ՙՙՙՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ
Արխիվ 12-16![]()
ՙԻրավունքի՚ երեքշաբթի օրվա այս խորագրի ներքո գրել էինք, որ Թուրքիայի Յալովա քաղաքում հայտնի երաժիշտ, երգահան Հովհաննես Թունջբոյաջյանի (Օնո Թունչ) հիշատակին նվիրված հուշարձանն ամբողջովին քանդվել է քաղաքապետարանի կողմից: Հուշարձանը ժամանակի ընթացքում բազմաթիվ հարձակումների է ենթարկվել: 15 օր առաջ էլ անհայտ անձինք պոկել էին հուշարձանի վրայի տառերը:
Մենք մեր վրդովմունքն էինք արտահայտել վերոնշյալի վերաբերյալ եւ եզրակացրել, որ թուրքի համար որեւէ սրբություն գոյություն չունի, եւ նրա նպատակը ամեն կերպ հայկականը վերացնելը կամ սեփականացնելն է: Սակայն նաեւ մտահոգություն էինք հայտնել այն փաստի առթիվ, որ հենց ՀՀ-ում գտնվող հուշարձաններն են վնասվում, այլանդակվում, ոչնչացվում տեղական ՙթուրքի՚ ձեռքով:
Մեր այդ գրածի, ինչպես ասում են, թանաքը դեռ չէր չորացել, երբ տեղեկացանք հերթական նման վանդալիզմի մասին:
ՙԱռավոտը՚ օրերս ստացել է ահազանգ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Վահագն Մարգարյանից. Երեւան-Սեւան մայրուղու Չարենցավանի հատվածում 1974թ. տեղադրված` քանդակագործ Դավիթ Բեջանյանի ավելի քան 20 մ բարձրության ՙՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԺԱՊԱՎԵՆ՚ պղնձաձույլ արձանը վերջին շրջանում մաս-մաս թալանվում է:
Թե° ՙԱռավոտ՚ թերթը, թե° մենք հույս ունենք քանդակի ճակատագրի հետ կապված պարզաբանումներ ստանալ Կոտայքի մարզպետարանից: Կփորձենք ներկայացնել նաեւ քանդակագործի հարազատների կարծիքը:
ԿԱՐԵԼԻ Է ՇԱՏ ԱՎԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾԱԽՍԵԼ
Իսկ ահա արձակագիր, դրամատուրգ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ հետաքրքիր մտքեր է արտահայտել ՙՀրապարակ՚-ում:
Անդրադառնալով մշակույթի նկատմամբ պետության վերաբերմունքին` նա մասնավորապես ասում է. ՙԹվում է, թե պետությունը գիտակցում է, որ առանց մշակույթի ազգը ազգ չի, համենայնդեպս, վերջին տարիներին միշտ կրկնում են այդ արտահայտությունը: Բայց այլ խնդիր է ասել, այլ խնդիր է լուրջ ռազմավարական ծրագիր ունենալ, որը չկա: ... Ես չեմ ասում, թե ավելի շատ փողեր ծախսեն, քան հնարավոր է, բայց նույն փողերը կարելի է շատ ավելի նպատակային օգտագործել՚:
Վերջերս տեղի ունեցավ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների բացման արարողությունը, եւ լրագրողը հետաքրքրվել է, թե գոնե այդ օրը գրողն արժեւորվե±ց, երեւա±ց: ՙՊարզվեց, որ այդ տոնն էլ մեզ համար չէ: Մենք այնտեղ էինք եւ, եթե նախարարների հետեւից չգնայինք, մեզ, հնարավոր է, ներս էլ չթողնեին, դուռը կփակեին, որովհետեւ մուտքը շղթայել էին: Այդ տոնը նույնպես դրսին ցույց տալու համար էր... Իսկ իրենց կողքին կանգնած գրողին ո°չ ճանաչեցին, ո°չ նկատեցին... Եվ ես ինձ լիովին ավելորդ էի զգում... Միակ օրը, որ գրատպության, գրքի, գրողի օրն էր, էլի մենք ավելորդ էինք այդտեղ, թեեւ դարակների վրա դրված էին նաեւ մեր գրքերը, գրքեր, որ նրանք երբեւէ չեն կարդալու: Նույն տխուր երեւույթի շարունակությունն էր, այսինքն` հնարավորինս շատ միջոցառումի վերածել մշակույթի մասին մտահոգությունները, մակերեսային ցույց տան ու անցնեն` համարելով, թե գործ արեցին՚:
Գ. Խանջյանին մտահոգում է նաեւ այն հանգամանքը, որ, օրինակ, մշակույթի նախարարության կայքում ժամանակակից գրականության բաժինը դատարկ է... Ինչ վերաբերում է գրքի վաճառքին, ապա ՙհասկանալի է, որ գրախանութները զգալի շահույթ չեն բերում, եւ մասնավորը նախանձախնդիր չէ գրախանութ բացելու՚: Եվ նա առաջարկում է գոնե մի գրքի տուն բացել պետական միջոցներով. ՙՄի մեծ տարածք, որտեղ գիրքը ներկայացված կլինի, որտեղ սրճարան կլինի եւ հանդիպումներ, քննարկումներ, զրույցներ կլինեն գրականության, մշակույթի շուրջ՚:
Հույս ունենանք, որ Գ. Խանջյանի ասածները կհասնեն նրանց, ովքեր կարող են իրականացնել ոչ այնքան ծախսատար այս նախագծերը: Իսկ որ գրքին ոչինչ չի կարող փոխարինել, անհերքելի ճշմարտություն է:
Կույտը մշակեց ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ

