ԲԱՄԲԱՍԱՆՔ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ
Մայիսի 5-ից համացանցում կիբերհարձակումների թիրախ են դարձել այն ՙփոքր՚ լրատվական կայքերը եւ սոցիալական ցանցերում ստեղծված խմբերը, ուր արժանահավատության տեսակետից քննարկվում է այն վարկածը, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում
ՀՀԿ հանրահավաք-համերգին տասնյակ հազարավոր փուչիկները դյուրավառ ջրածնով լցնելը եւ դրան հաջորդած հսկայական հրդեհը ոչ թե հանցավոր անփութության, այլ կանխամտածված հանցավոր դիտավորության (դիվերսիայի) արդյունք է: Որոշ կայքերից համակարգչայինները անգամ ջնջել են այդ տեղեկատվությունը, ինչը ի հայտ է եկել կայքերի աշխատանքը վերականգնելուց հետո: Թե ինչով են պայմանավորված այդպիսի նյարդային շարժումները` դեռ պարզելու ենթակա է, սակայն հիշեցնենք, որ նախընտրական շրջանում հակապետական քարոզչությանը նպաստելուց հրաժարված ինտերնետային ռեսուրսների նկատմամբ կիբերհանցագործությունների զանգվածային կիրառումը ենթադրաբար համակարգվում եւ ղեկավարվում էր ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի ոչ պաշտոնական հովանու ներքո գտնվող կենտրոնից: