Ինչպես հայտնի է, Շուշիի ազատագրման...
Արխիվ 12-16![]()
Մեզ զարմացրեց ՀԱԿ ներկայացուցիչ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԸ` անկեղծորեն խոստովանելով, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը պայքարի իմիտացիա էր. ՙԲՀԿ-ի հետ եղբայրություն արեցին, արդյունքում Կոնգրեսը հազիվ կարողացավ հաղթահարել 7 տոկոսի շեմը: Հիմնական պատճառը ՀԱԿ-ի սխալ հաշվարկներն էին: Ես մեղադրում եմ ոչ թե ժողովրդին, որ նախընտրեց ընտրակաշառքը, այլ Կոնգրեսին, որ թույլ չտվեց ժողովրդին իր մեջ տեսնել այն այլընտրանքը, որը տեսնում էր մեկ տարի առաջ՚: Դե ինչ, ՙհայի ետին խելքով՚ փայլում են գործնականում բոլոր հայերը, այդ թվում` անգամ ՀԱԿ-ի անդամ լինելու դժբախտություն ունեցողները: Բայց տվյալ դեպքում զարմանալիորեն հաստատվեց այն, որ խորամանկ աղվեսը երկու թաթով է թակարդն ընկնում:
Շարունակելով ընտրությունների հետ կապված զարմանալի իրադարձությունները` պետք է գոհունակությամբ նշենք, որ ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ նախաձեռնությամբ ԱԺ նախաձեռնություն է ներկայացվելու, որպեսզի քվեաթերթիկներում կրկին վերականգնվի ՙբոլորին դեմ՚ տողը: Դե ինչ, անշուշտ, դա ճիշտ էր, քանզի բոլորին դեմ քվեարկողները հիմա հարկադրաբար անվավեր էին սարքում քվեաթերթիկները: Եվ ՙՖեյսբուքում՚ շրջում են քվեաթերթիկների նկարներ, ուր ընտրողը ավելացրել է լրացուցիչ տող, որպեսզի քվեարկի Չաք Նորիսի կամ Սկառլետ Յոհանսոնի օգտին: Դե լավ է, գոնե Բեն Լադենի օգտին չեն քվեարկել:
Վերադառնալով Հաղթանակի տոնին` պետք է զարմանքով ու զայրութով նշենք, որ մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ինչ-որ վիժվածքներ կենտրոնական փողոցներից մեկում ասֆալտին նկարել էին ԱԴՐԲԵՋԱՆԻ դրոշը: Անշուշտ, առաջին իսկ նկատող վարորդը իր ավտոմեքենայով ծածկեց այդ խայտառակությունը, միանգամից մարդիկ բերեցին սպիտակ ներկ եւ անհետացրին այդ գարշանքը, սակայն ամենազարմանալին այն է, որ կարող են գտնվել հայկական ազգանուններով թափթփուկներ, որ փորձում են պղծել մեր հաղթանակի տոնը: Չնայած ինչո±ւ զարմանանք, օրինակ` Վանյանի պես կերպարները մինչեւ հիմա ազատության մեջ են շրջում:
Մայիսի 8-ի առավոտյան էլ մի բավականին սովորական կրիմինալ միջադեպ է եղել մայրաքաղաքում` երկու երիտասարդներ հրկիզել են DIY ակումբը: Դե, արտասովոր ոչինչ չկա, ժամանակ առ ժամանակ զվարճավայրերի հրկիզումներ պատահում են, սովորական հանցագործություն է: Բայց արի ու տես, որ մեկ տասնյակից ավել գրանտածիծ հ/կ-ներ դատապարտող հայտարարություն են տարածել, ուր հրկիզողներին անվանում են ֆաշիստ, ֆանատիկոս, այլամերժ եւ այլն: Ու, ըստ հայտարարության հեղինակների. ՙԱյս նույն երիտասարդները նման քայլեր են կատարել նաեւ Երեւանի այլ ակումբներում, որոնք, ըստ իրենց` բազմազանության ու բազմամշակութայնության կողմնակից են՚: Բայց որ նայում ես ցանկը... Գոմիկների մոլի պաշտպան ՙՀանրային տեղեկատվության եւ գիտելիքի կարիք՚ եւ ՙԿանանց ռեսուրսային կենտրոնն՚ են առաջին ու երկրորդ ստորագրողները: Դե, որ սրանք այդպիսի հայտարարություն չտարածեին, հո չէի±նք իմանա, որ սույն ակումբը միգուցե ինչ-որ այլանդակ տեսակի ներկայացուցիչների որջ է: Դե ինչ, հուսանք, որ ոստիկանությունը տուրք չի տա գրանտածիծների ճնշումներին, եւ դա կհետաքննի հենց այնպես, ինչպես դա կա` սովորական կենցաղային հանցագործություն:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

