ԵՍ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼ ՓՈՂՈՑՈՒՄ
Արխիվ 12-16![]()
"ԵՍ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՄ ԼԻՆԵԼ ՓՈՂՈՑՈՒՄ"
ՙ
ՙ
ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ
Եվ այսպես, Արամ Զ. Սարգսյանը, ինչպես եւ խոստացել էր, վայր դրեց իր պատգամավորական մանդատը: Դրանով կոնկրետ ճանապարհ բացվեց այնպիսի օդիոզ կերպարի համար, ինչպիսին է ընտրակեղծարարության կնքամայր Գագիկ Ջհանգիրյանը: Սակայն ՙՀանրապետություն՚ կուսակցության առաջնորդը հատուկ շեշտեց, որ իրեն պարզապես միեւնույն է, թե ով է մանդատ ստանում` դրանով իսկ արտահայտելով իր վերաբերմունքը նույն Ջհանգիրյանի, ինչպես նաեւ ամբողջ ՀԱԿ-ի նկատմամբ:ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱԼԻՔԻ ԾՐԱԳԻՐ` ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Փաստորեն, Արամ Զ. Սարգսյանը սահմանազատվեց ե°ւ ՀԱԿ-ից` վերջինիս 7 տոկոսով, ե°ւ խորհրդարանական ամբիոնից: Իսկ թե ինչ շարունակություն է դա ունենալու, ապա, ըստ նրա, կարծիք կարող է արտահայտել ե°ւ ԶԼՄ-ներում, ե°ւ հանրահավաքներում` միաժամանակ պնդելով` իբր ժողովրդի 90 տոկոսը ընդդիմադիր տրամադրություններ ունեն. ՙԵս գերադասում եմ այդ 90 տոկոսի հետ լինել փողոցում: Եվ ամեն ինչ անելու եմ փողոցում լինելու առումով: Ես իմ մանդատը վայր չեմ դնում` որեւէ մեկին իմ փոխարեն ԱԺ մտցնելու համար: Ինձ համար էական չէ, թե հաջորդ մարդը ով է: Ով ուզում է լինի` իմ որոշումը քաղաքական է՚:
Իսկ ՙքաղաքական՚ այդպիսի որոշումը հասունացել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտոնատարների հետ ընտրությունների նախաշեմին մտերմիկ շփումների ընթացքում: Այսինքն` Արամ Զ. Սարգսյանը նախագահական ընտրություններին ընդառաջ մտադիր է հավաքել արմատական տրամադրություն ունեցող ընտրազանգվածին, փորձել ապահովել փողոցի ճնշումը: Ու, թերեւս, կարելի է ենթադրել, որ դրա նյութական մասի վերաբերյալ նույն Բրյուսելում ինչ-ինչ պայմանավորվածություններ կան: Իսկ խորհրդարանից դուրս լինելը եւ ՀԱԿ-ի հետ այլեւս կապ չունենալը թերեւս ՙՀանրապետություն՚ կուսակցության առաջնորդին հույս են տալիս, որ նա կկարողանա մտնել ընտրախաղի մեջ` որպես ՙնարնջագույն՚ թեկնածու:
ՀԱԿ-ը, որպես այդպիսին, ՙնարնջագույն՚ խաղում տանուլ է տվել: ԼՏՊ-ի ռեսուրսը գործնականում մաշված է, սակայն արդյունավետ իրավահաջորդի խնդիրը լուծված չէ: Անշուշտ, զուտ ՀՀՇ-ական հարթությունում կան ե°ւ Նիկոլը, ե°ւ Բագրատյանը, ե°ւ Լեւոն Զուրաբյանը, սակայն արդյունավետ խաղ ե°ւ խորհրդարանում, ե°ւ խորհրդարանից դուրս կարող էր լինել, եթե ՙխաղագումարը՚ դրվեր Ստեփան Դեմիրճյանի վրա: Ի սկզբանե, կարծես թե, նախատեսված էր, որ հենց ՀԺԿ առաջնորդը կլինի ՀԱԿ խմբակցության ղեկավար:Ի վերջո, ՙԱրդարություն՚ դաշինքի շրջանակներում, որպես դրա առաջնորդ, Ս. Դեմիրճյանին հաջողվել էր 2007-ին ունենալ շուրջ 13 տոկոս` ավելի քան ՀԱԿ-ը, իսկ 2003-ի նախագահական ընտրություններին նա դուրս էր եկել երկրորդ փուլ Ռոբերտ Քոչարյանի հետ: Սակայն նույն ԼՏՊ-ի համար, թերեւս, ՀՀՇ-ական շրջանակից դուրս ոչինչ գոյություն չունի, ու նա գերադասեց սրընթացորեն քանդվող ՀԱԿ-ի պարագայում (հեռանում են ե°ւ ՙՀանրապետությունը՚, ե°ւ Հովհաննես Հովհաննիսյանի կուսակցությունը) պարզապես լուծել ՀՀՇ-ականների տեղավորման խնդիրը: Ստացվում է պարադոքս. ՀԱԿ` շուտով, որպես այդպիսին, չի լինելու, սակայն Բագրատյանը ղեկավարելու է այդ գոյություն չունեցող ՀԱԿ-ի խմբակցությունը: Ինչ վերաբերում է Ս. Դեմիրճյանին, ապա նա կամ պետք է իր քաղաքական կարիերան ավարտված համարի եւ պարզապես 5 տարի վայելի մանդատը, կամ փորձի գնալ նույն ճանապարհով, ինչ Արամ Զ. Սարգսյանը:
Վերադառնալով ՙՀանրապետություն՚ կուսակցության առաջնորդին` հարկ է նշել, որ կարծես թե վերջին փորձն է արվում 2013-ի ընտրություններից առաջ ձեւավորել մաքուր փողոցային ընդդիմություն ու դրանով մաքուր ՙնարնջագույն՚ խաղ տալ: Դե, ինչպես ասում են, փողին մուննաթ, սակայն հարց է ծագում. իսկ ընդհանրապես հնարավոր կլինի± այդպիսի զանգված հավաքել: Չնայած` բողոքավոր ընտրազանգվածը այժմ հիասթափված վիճակում է ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ ՙընդդիմադիրոտ՚ ԲՀԿ-ի նկատմամբ: Ի դեպ, ՀԱԿ-ից հեռացողները բողոքում են հենց ԲՀԿ-ի հետ նախընտրական համագործակցությունից, իսկ ՙՀանրապետություն՚ կուսակցության ներկայացուցիչ, ՀԱԿ Գյումրիի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը նաեւ առանց այլեւայլության շեշտեց, որ ՀԱԿ-ից հեռանում է, քանզի անընդունելի է համարում ՀԱԿ-ի օգնությամբ ԲՀԿ-ի միջոցով Ռոբերտ Քոչարյանի` իշխանության վերադառնալու շանս ստեղծել:
Ինչեւէ, ՙնարնջագույն՚ ուղղվածությունն ակտիվանում է նաեւ այլ ՙճակատներով՚: Այսպես, նաեւ ՙփորձարկում՚ անցկացվեց, թե ինչքանով է տարատեսակ տոլեռաստական այլանդակություն մարսելու պատրաստ մեր հանրությունը: Գործնականում համընթաց համասեռամոլների հավաքատեղի ակումբի հրկիզման կապակցությամբ առավել քան կտրուկ հանդես են եկել եւ օսկանյանական ՙՍիվիլիթասի՚ ինտերնետային հեռուստատեսությունը, ե°ւ մի շարք, այսպես կոչված, իրավապաշտպաններ, իսկ ՙկողքից՚ էլ պաշտպանությամբ հանդես եկավ եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, կատարյալ շոկի մատնելով երեւանյան լիբերալ ինտելեկտուալների այն շրջանակին, որը ՙԺառանգությանը՚ քվե էր տվել կուսակցության առաջնորդին համակրելով: Այսինքն` կարելի է ասել, որ կենտրոնացված ձեւով հրահանգվել է բոլոր ամերիկապատկաններին եւ բրիտանապատկաններին միաժամանակ գրոհ սկսել բոլոր տեսակի աղտեղությունների պաշտպանությամբ: Դե, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին սույն դաշտում ստիպեցին ՙինքանբացահայտվել՚ թերեւս այն դրդապատճառով, որպեսզի նախագահական ընտրություններին նախորդող շրջանում հանկարծ մտքով չանցնի լքել ՙնարնջագույն՚ ճամբարը: Չնայած` դրանով, թերեւս, Րաֆֆին զրոյացրեց իր շանսերը` հանդես գալու նախագահական ընտրություններում, բայց այսպես, թե այնպես նա, որպես փողոցի առաջնորդ, առանձնապես պիտանի չէր, ուստի նրան էլ չափսոսացին նետելու համատարած հանրային վրդովմունքի հորձանուտը: Դե, եթե տոլեռաստիայի բուն համարվող ՙՖեյսբուքում՚ անգամ վրդովմունքի մեծ ալիք է առաջացել, ապա կարելի է պատկերացնել, թե հանրային տրամադրվածությունն ինչպիսին է:
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ-ՉՁԵՎԱՎՈՐՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ
ԲՀԿ-ին ամերիկյան շրջանակների եւ Ռոբերտ Քոչարյանի ՙքավորությամբ՚ ՙնարնջագույն՚ խաղերի մեջ ներքաշած Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը այժմ որոշակի անորոշության մեջ են: Եթե Հմայակը խոսում է, որ ՀՀԿ-ի հետ կարելի է կոալիցիա կազմել, եթե ՀՀԿ-ն ինչ-ինչ նախապայմաններ ընդունի (չնայած, խոշոր հաշվով, ՀՀԿ-ն իր 69 պատգամավորներով որեւէ կոալիցիայի օբյեկտիվ կարիք չունի), ապա Օսկանյանի վիճակը ավելի անորոշ է, զի նա հայտնվել է դուրս գրման հեռանկարի առաջ:
Տրամաբանական է, որ եթե ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, որոշի ԲՀԿ-ին ընդգրկել կոալիցիայում, ապա նույն Օսկանյանից ազատվելը հաստատ նախապայմաններից մեկը կլինի, գումարած` նաեւ մի շարք երաշխիքներ, որոնք անհնարին կդարձնեն նախագահական ընտրությունների շեմին ԲՀԿ-ի` կիսաիշխանական-կիսաընդդիմադիր կեցվածքը: Ի դեպ, այդ կեցվածքը դեռեւս շարունակվում է. ԲՀԿ-ն, որպես այդպիսին, ճանաչել է ընտրությունների արդյունքները, չի մասնակցում տարատեսակ բողոքավոր հայտարարություններին, բողոքարկումներին, դեմարշներին եւ այլն, սակայն Օսկանյանը շարունակաբար խոսում է ՙահավոր՚ ընտրախախտումների մասին, ու ԲՀԿ-ն չի շտապում նաեւ հերքել նրա ասածը:
Ի վերջո, ԲՀԿ-ի կազմում ընդգրկված հիմնական զանգվածը գերադասելի է համարում չզրկվել իշխանական կուսակցության առավելություններից, քանզի հենց դրանց պատճառով է եկել: Բայց շատ բան կախված է այդտեղ Ռոբերտ Քոչարյանից: Արդյոք ՀՀ երկրորդ նախագահը կգերադասի ԲՀԿ-ի շատ էական նոսրացման եւ անխուսափելի լծակաթափման գնով այն դարձնել ընդդիմադիր եւ փորձել լուրջ կռիվ տալ նախագահական ընտրություններին, թե կհաշտվի այն տարբերակի հետ, որ չի կարող ունենալ ավելին, քան հարմար կգտնեն իրեն տալու:
Հանգուցալուծումը` առաջիկայում, իսկ մինչ այդ նույն ԲՀԿ-ում հասկանալի պատճառներով բավականին զորեղ են ՙճամպրուկային՚ տրամադրությունները: Ու կոալիցիա լինել-չլինելու հարցը կարելի է նաեւ այսպես բանաձեւել. ով է ՙճամպրուկները հավաքելու՚` օսկանյանական ՙնարնջագույն՚ հատվածը, թե ընդդիմադիր հակումներից հեռու գտնվող թեւը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

