ՙՙՙՕԼԱՆԴԸ ՍԱՐԿՈԶԻԻՑ ՇԱՀԵԿԱՆ Է

Արխիվ 12-16

ՕԼԱՆԴԸ ՍԱՐԿՈԶԻԻՑ ՇԱՀԵԿԱՆ Է

Մինչ մենք խորհրդարանական թեժ ընտրություններով էինք զբաղված, Ֆրանսիան ընտրեց իր նոր նախագահին` Ֆրանսուա Օլանդին: Շատերս արդեն մեր ունեցած պաստառներն ու լուսանկարները ՙՄերսի Սարկոզի՚ կարգախոսով պետք է փոխարինենք ՙԲարի գալուստ Օլանդ՚-ովª հուսալով, որ վերջինս հայանպաստ քաղաքականություն կվարի: Իսկ քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ համոզված է, որ Հայ դատը գուցե ավելի կշահի Ֆ.Օլանդի վարած քաղաքականության շնորհիվ. ՙԻնձ թվում է, որ եթե մենք Հայ դատը սահմանափակենք միայն Ցեղասպանության ճանաչումով, ապա ոչինչ չի փոխվի, գուցե նույնիսկ ավելի մեծ ուժով այդ գործը կշարունակվի: Ինչու եմ այդ կարծիքին, որովհետեւ Ֆրանսիայի նորընտիր նախագահը սոցիալիստական կուսակցությունն է ներկայացնում, որը միշտ առաջնորդն է եղել Հայ դատի հարցում: Դեռ 1987 թվականին, երբ Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այդ բանաձեւի նախաձեռնողը եղել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը: Իսկ Սարկոզին ավելի շատ օգտագործում էր դա իր ներքին քաղաքական շահերի համար, թեեւ, իհարկե, չեմ ուզում իր արածը ջուրը գցել, բայց, այնուամենայնիվ, նա փորձում  էր Հայ դատի շնորհիվ ձայներ կամ նախաձեռնությունը խլել սոցիալիստներից: Եվ, եթե հիշում եք, ապա Ֆրանսիայի դատարանին բողոքեցին հիմնականում հենց Սարկոզիի կուսակցության անդամները, այլ ոչ սոցիալիստները, որոնք այն ժամանակ ընդդիմություն էին: Հիմա, երբ, այսպես ասած, դիրքերը փոխվել է, ստացվել է այսպիսի հետաքրքիր տարբերակ. Սարկոզիի կուսակցությունը մտել է այդ հունի մեջ ինչ-որ բարոյական, մարդկային իմաստով եւ պետք է շարունակի դա, իսկ սոցիալիստները միշտ են այդ կարծիքին եղել եւ նրանք խոստացել են, որ անպայման հետամուտ կլինեն այդ հարցին: Ինձ թվում է, որ մենք ոչ թե ոչինչ չենք կորցրել, այլ նույնիսկ կարող ենք շահել դրանից՚: Իսկ այն լուրերը, որ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի հետ բավական ջերմ հարաբերությունների մեջ է, միանշանակ հերքում է քաղաքագետը. ՙԿարծում եմ, դա ասեկոսեներ են, որոնք իրականության հետ կապ չունեն: Իմ ունեցած տվյալներով, Ֆրանսուա Օլանդի եւ Թուրքիայի միջեւ բախումներ կամ փոխհարաբերություններ չեն եղել: Պետք է ասեմ, որ նա մինչ այսօր որեւէ լուրջ պաշտոն չի զբաղեցրել Ֆրանսիայում, նույնիսկ նախարար չի եղել: Փաստորեն, ինչ-որ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ մինչ այսօր իրեն չէր հաջողվի՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում