ԱՇՈՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ԱՆԱՆԴ-ԳԵԼՖԱՆԴ ՄՐՑԱԽԱՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՎԱՐՆ Է

Արխիվ 12-16


ԱՇՈՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ԱՆԱՆԴ-ԳԵԼՖԱՆԴ ՄՐՑԱԽԱՂԻ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՎԱՐՆ Է



Մայիսի 11-28-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում` Տրետյակովյան պատկերասրահի Ինժեներական սրահում, կանցկացվի շախմատի աշխարհի թագի համար մրցամարտը, որում աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) չեմպիոնի տիտղոսը պետք է պաշտպանի հավակնորդ, իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդի հետ պայքարում:
Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը, ապա հավելում, որ աշխարհի առաջնության մրցախաղի գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը (Հայաստան): Շախմատային աշխարհի այս ամենաբարձրակարգ մրցաշարի գլխավոր մրցավար լինելը, իհարկե, մեծ պատիվ է ինչպես անձամբ մրցավարի, այնպես էլ մեր երկրի համար: Աշխարհում միջազգային մրցավարները քիչ չեն, սակայն ամեն մեկին չի վստահվում այդ պատվաբեր պարտականությունը: Դրա համար պետք է բավարարել մի ամբողջ շարք պարտադիր պայմաններ, որոնցից ամենագլխավորը երկուսն են: Նախ` ՖԻԴԵ-ն պետք է տա իր համաձայնությունը, ապա, եւ սա, թերեւս, ավելի առաջնային է, չեմպիոնն ու հավակնորդը պետք է վստահեն նրան:
Եվ դեռ անցյալ տարի հայկական մամուլը, մասնավորապես` ՙԱռավոտը՚, տեղեկացրել էր, որ թե° Անանդը, թե° Գելֆանդը միջազգային ֆեդերացիային դիմել էին` իրենց դիմակայության սպասարկումը հանձնարարել հայ մասնագետին:
Հիշեցնենք, որ, ըստ կանոնակարգի, չեմպիոնն ու հավակնորդը խաղալու են 12 պարտիա: Ոչ-ոքի` 6:6 հաշվի դեպքում մրցակիցները պետք է անցկացնեն 25 րոպեանոց չորս պարտիա: Եթե դա էլ ի հայտ չի բերում հաղթողին, մրցակիցները կմրցեն 5 րոպեանոց եւս երկու պարտիայում: Կրկին հավասարության դեպքում կազմակերպվելու է, այսպես կոչված, ՙՀանկարծակի մահվան՚ մրցամարտ, որտեղ սպիտակներին տրվելու է` 5, սեւերին` 4 րոպե: Եվ եթե դա էլ ավարտվի ոչ-ոքի, սեւերով խաղացող գրոսմայստերը կհռչակվի աշխարհի չեմպիոն:
Շախմատասերներին հիշեցնենք, որ գրոսմայստերները մրցելու են մայիսի 11-ին, 12-ին, 14-ին, 15-ին, 17-ին, 18-ին, 20-ին, 21-ին, 23-ին, 24-ին, 26-ին եւ 28-ին: Պարտիաները սկսվելու են Երեւանի ժամանակով ժամը 15-ին, իսկ դրանց ընթացքին անմիջականորեն կարող եք հետեւել armchess.am կայքում:

Պատրաստեց Ռ. ԹԱԹՈՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում