ՙՙԱՂՈԹՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅԴ ՏԵՍԱԿԻ ԴԵՊՔԵՐ ՉԼԻՆԵՆ՚

Արխիվ 12-16

ՙՙԱՂՈԹՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅԴ ՏԵՍԱԿԻ ԴԵՊՔԵՐ ՉԼԻՆԵՆ՚

Երեկվա ՙԻրավունք՚ թերթի համարում ներկայացրել էինք մշակույթի բնագավառի ներկայացուցիչների կարծիքները կայացած ընտրությունների եւ նոր խորհրդարանից իրենց ակնկալիքների մասին: Այսօր շարունակում ենք արծարծել այդ թեման:
Հեռուստամեկնաբան ԳԵՎՈՐԳ ԱԼԹՈՒՆՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում այսպես էր անդրադարձել ընտրությունների թեմային. ՙՎարդան Օսկանյանն ասում ա, որ թանաքի օքսիդանալը վկայում ա ընտրությունները կեղծելու մասին: Մեկը չկա, հարցնի` եղբա°յր, ենթադրենք, թե առաջին անգամ քվեարկելուց հետո էդ թանաքը օքսիդացավ, բայց մատյանում քվեարկողի դիմաց ստորագրվե±լ ա արդեն, չէ±, վստահված անձինք էլ ֆիքսե±լ են, չէ± դա: Ենթադրենք` Պողոսյան Պողոսն եկավ, ստորագրեց իր անվան դիմաց, քվեարկեց, օքսիդացվեց ու գնաց: Օքեյ: Բայց երկրորդ անգամ, եթե ուզենա քվեարկի, ստիպված պիտի լինի նորից մտնել տեղամաս, նորից անցնել հանձնաժողովի մոտով, վստահված անձանց կողքով, ստորագրել մատյանում, որտեղ արդեն ստորագրած ա իր անվան դիմաց, քանի որ մի անգամ արդեն քվեարկել ա... Բա ձեր վստահված անձինք մեխի գլուխնե±ր են... Ո±նց կարելի է թանաքի ապուշ պատմության վրա նման հայտարարություններ անել՚: Ապա օգտատերը  գրում է. ՙԼիքը մարդկանց էս երկու օրվա նվնվոցը. ՙԷհ, ինչ ապուշ կյանք ա... ՙParliament՚ սկսեցի ծխել, մեկ ա պառլամենտ չընկա, ՙPresident՚ կարագ եմ մենակ ուտում, բայց էլի ձեւ չկա... Աչքիս ինձ մենակ ՙKozel՚ պիվեն կփրկի՚՚:
Իսկ ամերիկաբնակ մեր հայրենակիցների մոտ ընտրությունների տպավորությունն այսպիսին էր: Հաղորդավար, պրոդյուսեր ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆՆ  իր ֆեյսբուքյան էջում այսպես էր կիսվել էջի օգտատերերի հետ. ՙՕֆ, Օֆ... Կարդում եմ օնլայն հաղորդագրությունները, ու տպավորություն ա, որ թեժ պատերազմական ՙսվոդկաներ՚ են գրում բոլորը... Մեկի ատամներն են ջարդել, մեկին ծեծել են, մեկին քացու տակ են գցել, մեկի կամերան են ջարդել, ու սենց վախենալու բաներ... Էս որ սկսվել ա, բա վերջը ի±նչ ա լինելու: Ուզում եմ հասկանամ` իրո±ք իրար միս են ուտում, թե± գույները մգացված ՙսվոդկաներ՚ են գրում՚:
Եթե բոլորի ֆեսյբուքյան էջերը քաղաքականացված էին տարբեր կուսակցությունների գովազդով եւ հակագովազդով, ապա երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ իր էջում անդրադարձել էր մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում կատարվածին. ՙԵս շատ վատ եղա ամսի 4-ի օրվա դեպքից, աղոթել եմ եւ աղոթում եմ բոլորի համար, որ շուտ ապաքինվեն: Շատ մարդիկ կարծում են, թե ոչինչ չի եղել, թեթեւ են տանում, բայց  խորհուրդ կտամ լուրջ վերաբերվել այդ ամենին: Մինչեւ ամեն մեկը չզգա իր վրա,  չի կարող պատկերացնել այդ ամենը: Աղոթում եմ, որ այդ տեսակի դեպքեր չլինեն՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում