ՙՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻԻ՚ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ... ՙՍՊԱՆԻՉ՚ Է

Արխիվ 12-16


ՙՕԴՆՈԿԼԱՍՍՆԻԿԻԻ՚ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ... ՙՍՊԱՆԻՉ՚ Է



2012թ. ապրիլի 13-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է իր երրորդ մեղադրական դատավճիռը ՙօդնոկլասսնիկիի՚ տխրահռչակ քրեական գործով: Դաժան ծեծի արդյունքում գյումրեցի մի պատանու անզգուշությամբ մահ պատճառելու համար չորս  պատանիներին առաջադրվեց մեղադրանք: Հերթական դատավճիռը` 6 տարվա ազատազրկում կայացվեց Սերգեյ Մխիթարյանի նկատմամբ:
Առաջին հրապարակումը` մի քանի տեսակետներից ոչ միանշանակ քրեական այս գործի մասին ՙԻրավունքը՚ ներկայացրել էր 2010-ի մայիսին, երբ ընդհանուր իրավասության դատարանի առաջին դատավճիռը հաստատեց վերադաս դատարանը: Գրեթե 2 տարի առաջ հրապարակված հոդվածը լրագրողն ավարտել էր հետեւյալ եզրակացությամբ. ՙՑանկալի չէր լինի անգամ փորձել հասկանալ եւ ընդունել այն իրողությունը, որ առաջին ատյանի դատարանը հետեւություններ էր արել տեղ-տեղ ծիլ տված ապացույցների հիման վրա, իսկ վերադասը փորձել էր այդ ծիլերը ծառ դարձնել` ականջներից քաշելու միջոցով…՚:
Ինչ է տեղի ունենում այսօր…

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

2009 թվականի ապրիլի 15-ին 20-ամյա Սամվել Սարգսյանը ՙբարձր մակարդակով՚ հանդիպման էր գնացել իր հասակակից 18-ամյա Տիգրան Թադեւոսյանի հետ: Հանդիպման նպատակն էր պարզել, թե ինչո±ւ է Տիգրանը` ՙՓախար ես քու...՚ բովանդակությամբ գրություն ուղարկել Սամվելի սիրած աղջնակին` Լիդա Եդիգարյանին, եւ ՙբացատրել՚, որ ՙօդնոկլասսնիկի՚ կայքով նույնպես չի կարելի վիրավորել ջահել աղջիկներին: Սամվելը մենակ չէր եկել եւ, ըստ վարույթն իրականացնողի` ՙ…այլ անձանց հետ միասին հանցավոր համաձայնությամբ` իր ընկերուհուն` Լիդա Եդիգարյանին վիրավորելու առիթով սկզբում` Գյումրիի Պ. Սեւակ փողոցի 14 շենքի շքամուտքի մոտ, իսկ հետո էլ` հետապնդելով, նաեւ Պ. Սեւակ փողոցի 13/3 հասցեում գտնվող ՙԼիլիա՚ գեղեցկության սրահի դիմաց, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով հարվածել են Տիգրան Արագածի Թադեւոսյանի մարմնի տարբեր մասերին` հիմնականում գլխին` պատճառելով առողջությանը ծանր վնասվածքներ…՚: Մի քանի օր անց Տիգրանը մահացել էր Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում:
Սամվելից բացի, ՙանզգուշությամբ մահ պատճառողներն՚ էին` Վալերի Աբրահամյանը, Սերգեյ Մխիթարյանը եւ Էդգար Նազարյանը:
Սամվելը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման 2010-ի ապրիլին: Չորս ամիս անց 7 տարի ՙստացավ՚ իրավապահներին կամավոր ներկայացած Վալերին: Էդգարը առ այսօր անհասանելի է իրավապահների համար: Ինչ վերաբերում է Սերգեյ Մխիթարյանի դատավճռին, ապա այն հերթական անգամ հաստատում է այն իրողությունը, որ հայրենական արդարադատությունը հիմնված է բացառապես այն սկզբունքի վրա, որ ՙսխալ չհանի՚ Դատախազությանն ու Ոստիկանությանը…

ՈՎՔԵՐ ԷԻՆ ՄԱՀԱՑՈՒ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՐԵԼ ՏԻԳՐԱՆԻՆ

Որքան էլ զավեշտալի հնչի, սակայն փաստ է, որ նշված հարցի պատասխանը, դատավարության ոչ մի մասնակցի, սկսած` քննիչներից ու փորձագետներից, վերջացրած դատախազներով եւ դատավորներով, պարզապես չի հետաքրքրել:
Եվ այսպես. ծեծկռտուքը, ըստ մեղադրական 3 եզրակացությունների, սկսվել էր Գյումրի քաղաքի Պ. Սեւակի փողոցի 14 շենքի մոտ: Ծեծվողին հաջողվել էր ազատվել ծեծողներից եւ փորձ կատարել փախչել: Սակայն Տիգրանին փախչել չէր հաջողվել. նրան հետապնդել էին եւ բռնել 100-150 մետր ՙմրցավազքից՚ հետո` Պ. Սեւակի 13/3 շենքում գտնվող ՙԼիլիա՚ գեղեցկության սրահի մոտ:
Սամվելի եւ Վալերիի վերաբերյալ մեղադրական դատավճիռը հիմնավորված էր մասնավորապես այն ՙփաստի՚ վրա, որ դաժանորեն ծեծված Տիգրանն ի վիճակի էր եղել վազելով հաղթահարել այդ տարածությունը: Ավելին, դատարանը, վկայակոչելով դատաբժշկական փորձագետների եզրակացությունը, ՙամրապնդել՚ էր իր ներքին համոզմունքը հետեւյալ հանգամանքով.
ՙԻնչպես Գյումրու ՙՃերմակ՚ հիվանդանոցում, այնպես էլ  Երեւանի ՙՄիքայելյան՚ ինստիտուտում կատարվել է Տ. Թադեւոսյանի ստացած վնասվածքների ճիշտ ախտորոշումներ եւ բուժումներ, ախտորոշումների եւ բուժումների ընթացքում բուժ. անձնակազմերի կողմից բժշկական բնույթի բացթողումներ, սխալներ թույլ չեն տրվել: Տ. Թադեւոսյանը գլխի շրջանի քերծվածքները եւ արյունազեղումները` գլխի եւ դեմքի շրջաններում, աջից քունքային շրջանի ենթամաշկային արյունազեղումը, աջ քունքամկանի արյունահավաքը, գանգի թաղի եւ հիմի ոսկրերի կոտրվածքները, կարծրենու, ենթակարծրենային, ոստանային եվ ենթաոստանային խոշորօջախային արյունազեղումներն ու արյունահավաքները ստանալուց րոպեներ անց չի բացառվում, որ կարողանար տեղաշարժվել որոշման մեջ նկարագրված պայմաններում, այն է` անցնել նշված տարածությունը վազքով՚:
Մասնագիտական այլ, տրամագծորեն հակառակ հետեւություն էր ներկայացվել Սերգեյ Մխիթարյանի դատաքննության ժամանակ: Դատարանում հարցաքննված` դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ ԴԲԳԳԿ-ի կազմ. մեթոդ բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, փորձագետ Գագիկ Հարությունյանը դատարանում ցուցմունք էր տվել. ՙՏիգրանը կարող էր քայլել, վազել, բայց ոչ երկար: Հնարավոր է նաեւ, որ իր ամբողջ ուժերը լարելու դեպքում կարողանար նույնիսկ վազել 5-10 մետր, բայց ոչ առողջ մարդու պես, եւ նրա ուժերը շատ շուտ կնվազեին: Հարյուր մետր հաստատ չէր վազի՚:
Այս հանգամանքը անչափ կարեւոր էր քրեական գործի օրինական ու արդարացի իրականացման համար, քանի որ հանցագործության գրեթե բոլոր ականատեսները փաստել էին, որ ՙԼիլիա՚ գեղեցկության սրահի մոտ Տիգրանին ծեծել էր ոչ թե 4, այլ 2 անձ: Հետեւաբար, Պ. Սեւակի 14 շենքի մոտ Տիգրանին մարմնական ծանր վնասվածքներ չէին պատճառվել, եւ, 4-ից առնվազն 2-ին ներկայացված մեղադրանքն ակնհայտ ապօրինի էր…

ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՍԽԱԼ, ԹԵ ՉԱՐԱՄԻՏ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սամվել Սարգսյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկելով, պաշտպանը հատկապես նշել էր. ՙՀամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի` առաջին ատյանի դատարանը պարտավոր էր փորձագիտական եզրակացությունները եւ փորձագետի ցուցմունքը մեկնաբանել ի օգուտ ամբաստանյալ Ս. Սարգսյանի, քանի որ դատարան հրավիրված փորձագետը չկարողացավ հստակ պատասխանել պաշտպանական կողմի հարցերին…՚:
Իսկ ահա ինչպես էր պատասխանել պաշտպանի այդ պնդմանը Շիրակի մարզի դատախազի տեղակալ Վ. Մխիթարյանը: ՙ… Քրեական գործով ձեռք բերված, բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտված յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, գտնում եմ, որ ապացուցվել է ամբաստանյալ Սամվել Սարգսյանի եւ մյուսների կողմից կատարված հանցավոր արարքը՚:
Ո±ր ապացույցների ՙհամակցությունը՚ նկատի ուներ դատախազը:
Միգուցե նրա±նք, որոնք, ըստ վկա Լիդա Եդիգարյանի, քննիչի կողմից կորզվել էին խաբեությամբ. ՙՔննիչը առաջարկել էր ինձ անուններ տալ, որպեսզի Սամվելին ցմահ ազատազրկման չդատապարտեն: Ես էլ հիշելով, որ նշված վայրում տեսել էի Սերգեյին, Էդգարին եւ Վալերին, նրանց անուններն եմ տվել, իսկ քննիչն էլ ասել է, որ նրանք որպես վկաներ պետք է հանդես գան: Ես Սերգեյի, Էդգարի, Վալերիկի անունները տվել եմ Սամվելի պատասխանատվությունը մեղմացնելու նպատակով… Հետագայում մի քանի անգամ դիմել եմ քննիչին` ցուցմունքները փոխելու համար, սակայն նա թույլ չի տվել…՚:
Ի դեպ, եւ Լիդայի այդ ցուցմունքները, եւ փորձագետների եզրակացությունները սույն գործով իրականացված երեք դատաքննությունների ժամանակ լսել էր նույն դատախազը` Վ. Մխիթարյանը…

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 4-ՐԴ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ


Էդգար Նազարյանը արդարադատության համար առայժմ անհասանելի է: Չենք կարծում, որ Սերգեյ Մխիթարյանի դատավճռից հետո նա ցանկություն հայտնի ներկայանալ չափազանց ՙաչքաբաց՚ հայրենական Ֆեմիդային: Եվ այդ երիտասարդին հասկանալ կարելի է, քանի որ հիմնավորված կասկածներ կան, որ սպանության դեպքի հակասական հանգամանքներն եւ ապացույցները կարող են հերթական անգամ ենթարկվել փոփոխության եւ ՙհամապատասխանացվել՚ մեղադրողների ներքին համոզմունքներին…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում