Վերջապես ընտրությունների վերաբերյալ դայլայլեց եւ հայտնի ՙփարաքարափակիչ՚ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Զարմանալիորեն խելացի տղա է, նրան` ընտրակեղծիք կամ այլ հանցագործություն հայտնաբերելու համար ո°չ հետաքննություն է պետք, ո°չ էլ անգամ որեւէ տեղամաս ոտք դնելը. չէ որ գոյություն ունի, այսպես ասած, ՙվերլուծություն՚, որի արդյունքում կարելի է եզրակացնել.
ՙԲայց հանկարծ նման իրավիճակում ապրող ժողովուրդը, ըստ պաշտոնական տվյալների, 80 տոկոս ձայն է տալիս իշխող կոալիցիային` ընդունելով երկրում տիրող քաղաքական կուրսը: Սա խոսում է ազգային խայտառակության մասին. կա°մ մեր ազգը հիմար ու մազոխիստ է, կա°մ ընտրությունները բացարձակ կեղծվել են՚: Զարմանալի է, ախր, քաղաքական դաշտում բացարձակ զրո դառնալուց հետո ինչքան պետք է այդ մարդը մազոխիստ լինի, որ հանդես գա կարծիքներով, որոնք ոչ ոքի հետաքրքիր չեն... Թե± նա որոշել է հերթական անգամ ՙբացարձակ կեղծել՚ իր ՙդռան փալասի տակ գտած՚ հերթական թուղթը: Զարմանալի բաներ է ասել եւ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ: Մեկնաբանելով ԲՀԿ-ի ստացած քվեները` նա հայտարարեց. ՙԱյս հիանալի արդյունքից հետո հետընտրական գործընթացներն արդեն բարոյական հարց են՚: Հիմա ի±նչ, եթե ԲՀԿ-ն հանկարծ որոշի ՙհետընտրական գործընթացներ՚, այսինքն` փողոցային ցնցումներ չիրականացնել, ըստ Օսկանյանի, կստացվի, որ բարոյականությունից հեռո±ւ է: Հետաքրքիր է, իսկ ի±նչ կարծիքի են ԲՀԿ-ի ավանդական ներկայացուցիչները Օսկանյանի այդ բառախաղերի մասին, որոնք արդեն շոշափում են կուսակցության հեղինակության հարցը: Առավել քան զարմանալի բան է տեղի ունեցել Դավթաշենի ընտրատեղամասերից մեկում: Մի ԸՆՏՐՈՂ քվեաթերթիկի հետ ծրարի մեջ դրել է 10 հազար դրամանոց եւ մակագրել. ՙԲգներիդ կանգնի՚: Անշուշտ, թեեւ զարմանալի, բայց հաստատ արդյունավետ միջոց է պայքարելու ընտրակաշառքի` որպես երեւույթի դեմ, դա, անկասկած, շատ ավելի խելքը գլխին ձեւ է, քան ԼՏՊ-ի առաջարկածը: Հիշեցնենք, որ ՀԱԿ առաջնորդը առաջարկում էր բոլորին ձեւանալ, թե թունդ իշխանամետ են, վերցնել բոլոր ընտրակաշառքները, իսկ հետո քվեարկել ՀԱԿ-ի օգտին, այսինքն` վարվել նենգամիտ, ճարպիկ ստրուկի պես: Դե ինչ, ողջունենք անհայտ դավթաշենցուն, որը լիովին այլ կերպ վարվեց, ճիշտ այնպես, ինչպես վայել է նորմալ մարդուն: Ի դեպ, անվավեր քվեաթերթիկների հետ կապված այլ հետաքրքիր պատմություններ կան: Այսպես, 7-րդ ընտրատարածքում հայտնաբերված քվեաթերթիկի հետեւի մասում գրված էր մի ամբողջ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ, որ մեր միակ փրկությունը Ռուսաստանի հետ ֆեդերատիվ պետություն ստեղծելն է... Չէ, ինչքան քաղաքացի ունենք, երեւի այդքան քաղաքագետ ունենք: Իսկ մենք միամիտներս կարծում էինք, որ աշխարհում եղած հայերի քանակով միայն գեներալներ ունենք, բայց պարզվում է, որ նրանցից յուրաքանչյուրը միաժամանակ ե°ւ քաղաքագետ է, ե°ւ պատգամավոր, ե°ւ նախագահ... Եվ մեզ անզարմանք չթողեց նաեւ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ. ՙՄենք համաձայն ենք` ովքեր օրենքը խախտում են, թող պատժվեն` լինի Կոնգրեսից, ՀՅԴ-ից, թե ԲՀԿ-ից, բայց լրագրողներն էլ պետք է հետեւեն, որ բոլորը պատժվեն՚: Դե ինչ, զարմանալի ձեւով կյանքումս առաջին անգամ հետեւում եմ ԼՏՊ-ի խորհրդին եւ հարցադրում` իսկ ինչո±ւ մինչեւ հիմա չի պատժվել Լեւոն Զուրաբյանը, ով հենց քվեարկության օրը ՙԿենտրոնի՚ հեռուստաեթերում հակաքարոզչություն է իրականացրել ՀՀԿ-ի դեմ: Անպայման հետեւելու եմ այդ հարցի ընթացքին: