ՙԿյանքի խոսք՚ աղանդը երեկ դատարանում` որպես ՙապացույց՚ ներկայացրեց, այսպես կոչված, տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը մեր թերթի հրապարակումների վերաբերյալ:
Փաստորեն, գրանտակերական սույն լրագրողամերձ կառույցը տվյալ դեպքում հանդես եկավ դատական գործընթացում գտնվող լրատվամիջոցի դեմ եւ պաշտպանեց աղանդավորների շահերը: Ամբողջ աշխարհում տեղեկատվական վեճերի խորհուրդները ստեղծվում են լրատվամիջոցների նախաձեռնությամբ, որպեսզի հրապարակումների հետ կապված վեճերը առանց դատարան դիմելու քննարկվեն այդ խորհուրդներում եւ կողմերի միջեւ փոխհամաձայնություն փնտրվի: Դա դիտարկվում է որպես լրատվամիջոցները դատական հայցերից զերծ պահելու ու, հետեւաբար, խոսքի ազատությունը լրացուցիչ պաշտպանելու միջոց: Տվյալ դեպքում, սույն խորհուրդ կոչեցյալը` իր գրանտածիծներով հանդերձ, փաստացի պայքարում է խոսքի ազատության դեմ` անսքող ձեւով աջակցելով մեր թերթի դեմ ներկայացված դատական հայցին: Ժամանակին, երբ դեռ Երեւանի մամուլի ակումբի սեմինարներում նոր էին ստեղծվում այդպիսի կառույցները, գրվում ինչ-որ ՙվարքականոններ՚, արդեն իսկ կասկածելի էր, որ այդտեղ ամրագրում էին ԶԼՄ-ների հանդուրժողական վերաբերմունքը համասեռամոլների եւ աղանդների նկատմամբ: Դե, իսկ հիմա, փաստորեն, դիմակները պատռվեցին եւ պարզ դարձավ, որ ավելի շուտ այդ կառույցները արեւմտյան փողերով ստեղծվում էին հենց համասեռամոլներին ու աղանդավորներին լրատվամիջոցներից ու լրագրողներից պաշտպանելու համար: Ինչեւէ, երեւի թե իմաստ ունի լրատվական դաշտի առողջ ներկայացուցիչներով ստեղծել մեկ այլ խորհուրդ, որը պետք է զբաղվի խոսքի ազատության պաշտպանությամբ տարատեսակ գրանտածիծների, աղանդավորների եւ համասեռամոլների ոտնձգություններից: Այսպես կոչված, ՙփորձագիտական եզրակացությունը՚ ստորագրած լրագրության հետ կապ չունեցող անձանց ստորագրությունները հասկանալի են` պիտի կատարեն գրանտատուների կամքը: Սակայն լրիվ անհասկանալի է, թե այդտեղ ինչ գործ ունի թեեւ տարբեր սկանդալների մեջ ընկած, բայց, այնուամենայնիվ, կոնկրետ լրատվամիջոցի ղեկավար Արամ Աբրահամյանի ստորագրությունը: Էլ ով դարձավ Արամ Աբրահամյանը, որ մի բան էլ մեր հրապարակումների վերաբերյալ եզրակացություններ ստորագրի, դատողություններ անի, եւ, ընդհանրապես, ինչ լրագրողական էթիկայի մասին կարող է խոսք լինել, երբ մեկ լրատվամիջոցի ղեկավարը իրեն թույլ է տալիս այլ լրատվամիջոցների նյութերի մասին ՙեզրակացություններ՚ գրել ու մի բան էլ ուղարկել դատարան: Դե ինչ, տղաներ (չգիտեմ` այդ բառը դուք վիրավորական համարում եք, թե ոչ), պատռվեցի±ն ձեր դիմակները, պարզ դարձա±վ, որ դուք ոչ թե խոսքի ազատության, այլ քայքայիչ աղանդների պաշտպան եք: