ՙՙՙԼԵՎՈՆԸ ՍԽԱԼՎԵՑ, ԹԵ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՈՉՆՉԱՑՐԵՑ ԻՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ
Արխիվ 12-16![]()
Դեռ քվեարկությունից առաջ շատ էին խոսակցությունները, թե որ կողմ կգնա ԲՀԿ-ն, դեպի ընդդիմություն, թե իշխանություն: Թե հատկապես ինչպես է իրեն դրսեւորել ԲՀԿ-ն, որ թեւն է այդտեղ գերակշիռ Ծառուկյանի, թե Օսկանյանի, այդ հարցերի պատասխանը կարելի է ստանալ ուսումնասիրելով այն ընտրատարածքները, որտեղ ԲՀԿ-ն չուներ սեփական մեծամասնական թեկնածու եւ ստիպված էր ընտրություն կատարել Հանրապետական կուսակցության եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ:
Այդպիսի տարածք էր Երեւանի թիվ 2 ընտրատարածքը, որտեղ միմյանց հետ էին մրցում երկու թեկնածուներ` ՀՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը° Ս. Ֆարմանյանը ստացել է 19989 ձայն, իսկ Վլ. Կարապետյանը` 13198 ձայն: Նշենք, որ 3 հազարից ավելի ընտրողներ, որոնք քվեարկել էին համամասնական ընտրակարգով, մեծամասնականի թեկնածուներից եւ ոչ մեկին իրենց ձայնը չէին տվել եւ, ըստ էության, քվեարկել էին բոլորին դեմ:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ս. Ֆարմանյանի ձայները գոյացել են համամասնական կարգով ՀՀԿ-ին տված ձայներից (11653), ՕԵԿ-ի (1837), ՀԴԿ-ի` (188), ՀԿԿ-ի` (438), ՄՀ-ի` (114), ինչպես նաեւ ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին տրված ձայների մի մասից:
Իսկ Վ. Կարապետյանի ձայները բաղկացած են ՀԱԿ-ին տրված ձայներից 3413, ինչպես նաեւ ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՙԺառանգությանը՚ տրված ձայների մի մասից:
Ուսումնասիրելով ՙԺառանգության՚ ընտրազանգվածի պահվածքը, կարելի է եզրակացնել, որ նրանց մեկ երրորդը` մոտ 1000 ձայն, դեմ է եղել 2 թեկնածուներին եւ շուրջ 2000 ձայն տրվել է ՀԱԿ-ի ներկայացուցչին: ՀՅԴ-ի պարագայում իր ընտրազանգվածի շուրջ մեկ երրորդը նույնպես դեմ է եղել երկու թեկնածուի, իսկ մնացած ընտրազանգվածը բաժանվել է ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջեւ:
ԲՀԿ-ի պարագայում այդ կուսակցության ընտրազանգվածը ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջեւ ընտրություն կատարելիս իրեն դրսեւորել է ԲՀԿ-ի քաղաքական կեցվածքին համապատասխան, այսինքն` բաժանվել է երեք մասի: Ամենամեծ մասը իր ձայնը փոխանցել է ՀԱԿ-ի ներկայացուցչին, շուրջ 7 հազար հոգի: ԲՀԿ-ականներից 5 հազար հոգի հավատարիմ է մնացել կոալիցիոն ոգուն եւ ձայնը տվել է ՀՀԿ-ի ներկայացուցչին: Եվ վերջապես, մոտ 1400 հոգի քվեարկել է երկու թեկնածուի դեմ:
Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածում գերիշխում են ընդդիմադիր տրամադրությունները` շուրջ 50 տոկոս: Մոտ 40 տոկոսը կողմնորոշված է իշխանությունների օգտին եւ վերջապես 10 տոկոսը` հավասարապես դեմ է այդ երկու բեւեռներին: Դա նշանակում է, որ ԲՀԿ-ի 450 հազար ընտրողներից մոտ 225-ը ունեն ընդդիմադիր տրամադրվածություն: Հետաքրքիր է նշել, որ հենց այդքան մարդ այս ընտրություններում ավելացել է ԲՀԿ-ի ընտրազանգվածում եւ նույնքան ընտրող նվազել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների թվից: Հետեւաբար կարելի է ասել, որ Վ. Օսկանյանի ընդդիմադիր ելույթները ԲՀԿ-ի անունից, ինչպես նաեւ ԲՀԿ-ին ներգրավելը, այսպես կոչված, միասնական շտաբի մեջ, ԲՀԿ-ին բերեցին 225 հազար ձայն, որոնք փախան Լեւոն Տեր-Պետրոսյանից: Այսպիսով, Լեւոնը, որը հույս ուներ ԲՀԿ-ին կցել իր քաղաքական ծրագրերին, ինքը հայտնվեց ջարդած տաշտակի առաջ: Եթե Լեւոնը չփորձեր անընդհատ արդարացնել ԲՀԿ-ին իր ընտրազանգվածի աչքերում եւ որպես իշխանական կոալիցիայի անդամ դիտեր ԲՀԿ-ին ու հրաժարվեր նրա հետ որեւէ համագործակցությունից, ապա հնարավոր է որ ընտրությունների արդյունքները լինեին շատ ավելի նպաստավոր ՀԱԿ-ի համար: Այսինքն, եթե ՙՕսկանյան՚ օպերացիան չհաջողվեր, ապա ՀԱԿ-ը կարող էր ստանալ մոտավորապես 300-350 հազար ձայն, այսինքն` մոտ 20 տոկոս, անցկացնելով խորհրդարան 21-22 պատգամավոր: Այդ դեպքում ԲՀԿ-ն նույնպես կստանար մոտավորապես նույն քանակությամբ ձայներ ու հետեւաբար կունենար նույն ներկայությունը ԱԺ-ում, ինչ ՀԱԿ-ը: Սակայն Լեւոնը սխալվեց, իսկ միգուցե գիտակցաբա±ր ոչնչացրեց իր ընտրազանգվածը:
ԱՐՄԵՆԱԿ ՕԳԱՆԵՍՈՎ

