատ: Նշենք, որ առանձին ցուցակով ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցել է 2003 թվականից սկսած, երբ ստացել է ձայների 22,5 տոկոսը: Իսկ 2007 թվականին հասել է 34 տոկոսի սահմանին:
Երկրորդ տեղում է ԲՀԿ-ն, որը երկրորդ անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին կրկնապատկել է 2007-ի իր ստացած տոկոսը գերազանցելով 30 տոկոսի սահմանագիծը: ՀԱԿ-ը թեեւ որպես դաշինք առաջին անգամ է մասնակացում ընտրություններին, սակայն ՀԱԿ-ի անդամ կուսակցությունները եւ 2007-ին, եւ 2003-ին, եւ 1999-ին ստանում էին շատ ցածր տոկոսներ: Այսպես, 2003-ին ՀՀՇ-ն ստացել էր 0,6 տոկոս: Այնպես որ, ՀԱԿ-ի ներկայիս 7 տոկոսը կարելի է իրենց համար հաջողություն համարել:
ՀՅԴ-ն ցույց տվեց իր պատմության մեջ ամենավատ արդյունքը: 1999-ին նա գրանցեց 7 տոկոս, 2003-ին` 11, 2007-ին` 13, իսկ այս անգամ հազիվ մի կերպ գերազանցեց 5 տոկոսի նվազագույն շեմը:
Նույնը վերաբերում է ՕԵԿ-ին, որի լավագույն  արդյունքը 2003-ին էր` 11,8 տոկոս, իսկ այնուհետեւ ընտրությունից ընտրություն ՕԵԿ-ի քվեները նվազեցին:
Ինչ վերաբերում է ՙԺառանգությանը՚, ապա այդ կուսակցությունը երկրորդ անգամ է մասնակցում ընտրություններին, հավաքելով մոտավորապես նույն տոկոսը, սակայն պետք է նշել, որ այս անգամ այդ արդյունքը նվաճվել է Ազատ դեմոկրատների հետ միասին: Հետեւաբար, կարելի է ասել, որ ՙԺառանգությունը՚ գրեթե կիսով չափ նվազեցրել է իր արդյունքները:
Պետք է նշել, որ տարբեր ցուցակների կազմում հանդես գալով մի շարք կուսակցություններ ունեցան իրենց ներկայությունը ԱԺ-ում ի դեմս իրենց ղեկավարների: Խոսքը գնում է ՀԺԿ-ի, ՙԱզգային միաբանության՚, ՍԻՄ-ի, ՄԱԿ-ի, ՀՔԴՄ-ի, ՄԻԱԿ-ի մասին: Այդ կուսակցությունների համար, որոնք բազմաթիվ անգամ մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, սա լավագույն արդյունքը չէ, սակայն նախորդ` 2007 թվականի ընտրությունների համեմատ նրանք բարելավել են իրենց դիրքերը քաղաքական դաշտում:

Ա. Օ.

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում