ՙԶՎԱՐԹՆՈՑ՚-Ը ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

Արխիվ 12-16

ՙՙԶՎԱՐԹՆՈՑ՚-Ը ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

ՙԶվարթնոց՚-ը կամ Երկնային հրեշտակների տաճարն այսօր էլ հետաքրքիր է ոչ միայն հայ ճարտարապետների, այլեւ արտասահմանցիների համար: Արգելոց-թանգարանում պահվում են պեղումների արդյունքում հայտնաբերված իրերը, գտածոները: Օրերս ՙԶվարթնոց՚-ը  հանրությանը ներկայացավ նոր` մշտական ցուցադրությամբ: Եվ սա միակ նորությունը չէ: Այսուհետ տաճարի գեղեցկությամբ երեկոյան ժամերին հնարավոր է հիանալ գիշերային լուսավորության առկայությամբ: Պատմամշակութային արժեքների, ՙԶվարթնոց՚ տաճարի ու հուշարձանների պահպանության մասին զրուցեցինք ՙՊատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայություն՚ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
վարթնոց՚ պատմամշակութային արգելոց-թանգարանի նոր` մշտական ցուցադրությունը բացվեց հուշարձանների պահպանության միջազգային օրը, եւ դա խորհրդանշական էր: Այս ցուցադրությանը տեւական ժամանակ էինք պատրաստվում. մեծ պատասխանատվություն է ներկայանալ նոր ասելիքով: Թանգարանում առաջին անգամ ներկայացվել է 177 իր: Ցուցադրությունը բաղկացած է հնագիտական, պատմական եւ աղբյուրագիտական, ճարտարապետական բաժիններից: Ներկայացվել են VII–XIII դդ. հայ պատմիչների արժեքավոր վկայությունները ՙԶվարթնոց՚ տաճարի մասին, տարբեր տարիներին հուշահամալիրի տարածքում կատարված պեղումների մասին պատմող բացառիկ փաստավավերագրական նյութեր, արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր, արժեքավոր աշխատություններ, մենագրություններ: Այստեղ նաեւ Թորոս Թորամանյանի կողմից արված չափագրություններն ու հատակագծերն են: Ուզում եմ շեշտել, որ դրանք բոլորն էլ բնօրինակներ են: ՙԶվարթնոց՚-ն այսուհետ նաեւ գիշերային լուսավորություն կունենա: Տաճարի վրա լույսերը սփռվում են չորս աշտարակներից: Մինչ օրս պատմամշակութային արգելոց-թանգարաններից գեղարվեստական լույսերով լուսավորվել է միայն Գառնիի հեթանոսական տաճարը` հնարավորություն տալով ձայնի ու լույսի խորհրդում այն յուրովի ընկալել:  
- ՙԶվարթնոց՚-ը զբոսաշրջության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնո±ւմ է, եւ, առհասարակ, այցելուների հոսքը շա±տ է:
- Ցուցադրության նպատակը նաեւ ինքնատիպ պատմամշակութային երեւույթը հասարակությանն ու հատկապես երիտասարդներին ներկայացնելն է, սեփական պատմությանը, ճարտարապետությանն ավելի մոտիկից ծանոթացնելը: 2012-ը ՙԶվարթնոցի՚ համար նշանակալի տարի է: Լրանում են արգելոց-թանգարանի հիմնադրման 75-ամյակը եւ ՙԶվարթնոց՚ տաճարի օծման 1360-ամյակը: Տաճարը Զվարթնոց է անվանել յոթերորդ դարի պատմիչ Սեբեոսը: Ըստ ավանդույթի, տաճարի կառուցման համար Ներսես կաթողիկոսն ընտրել է այն վայրը, որտեղ Տրդատ Գ թագավորն ընդառաջ է եկել սուրբ Գրիգոր Լուսավորչին ու տաճարը կառուցել ՙհանուն երկնային Զվարթունների՚ երկնային զորքերի բազմության, որոնք երեւացել էին սուրբ Գրիգորին: Ի դեպ, 2000 թ.-ից ՙԶվարթնոց՚ հնավայրն ընդգրկված է համաշխարհային ժառանգության ցուցակում: Անշուշտ, ՙԶվարթնոց՚-ը ոչ միայն զբոսաշրջիկների հետաքրքրության շրջանակում է, այլ նաեւ` մեր հայրենակիցների: Իր անցյալը լավ իմացող քաղաքացին միայն կարող է երկրի արժանավոր զինվոր ու պիտանի մարդ լինել: Մենք կարեւորում ենք նաեւ բանակի, հանրակրթական օջախների հետ կապը: Թանգարանի դռները միշտ բաց են:  Պիտի ասեմ, որ մշակույթ, բանակ, կրթություն արդյունավետ գործակցություն ու տեսանելի արդյունք ունենք: Վկան` ապրիլի 18-ին հանրապետության մարզերի հանրակրթական շուրջ 370 դպրոցների 4700-ից ավելի աշակերտների ու Պաշտպանության նախարարության զորամասերի ժամկետային զինծառայողների մասնակցությունն էր 500 հուշարձանի, հարակից տարածքների մաքրման եւ բարեկարգման աշխատանքներին: Համախմբող գաղափարը մեկն էր` հուշարձանը սոսկ պատմական արժեք չէ, եւ նրա հանդեպ հոգածությունը յուրաքանչյուրիս պարտքն է:
- Հուշարձանների նկատմամբ պետական հոգածությունը բավարա±ր եք համարում: Ի±նչ բացթողումներ կան այս ոլորտում:
- Ի±նչ է նշանակում` պետական հոգածություն, եւ ինչո±ւ միայն պետական: Ձեւակերպումն ինձ համար ընդունելի չէ: Հուշարձանը, եթե նույնիսկ պետական պահպանության ցանկում է ընդգրկված, միայն պետությանը չի պատկանում: Պատմամշակութային արժեք ներկայացնող ցանկացած կոթող, հուշարձան մեզանից յուրաքանչյուրինն է, մեր պատմության մի մասն է, հետեւաբար, պատասխանատու ենք բոլորս` անկախ տարիքից, մասնագիտությունից: Իսկ ի±նչ է կատարվում այսօր: Երբեմն ոչնչացնում կամ ավերում ենք դրանք, ապա աղմուկ-աղաղակ բարձրացնում, թե պետությունը տեր չի կանգնում: Ցավով պիտի ասեմ, որ լինում են դեպքեր, երբ հարակից տարածքներն ուղղակի աղբավայրի են վերածվում: Ի±նչ է սա, եթե ոչ` վանդալիզմ, ինչո±ւ ենք ասում, որ թշնամին ավերում է Ադրբեջանի կամ Թուրքիայի տարածքում գտնվող մեր հուշարձանը, երբ մենք մեր հողում դրանց հետ երբեմն թշնամաբար ենք վերաբերվում:
- Երբ հուշարձանի տարածքում պեղումներ են իրականացվում կամ, ասենք, շինարարական աշխատանքներ են ընթանում, ո±վ է պատասխանատու տվյալ ժամանակահատվածում տարածքի պահպանության համար:
- ՀՀ մշակույթի նախարարի հրամանի եւ սահմանված ընթացակարգի համաձայն, պեղումների դեպքում տարածքի պահպանության պատասխանատուն արշավախմբի ղեկավարն է, իսկ շինարարության վայրում` կապալառուն:
- Երեւանը հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ համատեքստում ի±նչ հրատարակություններ կլինեն:  
- Վերջին երեք տարիներին 11 հրատարակություն ենք ունեցել` ՙԱնիի Մայր տաճարը՚, ՙԱնիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ (Տիգրան Հոնենցի) մատենաշարերը, ՙԶվարթնոց՚-ի (ծալաթերթիկ), ՙՎահանավանքի վանական համալիրը՚ (ծալաթերթիկ), այլ կատալոգներ, հրատարակություններ: Ի դեպ, նախորդ տարի նաեւ ՙԳլաձորի համալսարան ֆիլմ՚-ն ենք պատրաստել:

Զրույցը` Ռ. ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում