ՙՙՙԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԷԼ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՆ՚
Արխիվ 12-16![]()
ԵՐԿՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԷԼ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԵՆ՚
Ետընտրական կրքերը կարծես հանդարտվում են, եւ տարբեր քաղաքական գործիչներ փորձում են տալ իրենց մեկնաբանությունները ընտրությունների հետ կապված: Այս կապակցությամբ զրուցեցինք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ընտրարշավում բավականին կարեւոր դեր ունեցած ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:- Ինչպե±ս եք գնահատում ընտրությունների որակը:
- Բարձր եմ գնահատում ընտրությունները:
- Իսկ ինչպե±ս եք վերաբերվում այն դժգոհություններին կամ ընտրախախտումներին, որոնք ներկայացվել են համապատասխան մարմիններին:
- Ես կարծում եմ, որ այս կամ այն միջադեպը չի կարող ինքնին ազդել ընտրությունների արդյունքների վրա, եւ եթե կային նման միջադեպեր, ապա խնդիրը պետք է դնել այլ հարթության վրա: Կան բազմաթիվ կանխող մեխանիզմներ, բազմաթիվ հայտարարությունները չէին հաստատվում եւ որեւէ մեկը փաստարկ չէր ներկայացնում, այլ ընդամենը կարծիք էր արտահայտում, ապա իմ կարծիքով միայն դրանով պայմանավորված այս ընտրությունների իմ գնահատականը օբյեկտիվ է:
- Դուք նշել եք, որ կոալիցիա կազմելու հավանականությունը հավասար է 50/50-ի: Ինչի±ց ելնելով եք ենթադրում, որ հավասար են հնարավորությունները կոալիցիա կազմելու կամ չկազմելու առնչությամբ:
- Որովհետեւ կան կողմ եւ դեմ փաստարկներ եւ պետք է ավելի հստակ գնահատենք, թե որն ավելի կգերակշռի:
- Ի±նչ եք կարծում, ո±ր քաղաքական ուժի հետ է հնարավոր կոալիցիա կազմել եւ որի հետ է բացառված այն կազմել:
- Դուք նկատի ունեք տեսակա±ն, թե± գործնական առումով:
- Ե°վ մեկը, ե°ւ մյուսը:
- Դե տեսական առումով չկա այնպիսի բան, որ հնարավոր չլինի ինչ որ մեկի հետ կոալիցիա կազմել: Ինչ վերաբերվում է գործնականին, ապա ես ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց:
- Իսկ պարոն Հարությունյանն իր ապագան տեսնում է խորհրդարանո±ւմ, թե± գործադիր մարմնում:
- Երկու աշխատանքներն էլ ինձ համար շատ հետաքրքիր են:
- Ինչի± մասին է վկայում այն, որ ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում կոալիցիոն գործընկերները, չեն շնորհավորել Հանրապետական կուսակցությանը հաղթանակ տանելու կապակցությամբ:
- Դա արդեն քաղաքական մշակույթ է, որը դեռ ձեւավորման փուլում է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

