ՙԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՚ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, Է, ԹԵ ՈՉ
Արխիվ 12-16![]()
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարել է, թե նախկին ՙԺառանգություն՚ կուսակցության քարոզչական շրջանում պահելաձեւը եւ նրանց ամենակարկառուն ներկայացուցիչների խորհրդարան չանցնելը ցույց են տալիս, որ այնուամենայնիվ, ՙԺառանգություն՚ կուսակցությունն այլեւս ընդդիմադիր կուսակցություն չէ: Բայց ՙԺառանգություն՚-ը դեռ ՙչեմ ու չում՚ է անում ու չի կիսում Ս.Գրիգորյանի տեսակետը, այս մասին ՙԺառանգություն՚ կուսակցության մամլո խոսնակ ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՙԻրավունքի՚ հետ զրույցում ասաց. ՙՈչ, իհարկե, դա անհեթեթ բան է: Բայց ես պետք է նայեմ ինքն ինչ է ասել, նոր արձագանքեմ՚: Իսկ թե արդյոք ՙԺառանգություն՚-ը փորձ կկատարի կոալիցիա կազմել որեւէ կուսակցության հետ, վերջինս ավելացրեց. ՙՆման հարց չի քննարկվել՚: Այստեղից առաջանում է հաջորդ հարցը` փաստորեն, դե±ռ չի քննարկվել, իսկ Հ.Խուրշուդյանը նույնն է կրկնում. ՙՉգիտեմ դեռ թե ինչ է, ուղղակի ասում եմ, որ նման հարց ընդհանրապես չի քննարկվել՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ± ՔՎԵՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՀԵՏ
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեւի թե ոգեւորված մայիսյան եռատոնով հայտարարել է, որ ՀՅԴ առաջիկա ուղեգիծը հաստատակամ մնում է նույնը` իրականացնել ամբողջական իշխանափոխություն: Իսկ թե ինչպե±ս է պատրաստվում այդ իշխանափոխությունն իրականացնել ՀՅԴ-ն, երբ 2007թ. ԱԺ ընտրությունների համեմատությամբ իրենց քվեների թիվը պակասել է մոտ երեք անգամ, նույնիսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ չցանկացավ պատասխանել. ՙՉեմ ուզում Ձեր հարցին պատասխանել, ինչի±ց որոշեցիք որ ես կպատասխանեմ՚: Ամեն դեպքում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ՍՊԱՐՏԱԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ գտնում է, որ իշխանափոխություն իրականացնելը քվեների թվով չի որոշվում. ՙԻ±նչ եք կարծում, եթե, ասենք, քվեները հարյուր անգամ ավելի շատ լինեին, հնարավո±ր կլիներ: Հետո ինչ, ես կարծում եմ, որ հնարավոր է իշխանափոխություն կատարել՚:
Իսկ մենք ակամայից հիշեցինք Մուրացանին եւ նրա ստեղծագործության թեւավոր խոսք դարձած տողերը` ՙՄի ծաղկով գարուն չի գա՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ՄԻ ՄԱՆԴԱՏ ԱՎԵԼ,
ՄԻ ՄԱՆԴԱՏ ՊԱԿԱՍ...
ԱԺ ընտրություններից հետո ոմանք շարունակում են կոկորդ պատռել, թե անարդար էր, իսկ մյուսներն արդեն լուրջ աշխատանքի են անցել, բայց արի ու տես, որ թիվ 12 ընտրատարածքում կարծես դեռ ընտրապայքարը շարունակվում է: ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է պահանջում, իսկ թե արդյոք հույսեր ունի, թե դրա արդյունքում չեղյալ կհայտարարվի թիվ 12 ընտրատարածքում ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի հաղթանակը, պարզեցինք ՕԵԿ մամլո խոսնակ ՀԱՐՈՒԹ ԱՄԻՐՅԱՆԻՑ. ՙՆպատակը ըստ երեւույթին դա է: Ճիշտն ասած, թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանն ինք է օրենքով սահմանված կարգով դիմել, որովհետեւ իր եւ Լյովա Խաչատրյանի միջեւ ձայների տարբերությունը բավականին փոքր է՚:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

