ԱՊԱԳԱՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ԱՅՍՕՐ

Արխիվ 12-16


ԱՊԱԳԱՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ԱՅՍՕՐ



Երեւանի ՙՀայբուսակ՚ համալսարանի նոր նվաճումների մասին մենք զրուցեցինք բուհի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
-Տիկին Հարությունյան, ՙՀայբուսակ՚  համալսարանը Հայաստանի ամենախոշոր մասնավոր բուհն է, որի բոլոր մասնագիտությունները հավատարմագրված են պետության կողմից, եւ թե բակալավրիատի, թե մագիստրատուրայի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ: Սակայն ի սկզբանե ՙՀայբուսակն՚ ընկալվել է որպես բժշկական համալսարան:
- Այո, ՙՀայբուսակ՚ համալսարանն այն փոքրաթիվ բուհերից է, որ տրամադրում է բարձրագույն բժշկական կրթություն` բուժական գործ, ստոմատոլոգիա եւ դեղագիտություն մասնագիտություններով եւ բոլոր բժշկական մասնագիտացումներով: Ավելացնեմ նաեւ, որ առաջին անգամ Հայաստանում բժշկական մասնագիտությունների համար սկսեցին գործել մագիստրոսական ծրագրերը, եւ մեր բժիշկ շրջանավարտները կարող են սովորել մեզ մոտ մագիստրատուրայում եւ ստանալ պետական դիպլոմ:
- Այսօր ՙՀայբուսակ՚ համալսարանն իրենից ներկայացնում է մի քանի խոշոր բուհերի միավորում: Դրանցից են Հայկական Բաց համալսարանը եւ Լազարյանի անվան միջազգային հարաբերություների ինստիտուտը: Ի±նչ առավելություններ է ենթադրում այս միավորումը:
- Հայկական Բաց համալսարանի հետ միավորվելուց հետո մեծ առավելություններ ստացավ տնտեսագիտական ֆակուլետը. այժմ մեզ մոտ գործում է ՙձեռնարկությունների էկոնոմիկա եւ կառավարում՚ մասնագիտությունը` ըստ ճյուղերի շուրջ 15 մասնագիտացումներով (օրինակ, պետական կամ մասնավոր ձեռնարկությունների կառավարում, ֆինանսաբանկային մենեջմենթ, տուրիզմի եւ հյուրանոցային գործի մենեջմենթ, առողջապահական մենեջմենթ եւ այլն): Տնտեսագիտական ֆակուլտետում գործում է նաեւ ՙկառավարում՚ մասնագիտությունը, որի շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն աշխատանքային շուկայում: Տնտեսագիտության ֆակուլտետի առավելություններից է նաեւ այն, որ ուսանողները ցանկության դեպքում կարող են անցնել լրացուցիչ դասընթաց, յուրացնելով ՙհաշվապահական հաշվառում՚ մասնագիտությունը: Դասընթացն իրականացվում է Կանադայի Ինֆորմատիզացիայի ակադեմիայի ծրագրերով, եւ նրա շրջանավարտները ստանում են միջազգային սերտիֆիկատ:
Բաց համալսարանի հետ միավորման արդյունքում` բարելավվեց նաեւ իրավագիտական ֆակուլտետի գործունեությունը. ՀՀ ՄԱԿ-ի գրասենյակը, բարձր գնահատելով մեր ՙքրեական իրավունք՚, ՙքաղաքացիական իրավունք՚, ՙպետական իրավունք՚ եւ միջազգային իրավունք՚ մասնագիտությունների շրջանավարտների նվաճումները, տարիներ առաջ Հայկական Բաց Համալսարանում հիմնադրեց իրավաբանական կլինիկա, որը մեծ օգնություն հանդիսացավ ապագա մասնագետների պատրաստման գործում: Իրավագետների պրակտիկան կազմակերպվում է Դատախազությունում, դատարաններում եւ արդարադատության ոլորտի տարբեր հիմնարկներում, ինչը շատ օգտակար է ապագա մասնագետների հմտությունների զարգացման համար:
Ինչ վերաբերում է Լազարյանի անվան Միջազգային հարաբերությունների ինստիտուտին, այն միակն է հանրապետությունում, որտեղ ՙմիջազգային հարաբերություններ՚, ՙդիվանագիտություն՚ մասնագիտությունների հետ մեկտեղ` ուսանողները հնարավորություն ունեն ընտրելու լրացուցիչ մասնագիտություններ` ՙմիջազգային տուրիզմ՚, ՙարեւելագիտություն՚ եւ այլն: Այսօր մեր երկրում հայտնի դարձած Երիտասարդ դիվանագետների ակումբը հիմնադրվել է մեր շրջանավարտների կողմից եւ արդեն ունի իր բարի ավանդույթները:
Մեծ արդիականություն ունի այսօր հոգեբանի մասնագիտությունը, որը Հայկական Բաց համալսարանում հիմնադրվել է քսան տարի առաջ: Այսօր մեր հումանիտար ֆակուլտետում գործում են ՙհոգեբանություն՚, ՙմանկավարժություն եւ մեթոդիկա՚ եւ ՙօտար լեզու եւ գրականություն՚ մասնագիտությունները:
- Հայկական Բաց համալսարանը հայտնի էր իր հագուստի մոդելավորման ֆակուլտետով, ունի շատ ակնառու շրջանավարտներ: Ի±նչ տվեց ՙՌոսլին՚ դիզայնի ինստիտուտի հետ միավորումը:
- Թորոս Ռոսլինի անվան դիզայնի ինստիտուտը եւս շատ հայտնի է իր ավանդույթներով ու շրջանավարտներով: Արդիական են ՙինտերիերի եւ էքստերիերի դիզայն՚, ՙհամակարգչային դիզայն՚, ՙկիրառական դիզայն՚ մասնագիտությունները: Այս նոր մասնագիտացումները մեզ թույլ են տալիս ավելի ընդլայնել մեր հնարավորությունները, իհարկե, չհրաժարվելով արդեն հաստատված ավանդույթներից ու կրթական ծրագրերից:
-Իսկ ինչո±վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ամեն տարի մեկ կամ մի քանի բուհեր միանում են ՙՀայբուսակ՚ համալսարանին:
- Որքան մեծ է բուհը, այնքան ավելի արդյունավետ է նա օգտագործում իր ռեսուրսները եւ ավելի մեծ զեղչեր ու ավելի լավ պայմաններ կարող է տրամադրել իր ուսանողներին: Մասնավոր բուհերը, տեսնելով, որ ճգնաժամային պայմանները նրանցից մեծ ջանքեր ու ներդրումներ են պահանջում նոր միջազգային եւ ազգային չափանիշներով բարձրորակ կրթություն ապահովելու համար, դիմում են ավելի խոշոր բուհերի, միավորվում են նրանց հետ, որպեսզի նրանց ուսանողները կարողանան օգտվել զեղչերից եւ այլ արտոնություններից` միաժամանակ ստանալով որակյալ կրթություն: Դրա վառ օրինակն այն է, որ մեր դիմորդների համար գործում է առաջին կուրսի ուսման վարձի 30% զեղչ:
- Այս տարի եւս ՙՀայբուսակ՚ համալսարանը հատուկ պայմանագիր կնքեց Եղեգնաձորի ՙԳիտելիք՚ համալսարանի հետ: Որո±նք են այդ պայմանագրի դրույթները:
- Ըստ այդ պայմանագրի, ՙԳիտելիք՚ համալսարանի ուսանողները կարող են սովորել ՙՀայբուսակ՚ համալսարանի կրթական ծրագրերով եւ ստանալ պետական դիպլոմ: ՙԳիտելիք՚ համալսարանը գտնվում է մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող Եղեգնաձորում, շատ կարեւոր է այնտեղ զարգացնել կրթության ոլորտը: Համալսարանում ստեղծված են հրաշալի պայմաններ, ուսումնական մասնաշենք եւ հյուրանոց` արտագնա դասընթացների, թրեյնինգների, սեմինարների, կոնֆերանսների, ուսումնական պրակտիկայի կազմակերպման համար: Վստահ եմ, այս համագործակցությունը եւս, ինչպես եւ նախորդները, մեծ արդյունքներ կբերի եւ թույլ կտա էլ ավելի որակյալ դարձնել ուսումնական գործընթացը:
- Ի±նչ կասեիք այսօրվա դիմորդներին:
- Հետեւեք մեր հազարավոր շրջանավարտների օրինակին, ապագան կառուցեք այսօր:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում