ՙԵՐԵՎԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՏԽՈՒՐ Է ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ

Արխիվ 12-16


ԵՐԵՎԱՆԻ ՎԻՃԱԿԸ ՏԽՈՒՐ Է ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ԱՂՏՈՏՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ



Տարիներ շարունակ մեր հանրապետությունում, հատկապես` մայրաքաղաք Երեւանում, նվազում են կանաչ տարածքները, որի հետեւանքով օդի աղտոտումը հասնում է տագնապալի մակարդակի: Վերոնշյալ հարցերի շուրջ զրուցեցինք Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի հետ:
-Ինչպես կգնահատեք Երեւան քաղաքի բնապահպանական վիճակը:
- 2008թ. մենք պատվիրեցինք ֆունկցիոնալ կանաչապատման ծրագիր Գիտությունների ակադեմիայի Իոնոսֆերա կենտրոնին, որով մենք բավականին տխուր պատկեր ստացանք` կապված Երեւան քաղաքում ծանր մետաղներով աղտոտման հետ: Բնապահպանական վիճակը Երեւանում բավականին միջին վիճակում է գտնվում, որը հիմնականում կապված է տրանսպորտի խիտ ցանցի հետ. ավտոմեքենաների արտանետումները մայրաքաղաքում բացասական են ազդում ընդհանուր էկոֆոնի վրա: Այդ իսկ պատճառով ծրագիր մշակվեց, որի շրջանակներում աշխատում ենք, որպեսզի այդ էկոֆոնը, քիչ թե շատ, նվազեցնենք: Թե ինչքանո±վ կհաջողվի` ապագան ցույց կտա:
- Ընդհանուր քաղաքի կանաչապատման ուղղությամբ ինչ աշխատանքներ են արվում:
- Վերջին 2-3 տարվա ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում կանաչապատման ոլորտին: Ես համամիտ եմ մի շարք հասարակական կազմակերպությունների, բնակչության լայն զանգվածի հետ` այն առումով, որ խիտ կառուցապատում է տեղի ունեցել Երեւան քաղաքում, որը ներկայումս թույլ չի տալիս մեզ ծավալվել վարչական շրջանի կենտրոնական մասում կանաչապատում կատարելու համար: Բայց, այնուամենայնիվ, գոյություն ունեցողը, ինչո±ւ չէ, հարակից տրորված լանջերը, գազոնները, մենք այսօր աշխատում ենք, որպեսզի վերականգնվեն եւ կանաչապատվեն: Այդ առումով Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ  տարվա սկզբից բյուջեում տեղ գտան այն ծավալները, որոնք կապված են ներկրման հետ. դա կլինի բուսահող, կարմիր ավազ, խոտի սերմ, ծաղկասածիլներ, սրանք են այն կոմպոնենտները, որոնք պետք է բարելավեն Երեւան քաղաքի նորաստեղծ եւ արդեն գոյություն ունեցող գազոնները: Մեծ աշխատանքներ են տարվում նաեւ ոռոգման ցանցերի ստեղծման նպատակով: Տարվա վերջում Երեւան քաղաքում մենք կունենանք 15-16 կմ նոր ոռոգման ցանց: Դա բավականին մեծ ցուցանիշ է մեզ համար: Քաղաքապետարանի կարեւորագույն ծրագրերից մեկն է մայրաքաղաքի մուտքերին բարետես կանաչապատ տեսք հաղորդելը: Այս տարի ավարտին են մոտեցել Դավիթ Բեկի փողոցի միջնաշերտի եւ հարակից գազոնների շինապատման, բարեկարգման, կանաչապատման աշխատանքները: Երեւան-Աշտարակ խճուղու միջնաշերտն էլ պատրաստվում: Այս մուտքերը պետք է համահունչ լինեն քաղաքի կանաչապատման, ծաղկապատման հետ: Այս տարվա ծրագրում մոտ 1 մլն ծաղիկ ենք արտադրել, որոնք տրամադրում ենք մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններին: Ջերմոցային տնտեսությունը մեզ թույլ է տալիս որոշակի չափի ծաղկասածիլներ աճեցնել, որպեսզի համալրենք ծաղկապատմամբ քաղաքի բոլոր մասերը: Ստեղծում ենք նոր սիզամարգեր: Ի վերջո, աստիճանաբար քաղաքը պետք է բերենք այն տեսքին, որ ոչ մի չորապատ տարածք չունենանք եւ հասցնենք նվազագույն շեմին, որպեսզի Երեւան քաղաքի յուրաքանչյուր բնակիչ ունենա 14-15 քմ կանաչ զանգված: Այս ցուցանիշը ավարտին պետք է հասցնենք մինչեւ 2020թ.:
- Նորքի բարձունքում, արդեն քանի տարի է, խոստանում են ծառատունկ իրականացնել, բայց այդպես էլ դա չի իրականացվում: Ինչպե±ս կմեկնաբանեք: Թեեւ այնտեղ, ինչպես որ մայրաքաղաքի տարբեր այլ հատվածներում ամեն տարի էլ հարյուրներով ու հազարներով ծառեր են տնկվում, Երեւանը նույնիսկ արդեն պետք է ջունգլիների մեջ թաղված լիներ, այդ ծառերն այդպես էլ չեն մեծանում:
- Դա քաղաքապետարանի տարածքը չի, դա ՙՀայանտառի՚ տարածքն է: Այդ իսկ պատճառով ես ոչ մի կերպ չեմ կարող դա մեկնաբանել:
- Մաշտոցի պուրակում կրպակների հարցը կարգավորվեց: Բայց հնուց էլ էր պարզ, որ այստեղ կա լուրջ բնապահպանական խնդիր: Ինչպե±ս է այն լուծվելու եւ ե±րբ:
- Ներկայումս նախագահի որոշմամբ` Մաշտոցի պուրակում կատարվում են ապամոնտաժման աշխատանքներ, զուգահեռ` բարեկարգման շինարարական աշխատանքներ են իրականացվում: Մոտ 600 գծամետր ոռոգման ցանց է անցկացվել, որ երբեւէ չի եղել, եւ չի էլ ոռոգվել այդ հատվածը: Հենց շինարարները վերջացնեն իրենց աշխատանքները եւ դուրս գան այդ տարածքից, մենք կսկսենք կանաչապատման, ծաղկապատման աշխատանքները:
- Ամբողջ Երեւան քաղաքում կանաչ տարածքների հաշվին կառուցվում են բազմաթիվ էլիտար շենքեր, գրասենյակներ: Շատ կառույցներ այդպես էլ անավարտ են մնացել: Եվ այդ ամեին փոշին, աղբը մեծ անհանգստություն են պատճառում մարդկանց, էլ չենք խոսում առողջապահական բնույթի խնդիրների մասին: Ի±նչ է արվում այդ ուղղությամբ, որպեսզի քիչ թե շատ կարգավորվեն այդ կառուցապատումների գոնե հարակից կանաչապատման խնդիրը:
- Այս տարի Երեւանի քաղաքապետը որոշում կայացրեց, ըստ որի` յուրաքանչյուր օբյեկտ, յուրաքանչյուր շենքի տարածք, եթե տրվում է ճարտարապետահատակագծային  առաջադրանք, ապա անպայման փաստաթղթերի մեջ գրվում է` 50-60 տոկոս շինարարություն, մնացած 40 տոկոսը  հատկացնել կանաչապատման: Եվ պարտադիր այդ նախագիծը պետք է անցնի Բնապահպանության վարչության հաստատմամբ, որպեսզի ամեն մեկն իր ցանկությամբ չկանաչապատի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում