ՊՈՒՏԻՆԸ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԷԼ ԱԿՏԻՎ ՍԿՍԵՑ

Արխիվ 12-16

ՊՈՒՏԻՆԸ ՍՊԱՍՎԱԾԻՑ ԷԼ ԱԿՏԻՎ ՍԿՍԵՑ

Դեռ հազիվ էր ՌԴ նոր նախագահ Վլադիմիր Պուտինը ստանձնել իր լիազորությունները, որ ստորագրեց մեկ հրամանագիր, որով ընդգծում է ՌԴ արտաքին քաղաքականության նախապատվությունները: ՙՌԴ արտաքին քաղաքականության կուրսն ապահովող միջոցառումներ մասին՚ հրամանագրով, փաստորեն, ներկայացվում են այն հիմնական ուղղությունները, որտեղ Ռուսաստանը պատրաստվում է հնարավորինս ակտիվ գործունեություն ծավալել: ԵՎ, մասնավորապես, այդ նախապատվությունների թվում են նաեւ հետխորհրդային երկրները:

ԽՍՀՄ-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆ Է


Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ այդ նախապատվությունները շարադրված են առավել կարեւորից ավելի նվազ կարեւորության հաջորդականությամբ, ապա նման մի իրավիճակ կստացվի: Նախ` Վ. Պուտինը ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական շեշտը դնում է իր երկրի տնտեսական զարգացումներին եւ համաշխարհային շուկաներում ամրապնդման միջոցառումներին, ապա` միջազգային այնպիսի կառույցներում աշխատանքին, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՙՄեծ քսանյակը՚, ՙՄեծ ութնյակը՚ եւ ՙՇանհայյան տնտեսական համագործակցությունը՚: Եվ դրանից անմիջապես հետո խոսքը ԱՊՀ պետությունների հետ համագործակցության մասին է, որից հետո է միայն գալիս Եվրամիության, ԱՄՆ-ի, խաղաղօվկիանոսյան եւ Ատլանտիկայի տարածաշրջանների հետ համագործակցությունը: Իսկ դա խոսում է այն մասին, որ համաշխարհային գլոբալ խնդիրներից հետո Վ. Պուտինի նախագահության այս հերթական ժամանակահատվածում ՌԴ արտաքին քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է լինելու հենց ԱՊՀ երկրներին:
Ի±նչ է դա ենթադրում: Փաստաթղթային շարադրվածքն այս տեսքն ունի. ՙՈրպես Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության առանցքային ուղղություն դիտարկել բազմակողմ համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը ԱՊՀ տարածաշրջանում՚:Ընդ որում, այդ փաստաթղթում ներկայացված համագործակցության գագաթնակետը համարվում է ՙմինչեւ 1915թ.-ի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական միության ստեղծումը՚, ի դեպ. ՙԵլնելով այլ երկրների, առաջին հերթին` Եվրասիական տնտեսական համագործակցության եւ ԱՊՀ երկրների համար այդ գործընթացների բաց լինելու տեսանկյունից՚: Եվ, անմիջապես էլ խոսվում է նաեւ նույն կերպ ՀԱՊԿ-ը զարգացնելու մասին:
Մի խոսքով, տպավորությունը հետեւյալն է. Վ. Պուտինը բացահայտորեն հայտարարում է` թեեւ Եվրասիական միության տեսքով եւ առաջարկվող կառուցվածքով, բայց, այնուամենայնիվ, իր էությամբ, ԽՍՀՄ վերականգնելու մասին եւ դա համարում է ՌԴ արտաքին քաղաքականության առանցքը: Այս իրավիճակում ԱՊՀ երկրներից ով իրեն ինչպես կդրսեւորի, դա ժամանակը ցույց կտա: Սակայն երբ սուր ծայրով հենց այս նպատակին է ուղղվում ՌԴ արտաքին քաղաքականությունը, դա նաեւ նշանակում է, որ Վ. Պուտինը պատրաստվում է մի կողմից ներազդեցության տարբեր միջոցներ կիրառել, մյուս կողմից էլ ԱՊՀ երկրներին կանգնեցնում է կամ-կամի դիմաց. կա°մ այս միության մեջ ես եւ մենք քո հետ աշխատում ենք, որպես եղբայրական պետության, կա°մ` մեզ համար նույնն ես, ինչ ցանկացած այլ երկիր, դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՍՀՄ-Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
ԾՐԱԳՐԵՐԻ ՖՈՆԻՆ


ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների նման համատեքստում Վ. Պուտինի այս հրամանագրում անդրադարձ կա նաեւ ինչպես մերձդնեստրյան, այնպես էլ` ղարաբաղյան հակամարտությանը: Ընդ որում, Ղարաբաղի հետ կապված դիրքորոշումը հետեւյալն է. ՙՀետեւողական աշխատանք գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ` համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ` հիմք ունենալով այն սկզբունքները, որոնք առկա են ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից 2009-2011թթ.-ին արված հայտարարություններում՚:
Թե այդ հայտարարություններում ինչ սկզբունքներ կան, եւ թե դրանից ինչ արդյունքներ են եղել, մինչ օրս տեսել ենք, եւ, նկատենք, որ այդ ամենի արդյունքում պահպանվել է ԼՂՀ-ի ստատուս-քվոն: Եվ, երեւում է, որ Վ. Պուտինի այս քաղաքականության տակ էլ պետք է ենթադրել նույնը` ստատուս-քվոյի պահպանումը: Համենայնդեպս այս օրերին, նույնիսկ Ադրբեջանից է նման կարծիքներ հնչում: Մասնավորապես քաղաքագետ, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովի կարծիքով. ՙՌուսաստանի եւ Ֆրանսիայի իշխանական թիմերում փոփոխությունները լուրջ փոփոխությունների չեն հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հարցում՚:
Ավելին, Ռուսաստանի հարցում Յունուսովը նման մեկ հետաքրքիր խնդիր էլ է տեսնում. ՙՊուտինն ու Իլհամ Ալիեւը իրար այնքան էլ չեն համակրում, ինչն իր արտացոլումն է գտել Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերում... Այդ ոչ այնքան լավ անձնական հարաբերությունները անդրադառնալու են ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վրա... Միգուցե Պուտինը նույնպիսի ակտիվություն չի ցուցաբերի, ինչպես Մեդվեդեւը: Նա նախկինում էլ այնքան մեծ հետաքրքրություն չուներ, ուստի չի ցուցաբերի նաեւ այժմ՚:
Սակայն Պուտինի եւ Ալիեւի այդ վատ հարաբերությունների մասին այս կարծիքն արդեն միայն Ղարաբաղին չէ, որ վերաբերում է: Խոսքն ավելի շատ առհասարակ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին է, որոնք առանց այդ էլ վերջին ժամանակներս գնալով ավելի են բարդանում: Թեկուզեւ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հայտնի պատմությունը ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն փորձում է իրեն հնարավորինս Մոսկվայից հեռու պահել, թերեւս գիտակցելով, որ առկա իրավիճակում չունի որեւէ ակնկալիք, որ կկարողանա Կրեմլի օգնությամբ կրկին տեր դառնալ Ղարաբաղին: Բացի այդ, փաստ է, որ այն նույն պահին, երբ ՌԴ-ն առաջ քաշեց հետխորհրդային տարածքների այս ինտեգրացիոն ծրագրերը, Ալիեւը մի տեսակ ցուցադրաբար անդամակցեց ՙՉմիավորվածների կազմակերպությանը՚, որի անդամները, ինչպես հայտնի է, ոչ մի միջպետական ինտեգրացիոն ծրագրի չեն մասնակցում: Եվ ահա, երբ ներկայումս Եվրասիական միության նախագիծը դառնում է ՌԴ արտաքին քաղաքականության նախապատվելի ուղղությունը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մի տեսակ ՙպատահաբար՚ կրկին հիշում է, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ՙանկախության ձեռքբերման առաջին իսկ օրվանից սկսած առկա են եղբայրական հարաբերություններ՚, որ իրենք ՙշատ հարցերում ամուր դաշնակիցներ եւ ռազմավարական գործընկերներ՚ եւ ընդգծել է համատեղ այն էներգետիկ ծրագրերը, որոնք նախատեսում են Ռուսաստանի շրջանցում:
Իհարկե` Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոյի պահպանմանը միտված այս իրավիճակում միգուցեեւ Ադրբեջանին այլ բան չի էլ մնում, քան աշխարհի տարբեր ծայրերում հին ու նոր բարեկամներ փնտրելը: Բնականաբար կա մյուս տարբերակը եւս` կայծակնային պատերազմի միջոցով փորձել իրավիճակն իր օգտին շուռ տալ: Լավ առիթ կարող էր դառնալ Իրանի շուրջ իրավիճակի զարգացումը պատերազմական ուղղությամբ: Սակայն այստեղ, կարծես թե, լարվածությունն այդպես էլ պայթյունի չի վերածվում: Ռուսաստանն էլ, սպասվում է, որ արդեն էլ ավելի կկոշտացնի այս տարածաշրջանում իր ակտիվությունը, ինչը եւս Իրանում պատերազմը կանխելու եւս մեկ լուրջ հանգամանք կդառնա: Իսկ վերցնել ու սեփական նախաձեռնությամբ հարձակվել` Ադրբեջանը կարծես թե չի էլ մտածում: Ամեն դեպքում մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի ունեցած բավականին տպավորիչ զորահանդեսն էլ իր հերթին ցույց տվեց, որ պատերազմի դպքում արագ հաջողության հույս անգամ Ալիեւը իչ կարող ունենալ, իսկ երկարատեւ մարտական գործողություններ վարել նրան հաստատ ոչ մեկը թույլ չի տա, էլ չասած, որ թույլ էլ տան, հաղթանակի երաշխիքներ չկան:
Մյուս կողմից էլ նույն մայիսի 9-ի հետ կապված նկատենք, որ Ստեփանակերտը Մոսկվայից հետո այն հատուկենտ մայրաքաղաքներից էր, որ նման միջոցառում ունեցավ: Ճիշտ է, պաշտոնապես այն նվիրված էր Ղարաբաղյան բանակի 20-ամյակին: Բայցեւ այս տիպի զորահանդեսները հիշեցնում են խորհրդային ժամանակները, այսինքն` ավելի շատ ասոցացվում են հայ-ռուսական լավ հարաբերությունների գաղափարի հետ: Դա էլ արդեն իր հերթին է Վ. Պուտինի հռչակած այս նոր արտաքին քաղաքականության ֆոնին բավականին հեռուն տանող մտքերի տեղ տալիս:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում