ՀԱՍԿԱՆԱԼ ԵՎ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ ՄԵԾ ՈՒ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՆԿԱՐՉԻՆ

Արխիվ 12-16


ՀԱՍԿԱՆԱԼ ԵՎ ԸՍՏ ԱՐԺԱՆՎՈՒՅՆ ԳՆԱՀԱՏԵԼ ՄԵԾ ՈՒ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՆԿԱՐՉԻՆ



Վերջերս Հայաստանի նկարիչների միությունում բացվեց նկարիչ Կարեն Սմբատյանի հետմահու առաջին ցուցահանդեսը` նվիրված նրա ծննդյան 80-ամյակին: Այդ առթիվ լույս տեսավ նրա ստեղծագործությունների ՙՊատկերագիրքը՚ եւ ՙՊատառիկներ օրագրից՚ գիրքը:
Այս ամենի ակտիվ նախաձեռնողներից է ՙՀայկական ներկապնակ՚ փառատոնային եւ ցուցահանդեսային ծրագիրը: Մեր զրուցակիցն այդ ծրագրի ղեկավարներից բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆՆ է:
-Պարո°ն Երիցյան, Դուք անձամբ ճանաչել եք Կարեն Սմբատյանին:
- Բարեբախտաբար, այո°: Դեռ ավելին, առիթ եմ ունեցել ոչ մեկ անգամ լինելու նրա` Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող արվեստանոցում, ավելի մոտիկից ճանաչելու նրա հետաքրքիր ու ինքնատիպ գույների արվեստը:
- Դա էր պատճառը, որ ՙՀայկական ներկապնակը՚ եւ Դուք հանձն առաք կազմակերպել ցուցահանդեսը եւ մյուս քայլերը ձեռնարկել:
- Ո°չ միայն: Ճիշտ է, ՙՀայկական ներկապնակը՚ հիմնականում ժամանակակից` մեր կողքին ապրող նկարիչներին աջակցելու եւ օգնելու համար է ստեղծված, բայց մենք չենք մոռանում մեր արվեստի արժանավորներին եւ հարկ եղած դեպքում գործում ենք նաեւ այստեղ:
Կարեն Սմբատյանը մեծաքանակ նկարչական ժառանգություն է թողել ու նաեւ պատգամ` այդ ամենը հասցնել արվեստասերին: Այս մտայնությունը հաշվի առնելով` ինքնատիպ ցուցահանդես կազմակերպվեց, ուր իրենց ներդրումն ու նպաստն ունեցան ե°ւ ՀՀ մշակույթի նախարարությունը, ե°ւ ՀՀ նկարիչների միությունը: Ու  ցուցահանդեսը վերածվեց մեծ տոնահանդեսի: Կարեն Սմբատյանի հրաշալի գույների հրավառության մասին վկայում է միայն այն իրողությունը, որ բացմանը 1000-ից ավելի արվեստասեր էր մասնակցում:
- Գիտեմ, որ ցուցահանդեսի իրականացմանն օգնում էին հենց Կարեն Սմբատյանի ընկերները` արվեստաբան Պողոս Հայթայանը, նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյանը, Հրանտ Թադեւոսյանը եւ այլք:
- Շատ դիպուկ, բնութագրական վերլուծություն պատրաստեց Պողոս Հայթայանը, գործընկերներն օգնեցին, որ ցուցահանդեսի ընդգրկումն ամբողջական լինի:
Մեր կերպարվեստի լավագույն սերնդի ներկայացուցիչներից Ռոբերտ Էլիբեկյանը, Հրանտ Թադեւոսյանը մեծ գորովանքով ու սիրով էին վերաբերվում իրենց ընկերոջ ցուցահանդեսին` համատեղելով շատ կարեւորն ու անհրաժեշտը: Հրանտ Թադեւոսյանը` հենց ինքն էր անհամբերությամբ սպասում, թե երբ կկայանար այս ցուցահանդեսը:
- Պարո°ն Երիցյան, ցուցահանդեսը ոչ միայն հավուր պատշաճի էր կազմակերպված, այլեւ այն բացվեց Կարեն Սմբատյանի ՙՊատկերագրքի՚ հրատարակությամբ: Նման մի ՙՊատկերագիրք՚ հրատարակվել էր դեռ 2003-ին` Կարեն Սմբատյանի կենդանության օրոք:
- Անկեղծ ասած, չգիտեմ, վարպետը գո±հ է եղել դրանից, թե± ոչ, բայց այն իր ժամանակի արտահայտությունն էր` ավելի ցածր պոլիգրաֆիական մակարդակով: Երբ մեզ հետ չէ տաղանդավոր ու մեծ նկարիչը, ավելի է մեծանում պատասխանատվությունը նրա թողած ժառանգության նկատմամբ: Որպեսզի հնարավոր լիներ ստեղծել նրա կերպարվեստին նվիրված համապարփակ ու ամբողջական ՙՊատկերագիրք՚, անհրաժեշտ եղավ նրա զավակների` Դավիթի եւ Տիգրանի հետ կարգի բերել, համակարգել նրա թողած ստեղծագործությունները եւ արխիվը, որը թույլ կտար  պատրաստել անհրաժեշտ նյութեր հրատարակության համար: Այս առումով հսկայածավալ աշխատանք կատարեց արվեստաբան Պողոս Հայթայանը, որովհետեւ խնդիր էր դրված ոչ միայն ուսումնասիրել այն, ինչն արդեն տեսել եւ հասկացել էինք ամենատարբեր ցուցահանդեսների ժամանակ, այլեւ այն, ինչ նկարիչը հրապարակ չէր հանում ամենատարբեր պատճառներով` անգամ համարելով, որ դրանց ցուցադրման ժամանակը չէ: Բոլորը գիտեն, որ նա խստապահանջ էր եւ առաջին հերթին` իր նկատմամբ:
Կյանքի վերջին տարիներին նա ստեղծեց փոքրածավալ նկարների շարք` ստվարաթղթի վրա, որոնք այսօր նոր ոգի եւ էություն են ստանում: Չգիտես ինչու, նա խնամքով թաքցնում էր իր գրաֆիկական գործերի մի մասը, որոնք եւս ցուցահանդեսի անբաժանելի մաս կազմեցին:
Կարծում եմ, որ հաջողվեց ամբողջական ոգի եւ էություն ունեցող ՙՊատկերագիրք՚ ստեղծել, եւ այն յուրօրինակ հարգանքի տուրք է նրա հիշատակին ու նաեւ հնարավորություն` սերունդներին ներկայացնելու գույների մեծ ու տաղանդավոր վարպետին:
- Գաղտնիք չէ, որ Կարեն Սմբատյանը եւ° գույների, եւ° գծանկարի վարպետ է: Հիանալի դիմանկարներ է ստեղծել, նատյուրմորտներ, մի խոսքով` բազմաժանր, այսօրվա արտահայտությամբ ասած` բազմաչափ նկարիչ է: Արդյո±ք նա այսօր այդպես է ընկալվում:
- Անկասկած: Ավագ սերունդը չի մոռացել Կարեն Սմբատյանին, եւ դա բնական է, բայց, ցավոք, նոր սերունդն էլ հաճախակի նրա արվեստի հետ շփվելու հնարավորություն չի ունեցել եւ չունի: Ես ուրախացա` ոչ քիչ թվով երիտասարդների, պատանիների եւ աղջիկների տեսնելով ցուցահանդեսում: Կարեն Սմբատյանի գույները, մտածողությունը ուղղակի գերել էին նրանց: Մի երիտասարդ ասաց, որ, իր համոզմամբ, Կարեն Սմբատյանը դեռ իր ապրած ժամանակից 2-3 տասնամյակ առաջ էր անցել եւ արդեն 21-րդ դարի նկարիչ էր` իր ստեղծած բովանդակությամբ, ասելիքով ու պատկերներով:
Ինչ եմ նկատել. ցավոք, այսօր մամուլը քիչ է գրում, վերլուծում արվեստը: Մեկը պետք է լինի, որ կարողանա բացատրել, մեկնաբանել արվեստը, հասցնել հանրությանը:
Թեկուզեւ այս դեպքում` բացի տեղեկատվությունից, ոչինչ չգրվեց: Մենք, ցավոք, սահում ենք մեր ապրած ժամանակի եւ այն բովանդակավորող երեւույթների վրայով, այդ թվում` եւ արվեստի:
- Պարո°ն Երիցյան, այդ նույն օրերին վերահրատարակվեց Կարեն Սմբատյանի ՙՊատառիկներ օրագրից՚ գիրքը: Եթե չեմ սխալվում, այն առաջին անգամ հրատարակվել է Կարեն Սմբատյանի կենդանության օրոք` 2003 թվականին: Ի±նչ գիրք է դա: Ի±նչ ժանրով է պատրաստած:
- Այն յուրօրինակ օրագրային հուշագրություն է: Այնպես է ստացվել, որ Կարեն Սմբատյանն իր կյանքի ընթացքում միշտ օրագիր է պահել եւ գրառումներ կատարել: Բայց դրանք ոչ թե սոսկ տեղեկատվական բնույթ ու ուղղվածություն են ունեցել, այլ հետաքրքիր դատողությունների, վերլուծությունների տեսք: Նա իր օրագրություններին միշտ ինչ-որ վավերագրեր է կցել` կտրվածքներ մամուլի հրապարակումներից, ինչ-որ փաստաթղթեր կամ դրանց պատճենները, իր իսկ կողմից պատրաստած, ավելի ընդարձակ, ոչ օրագրային նյութեր` խոհերի, մտորումների, դատողությունների տեսքով:
- Կարո±ղ եք օրինակներ բերել:
- Իհարկե: Բայց ներկայացնեմ մեկը` Արշիլ Գորկու կյանքը եւ գործունեությունը: Նա այնքան ազդեցիկ է եղել Կարեն Սմբատյանի համար, որ վերջինս սկսել է ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրել Արշիլ Գորկու կյանքի դրվագները: Այստեղ կան Կարեն Սմբատյանի ոչ միայն վերլուծությունները, այլեւ ինքնատիպ գնահատականները:
- Գաղտնիք չէ, որ Կարեն Սմբատյանը ակտիվ եւ անհանգիստ քաղաքացի էր, ու նա այդ ամենը չէր թաքցնում: Դա դրսեւորվո±ւմ է գրքում:
- Ինքը հպարտանում էր, որ 60-ականների ազատագրական շարժման ակտիվ մասնակից էր: Հայաստանի անկախության հռչակումից հետո նա իրենը դարձրեց այն խնդիրները, որոնք ծառացել էին նորանկախ երկրի առջեւ: Նա, լինելով բեղուն նկարիչ, շարունակում էր իր դիմանկարների շարքը` նվիրված ազգի գործիչներին, միաժամանակ պայքար ծավալում ազգայինի պահպանման եւ արմատավորման համար: Այդ տարիներին հարկ եղած դեպքում հանդես էր գալիս հրապարակային ելույթներով, հոդվածներով, հիմնականում ՙԱզգ՚ թերթում...
Շատ նյութեր էլ, որոնք այդպես էլ չհրապարակվեցին, նա պարտաճանաչությամբ հանձնում էր պետական արխիվ` վստահ լինելով, որ ապագայի ուսումնասիրողները չեն մոռանա իրեն, եւ դրանք արխիվում լուռ չեն մնա:
- Եվ ճիշտ էր: Շատ չանցած` մահից 4 տարի հետո, Դուք ՙՊատառիկներ օրագրից՚ գիրքն ամբողջացնելու նպատակով շարունակեցիք ուսումնասիրել նրա արխիվը...
- ՙՊատառիկներ օրագրից՚ գրքի շարունակության տրամաբանությունը հուշում էր, որ պետք էր շարունակել ուսումնասիրել Կարեն Սմբատյանի օրագրությունը: Այդ գործը հանձն առավ բանասեր Լիլիթ Կյուրեղյանը` ընթերցելով Կարեն Սմբատյանի օրագրի հարյուրավոր էջերը: Այդ ամենից առանձնացրել է այն, ինչ այսօր ունենք ՙՊատառիկներ օրագրից՚ գրքում: Լիլիթ Կյուրեղյանը վկայում է, որ Կարեն Սմբատյանի օրագրություններում տարբեր շերտերով հետաքրքիր ու ուշագրավ նյութեր կան, որոնք կարող են օգտակար լինել ուսումնասիրողների համար:
Ընդհանրապես, մեր համոզմամբ, Կարեն Սմբատյանի կերպարվեստը լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Այնպես է ստացվում, որ այսպես ասում-խոսում ենք, եւ գործը խոր վերլուծությունների չի հասնում:
- Պարո°ն Երիցյան, այս ցուցահանդեսը միա±կը կլինի:
- Այսպես ամբողջական եւ ներկայացուցչական` գուցե եւ` այո: Բայց չեմ բացառում թեմատիկ, ժանրային, ձեւաչափային տարբեր ցուցադրությունները: Դրանք կկազմակերպենք ժամանակի թելադրանքով: Չի բացառվում նաեւ ցուցադրությունը արտասահմանում, մանավանդ, երբ կա այդ պահանջարկը: Ժամանակին Կարեն Սմբատյանը դրսում հաճախակի ցուցադրվող նկարիչներից էր, եւ նրա շատ նկարներ գտնվում են կերպարվեստի եվրոպական եւ ամերիկյան ճանաչված թանգարաններում (օրինակ, Մյունհեն` Գերմանիա, Զիմերլի` ԱՄՆ, եւ այլն):
- Ի±նչ անենք, որ իսկապես վերադարձ լինի դեպի արվեստ:
- Որքան հնարավոր է, արվեստը պետք է մոտեցնել արվեստասերին` տարբեր հնարավորություններ օգտագործելով. ցուցահանդեսներից սկսած` մինչեւ վարպետաց դասերը: Երբ ՙՀայկական ներկապնակ՚ ծրագիրը պլեներային (բացօթյա) նկարչության է գնում մարզեր, մեր վարպետ նկարիչները հյուրընկալվում են արվեստի դպրոցներում` վարպետաց դասերով հանդես գալիս, պատանիներին եւ աղջիկներին իրենց հետ տանում բացօթյա նկարչության:
Մատաղ սերնդի համար հնարավորություն պետք է ստեղծել ծանոթանալու մեր լավագույն նկարիչների կյանքին եւ գործին, առաջին հերթին` նրանց արվեստին: Մի խոսքով, մենք կուզենայինք Կարեն Սմբատյանին ըստ արժանվույն ներկայացնել հանրությանը:
- Դուք մի առիթով նշել եք, որ ձգտում եք ամբողջացնել Կարեն Սմբատյանի ստեղծագործական ժառանգությունը: Կարելի± է ասել, որ դա թույլ կտա հասկանալ Կարեն Սմբատյանի ստեղծագործության ամբողջականությունը:
- Այո°, դա էլ թույլ կտա հասկանալ Կարեն Սմբատյան արվեստագետ-անհատականությանը, մեծ ու տաղանդավոր նկարչին` իր ստեղծագործական բազմազանության եւ ամբողջության մեջ: Մեր նպատակը պետք է լինի բոլոր հնարավոր միջոցներով ավելի ու ավելի շատ հանրության եւ արվեստասերի սեփականությունը դարձնել Կարեն Սմբատյանի ստեղծագործությունները` իրենց խորը ասելիքով եւ բազմազան գույներով:

Զրույցը վարեց ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում