ԻՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Արխիվ 12-16![]()
ԻՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Այն բանից հետո, երբ ԱԺ ընտրությունների հետ կապված հատկապես արեւմտյան դիտորդները հայտարարեցին, թե էական դժգոհություններ չունեն, ակնհայտ դարձավ, որ հետընտրական զարգացումները փողոց չեն հասնելու: Իր հերթին` վերջնականապես այդ հարցը փակեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` վերջին հանրահավաքում հայտարարելով, որ ՀԱԿ-ը չի հրաժարվելու իր մանդատներից: Նույն ուղու վրա են նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՙԺառանգությունը՚, հասկանալի է, իր կցորդ ՙԱզատ դեմոկրատներով՚ հանդերձ: Բնականաբար, ՕԵԿ-ն էլ իր կուսակիցներին անտեղի բաժանած մուրաբաների դարդն է լաց լինում:
Մի խոսքով` արդեն միանշանակ է, որ նորընտիր ԱԺ-ն օրենքով նախատեսված կարգով եւ ժամանակահատվածում կստանձնի իր լիազորությունները, եւ այս իրավիճակում արդեն օրակարգային թիվ մեկ հարցն է դառնում ապագա կառավարության կազմը:ԿԼԻՆԻ ՆՈՐ ԿՈԱԼԻՑԻԱ
Մինչ շրջանառվող հավանական վարկածներին հասնելը, նախ տեսնենք, թե գործող օրենսդրությունն ինչ կարգ է սահմանում այս իրավիճակում: Այսպես. նորընտիր ԱԺ-ի առաջին իսկ նիստի օրը գործող կառավարությունը հրաժարական է ներկայացնում հանրապետության նախագահին: Վերջինս տասնօրյա ժամկետում, խորհրդակցելով խորհրդարանական խմբակցությունների հետ եւ, բնականաբար, հիմնվելով խորհրդարանական մեծամասնության տեսակետի վրա, նշանակում է նոր վարչապետ: Դրանից հետո էլ, 20-օրյա ժամկետում կազմավորվում է նոր կառավարությունը: Այսինքն` նոր վարչապետի անունը հայտնի կդառնա այս ամսվա վերջերին, իսկ կառավարության կազմը` հունիսի կեսերին միայն:
Չնայած ներկայիս բոլոր քննարկումներին ու վարկածներին, հիմնականում մեկ բանի հետ, կարծես թե, բոլորն էլ համաձայն են. քանի դեռ վերջնականապես պարզ չի դարձել կոալիցիա լինել-չլինելու եւ, լինելու դեպքում` դրա կառուցվածքի հարցը, այսինքն, թե մասնակից որ ուժին իշխանության ինչ մաս է բաժին հասնելու, նոր կառավարության կազմի հետ կապված բոլոր տարբերակներն էլ վարկածի կարգավիճակից այն կողմ չեն անցնում:
Ուրեմն կլինի± նոր կոալիցիա եւ, որպես գլխավոր ինտրիգ` դրանում կընդգրկվի± ԲՀԿ-ն: Կոալիցիա լինել-չլինելու հետ կապված` վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 9-ի տոնակատարությունների ժամանակ հայտարարեց. ՙԱյդ հարցն այժմ քննարկման փուլում է՚: Այդ քիչ բան ասող հայտարարության տողատակում, այնուամենայնիվ, հետաքրքիր մեկ բան կարելի է տեսնել: Կասկածից դուրս է, որ նոր կոալիցիա լինել-չլինելու հարցում նախ վճռորոշ է խորհրդարանական մեծամասնություն ձեռք բերած ՀՀԿ-ի ցուցակի լիդերի` հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Ասել է թե` առանց նրա անձնական մասնակցության նման քննարկում հազիվ թե սկսվեր: Իսկ նախագահը, ինչպես հայտնի է, մայիսի 8-ին մեկնել էր Ստեփանակերտ` Շուշիի ազատագրման եւ Արզախի բանակի ստեղծման 20-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով: Իսկ դրանից առաջ` մայիսի 7-ին, երբ դեռ նոր էր ի հայտ գալիս ընտրությունների ամբողջական պատկերը, պարզ է, որ կոալիցիայի ձեւավորման մասին քննարկումներ հազիվ թե սկսված լինեին: Ուրեմն` ի±նչ է ստացվում. եթե մայիսի 7-ին նման քննարկումներ դեռ չկային, մայիսի 8-ին նախագահն այստեղ չէր, իսկ մայիսի 9-ի առավոտյան արդեն այդ հարցը ՙքննարկման փուլում՚ էր, ուրեմն միակ տարբերակն է, որ այդ քննարկումները սկսվել են Ստեփանակերտում: Բայց ո±ւմ հետ, եթե մյուս ուժերի առաջնորդներն այդ օրը, թերեւս, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, Երեւանում էին: Միակ ենթադրությունն է` որ Ռոբերտ Քոչարյանի հետ, ով նույնպես մայիսի 8-9-ին Ստեփանակերտում էր: Այս վարկածը, այսինքն, որ Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը Ստեփանակերտում ունենալու են անձնական հանդիպում, ու դրա ընթացքում որոշվելու է կոալիցիա լինել-չլինելու, եւ լինելու դեպքում` այնտեղ քաղաքական ուժերին հասանելիքի հարցը, մեր նախորդ համարում ներկայացնելու առիթ ունեցել ենք: Եվ ահա Տ. Սարգսյանի հիշատակված հայտարարությունն էլ է խոսում դրա օգտին: Իսկ դա նշանակում է, որ ինչքան էլ մի կողմից` ՀՀՇ-ն, մյուս կողմից էլ` Վարդան Օսկանյանը նախընտրական փուլում փորձում էին համոզել, թե Ռ. Քոչարյանն ու ԲՀԿ-ն իրար հետ ոչ մի կապ չունեն, պարզապես նախընտրական ստախոսության պես մի բան էր, եւ, որ, գործնականում եթե չասենք որ Ռ. Քոչարյանը ԲՀԿ-ի քաղաքական կուրսի որոշողն է, ապա առնվազն նա դրա վրա մեծ ազդեցություն ունեցողն է: Ի դեպ, կան նաեւ լուրեր, որ այս նույն օրերին անգամ Գագիկ Ծառուկյանն է հայտնվել սպասողական վիճակում, թե ինչ ընթացք կստանան ՀՀ երկրորդ եւ ներկայիս նախագահների փոխհարաբերությունները: Ընդ որում, ասում են, թե ԲՀԿ-ն բավականին նյարդայնացած վիճակում է, եւ նույնիսկ մերձավորները չեն համարձակվում որեւէ հարցի հետ կապված պարզաբանումներ խնդրել:
Իսկ ահա Ստեփանակերտից վերջնական լուրեր, կարծես թե, չեղան: Չնայած որ, մինչեւ անգամ խոսակցություններ դրվեցին շրջանառության մեջ, թե Ս. Սարգսյանի եւ Ռ. Քոչարյանի միջեւ այդպես էլ առանձնազրույց չի եղել, սակայն մեր որոշ տվյալների համաձայն` այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Ավելի շուտ, այն տպավորությունն է, որ Ռ. Քոչարյանի պահանջածը չափից դուրս շատ է եղել, ընդհուպ մինչեւ` վարչապետի պաշտոնը ¥վարկածներից մեկով` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին նշանակելու պայմանով¤, ԲՀԿ-ի ունեցած 4 նախարարական պորտֆելները, առաջարկելով նաեւ, որ այդ դեպքում ՕԵԿ-ական նախագահական 3 պորտֆելներն ու թափուր մնացող փոխվարչապետի պաշտոնը` տարածքային կառավարման նախարարի պորտֆելով հանդերձ, ՀՀԿ-ն տնօրինի իր ցանկությամբ: Ավելի փոքր պաշտոնների մասին դեռ այնքան էլ չի խոսվում: Հակընդդեմ առաջարկն էլ, համաձայն նույն լուրերի, եղել է այն, որ Ա. Գեւորգյանը մնա փոխվարչապետի պաշտոնում, ԲՀԿ-ին կմնան ներկայիս 4 նախարարական պորտֆելներն ու, ծայրահեղ դեպքում, եւս մեկը` գյուղատնտեսության նախարարինը: Եվ, վերջապես, ըստ նույն լուրերի, այդպես էլ վերջնական պայմանավորվածություն չի եղել, եւ, Տ. Սարգսյանի ասածի պես, հարցն ՙայժմ քննարկման փուլում է՚:
ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՕԵԿ-ԻՆ, ՀՅԴ-ԻՆ ԵՎ ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ՚
Հարցերից մեկն էլ այն է, որ եթե անգամ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ համաձայնություն լինի, այլ ուժեր է±լ կլինեն կոալիցիայում: Վարկածներից մեկի համաձայն` ՕԵԿ-ը կարող է կրկին ներգրավվել կոալիցիայում, սակայն անհամեմատ փոքր մասնաբաժնով` ընդամենը մեկ նախարարական պորտֆելով ¥Արտակարգ իրավիճակների¤: Համենայնդեպս, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե` ՙՄեր քվեների քանակն այնքան մեծ չէ, որ հնարավորություն տա կյանքի կոչել մեր բոլոր նախընտրական ծրագրերը՚, արդեն մի տեսակ խոսում է այն մասին, որ այս կուսակցությունն արդեն համակերպվում է նոր իրողությունների հետ ու հանգիստ սպասում է, թե իր ճակատագիրն ինչպես է լուծվելու: Ամենաշքեղ տարբերակով ՕԵԿ-ին կարող է մնալ Կապի եւ տրանսպորտի նախարարությունը, սակայն դա այս պահին, կարծես թե, դեռ երազանքների հարթությունում է: Սրա հետ մեկտեղ էլ, կան լուրեր, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը պատահաբար հասկացել է, թե ինքը նժդեհականության ամենաջերմեռանդ կողմնակիցներից է, հասկանալի է, եթե շարունակի ղեկավարել գյուղատնտեսությունը: Բայց դե, ասում են նաեւ, որ հազիվ թե ՙքննությունները՚ հանձնի:
Սրա հետ մեկտեղ` դեռ շարունակվում են այն համառ լուրերը, թե ՙԺառանգությունը՚ եւս դեմ չի լինի կոալիցիայում փոխարինել ՕԵԿ-ին: Ընդ որում, քիչ չեն նաեւ այն համառ լուրերը, որ այդ գաղափարը գալիս է ամերիկյան ու բրիտանական դեսպանատներից, եւ դա առավելագույնս հաջողված կհամարեն, եթե հաջողվի Րաֆֆի Հովհաննիսյանին դարձնել ԱԳ փոխնախարար: Այդ առումով կան խոսակցություններ, որ Ր. Հովհաննիսյանը բավականին ջանքեր է գործադրել ինչ-որ կերպ խառնվելու ստեփանակերտյան քննարկումներին, սակայն` առանց որեւէ լուրջ արդյունքի:
Եվ, վերջապես, կան լուրեր, որ ամենեւին էլ չպետք է բացառել կոալիցիայում ՀՅԴ-ի ներառվելը: Չնայած որ, խոսվում է նաեւ, թե վերջինիս կարող է առաջարկվել ընդամենը մեկ նախարարություն, որի դեպքում հազիվ թե պայմանավորվածություն ձեռք բերվի: Սակայն կա նաեւ խոսակցություն, որ, եթե հանկարծ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, հրաժարվի կոալիցիայի մեջ մտնել, ապա շատ մեծ է հավանականությունը, որ այնտեղ հայտնվեն այս երեք կուսակցությունները` ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ՙԺառանգությունը՚, արդեն նաեւ ԲՀԿ-ի մասնաբաժնով:
ՈՎ Է ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ի դեպ, զուգահեռաբար լուրեր են շրջանառվում նաեւ հավանական կոմպրոմիսային տարբերակների շուրջ: Նախ` խոսքը վարչապետի մասին է: Տարբերակներից մեկը, որի մասին ակնարկել էր նաեւ գործող վարչապետ Տ. Սարգսյանը: Նա օրերս ակնարկել էր, որ ինքը եւս մեկ տարի, ասել է թե` մինչեւ նախագահական գործող ժամկետի ավարտը, կմնա վարչապետի պաշտոնին: Այդ տարբերակը, իհարկե, ունի հավանականության որոշակի մասնաբաժին: Սակայն շրջանառվում է նաեւ այն տեսակետը, որ դա շատ մեծ հավանականություն չի ունենա, չնայած որ, պատկերը կարող է եւ փոխվել, եթե կոալիցիա ձեւավորելու փորձերը ձախողվեն: Այդ տեսակետի օգտին արտահայտվողներն իրենց միտքը բացատրում են Հայաստանում գերտերությունների նախասիրությունների որոշակի փոփոխություններով, որոնց արդյունքում` Տ. Սարգսյանը, այսպես ասած, արեւմտյան ուժերի մոտ որոշակիորեն զիջել է դիրքերը: Ի դեպ, այս օրերին կարելի է նկատել, որ Տ. Սարգսյանն իր տարբեր հրապարակային ելույթներում բավականին ընդգծված ջերմություն է ցուցաբերում ռուսական տարբեր միջպետական գլոբալ նախագծերի նկատմամբ: Օրինակ, նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով Վլադիմիր Պուտինին հղած շնորհավորանքի մեջ Տ. Սարգսյանը նման մտքեր է ներկայացնում. ՙՎստահ եմ, որ պետության ղեկավարի պաշտոնում Ձեր ընտրվելը կապահովի քաղաքական ուղեգծի շարունակականությունը... Մաղթում եմ Ձեզ հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացներում նորարարական գաղափարների իրագործում եւ նախանշած բոլոր նպատակների իրականացում՚: Գաղտնիք չէ, որ Վ. Պուտինի ե°ւ ՙքաղաքական ուղեգիծը՚, ե°ւ ՙհետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները՚ Արեւմուտքի աչքի փուշն են, ու դրանց հետ կապված` Տ. Սարգսյանի նման ջերմ տոնը հազիվ թե նրանց դուր գա: Էլ չասած, որ այդ ծրագրերին գործնականում աջակցելու առաջարկ Տ. Սարգսյանը ներառել է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին հղված շնորհավորանքի մեջ. ՙՕգտվելով առիթից` հայտնում ենք մեր պատրաստակամությունն այսուհետ եւս ջանքեր գործադրել մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, տնտեսական համագործակցության խորացման եւ հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների առաջընթացն ապահովելու համար՚: Թե այս ամենի արդյունքում ի±նչ չափով Տ. Սարգսյանին կհաջողվի ձեռք բերել ՌԴ-ի աջակցությունը, դեռ կերեւա: Սակայն կա նաեւ խոսակցություն այն մասին, որ ռուսները կարող են նորմալ համարել, եթե Տ. Սարգսյանին առաջարկվի ԱԺ նախագահի աթոռը: Վարկած, որի մասին խոսվում էր դեռ մինչ ընտրությունները:
Ի դեպ, այս նույն վարկածի համաձայն` վարչապետի պաշտոնում Տ. Սարգսյանին կարող է փոխարինել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, եւ ԱԺ նախագահի ու վարչապետի նման տեղափոխությունը ներկայումս համարվում է ոչ միայն շատ հավանական տարբերակ, այլ նաեւ այն վարկածը, որի շուրջ կարող է ձեւավորվել նոր կոալիցիան:
Սրան զուգահեռ` կան ապագա վարչապետի այլ անուններ, որոնք, ճիշտ է, ունեն հավանականության շատ ավելի փոքր մասնաբաժին, սակայն օրակարգից դուրս չեն:
ՈՎ ԿՓՈԽՎԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ինչ վերաբերում է կոնկրետ նախարարություններին, ապա հիմնականում գերիշխող է այն տեսակետը, որ կոալիցիայում մնալու եւ պորտֆելները պահպանելու դեպքում` ԲՀԿ-ական նախարարները հիմնականում կմնան իրենց դիրքերում:
Իսկ թե ՀՀԿ-ական նախարարներից ովքեր են գնալու, դա էլ է դեռ կախված ինչպես ապագա կոալիցիայից, այնպես էլ` նոր վարչապետից: Եթե Տ. Սարգսյանը փոխվի, մեծ է հավանականությունը, որ նրան մերձավոր համարվող նախարարներից մեկը` ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւս պաշտոնանկ կարվի, իսկ ահա մյուսը` էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կմնա: Ըստ ամենայնի, իր պաշտոնին կմնա նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, չնայած այստեղ դեռ որոշ հարցեր կան, ինչը, սակայն, առանձին խոսակցության թեմա է: Հակասական են նաեւ տվյալները կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասին, թեեւ ավելի շատ այն տպավորությունն է, որ նա եւս կշարունակի պաշտոնավարել, եթե չունենա կարիերային առաջընթաց: Իսկ ահա բնապահպանության եւ մշակույթի նախարարների` Արամ Հարությունյանի եւ Հասմիկ Պողոսյանի մասին գերիշխողն այն լուրերն են, որ նրանք կանցնեն այլ աշխատանքի:
Արդարադատության նախարարի պորտֆելի հետ կապված` շրջանառվում է այն վարկածը, որ եթե Դավիթ Հարությունյանը դառնա ԱԺ նախագահ, ամենայն հավանականությամբ Հրայր Թովմասյանը կմնա իր պաշտոնին: Հակառակ դեպքում` մեծ է այն տարբերակի հավանականությունը, որ Դ. Հարությունյանը կվերադառնա Արդարադատության նախարարություն, ինչը եւս կոալիցիայի ձեւավորման հարցում կարող է դառնալ կոմպրոմիսային դրվագ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

